Jump to content

Ժոզէֆ Տիւքրօ

Ժոզէֆ Տիւքրօ
ֆրանսերէն՝ Joseph Ducreux[1]
Ծնած է 26 Յունիս 1735(1735-06-26)[2][3][4][…]
Ծննդավայր Նանսի, Լոթարինգիա[5][6]
Մահացած է 24 Յուլիս 1802(1802-07-24)[2][3][4][…] (67 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ, Փարիզի շրջան[5][6] և Սեն Դենի[7]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[8]
Տեսակ դիմապատկեր[6]
Մասնագիտութիւն գեղանկարիչ, գծագրող, նկարիչ-փորագրող, դիմանկարիչ և պաստելիստ
Ծնողներ մայր՝ Madame Ducreux?
Երեխաներ Ժիւլ, Ռոուզ-Ատելաիտա Տիւքրօ

Ժոզէֆ Տիւքրօ (ֆրանսերէն՝ Joseph Ducreux, ֆրանսացի նկարիչ, դիմանկարիչ:

Ծնած է նկարիչի ընտանիքի մէջ։ Նախ նկարել սորված իր հոր մօտ: 1760 թուականին տեղափոխուեր է Փարիզ, ուր շուտով յայտնի դարձեր է իր դիմանկարներով: Սորված է Մորիս Քանթեն տե Լաթուրի մօտ: 1769 թուականին ուղեւորուեր է Վիեննա` Լիւտովիքի եւ կայսրուհի Մարի Անտուանէթի հարսանիքէն առաջ վերջինիս դիմանկարը նկարելու համար: Աշխատեր է նաեւ Լուի XVI-ի պալատին մէջ, որու դիմանկարներէն մէկի համար միապետից ստացեր է պարոնի տիտղոս:

Նաեւ նկարեր է թագաւորի վերջին դիմանկարը Ֆրանսական յեղափոխութեան ժամանակ անոր գլխատումէն առաջ: Ինքը` նկարիչը, այդ յեղափոխութեան իրադարձութիւններու ժամանակ մեկներ է Լոնտոն, բայց 1793 թուականին վերադարձեր է եւ հաստատուեր Փարիզ` նկարիչներու եւ երաժիշտներու համար մեծ սալոն հիմնելով: Մահացեր է Փարիզէն Սեն-Տենի ճանապարհին:

Ժոզէֆ Տիւքրօն յայտնի է իր դիմանկարները ստեղծելով դիմագրութեան հանդէպ յատուկ ուշադրութեամբ: Նկարեր է քանի մը ինքնանկարները, որոնց վրայ պատկերած է ապրումներ եւ իրավիճակներ, ի թիւս նաեւ` յորանջումը:

Ժոզէֆ Տիւքրօն ունեցեր է քանի մը երեխաներ: Անոր մեծ որդին` Ժիւլը, եղեր է նկարիչ եւ հետիոտնի կապիթան: Զոհուեր է Ժեմափի ճակատամարտին:Անոր մեծ դուստրը` Ռոուզ-Ատելաիտա Տիւքրօն, նոնպէս նկարչուհի դարձեր է:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 Joseph Ducreux
  4. 4,0 4,1 Joseph DucreuxOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
  6. 6,0 6,1 6,2 RKDartists
  7. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. KulturNav — 2016.

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]