Jump to content

Նանսի

Քաղաք
Նանսի
Զինանշան

Երկիր  Ֆրանսա[1]
Քաղաքապետ Mathieu Klein?
Առաջին յիշատակում 947
Տարածութիւն 15,01 քմ²
ԲԾՄ 212 մեթր, 188 մեթր, 353 մեթր, 232 մեթր
Բնակչութիւն 104 387 մարդ (1 Յունուար 2022)[2]
Կը գտնուի ափին Meurthe?
Ժամային գօտի UTC+1 և UTC+2
Փոստային ցուցանիշ 54000[3] և 54100[3]
Պաշտօնական կայքէջ nancy.fr(ֆր.)

Նանսի (ֆրանսերէն՝ Nancy [nɑ̃.si], պատմ. գերմաներէն՝ Nanzig, քաղաք եւ գաւառակ Ֆրանսայի մէջ։ Քաղաքին մէջ կը գործէ երկաթուղային հանգոյց դէպի Փարիզ, Սթրասպուրկ, Լիեժ: Բնակչութիւնը՝ 104 387 մարդ (1 Յունուար 2022)[2]: Քաղաքը կը զբաղեցնէ 15,01 քմ² տարածք։

Չնայած բազմաթիւ նախապատմական արտեֆակտներուն, որոնք յայտնաբերուած են ժամանակակից Նանսի քաղաքին մէջ, Մէօրթ գետի ափին գտնուող քաղաքն առաջին անգամ յիշատակուած էր դեռեւս 8-րդ դարուն։ 12-րդ դարէն Նանսի քաղաքն եղած է Լոթարինկեան թագաւորութեան մայրաքաղաքը, այնուհետեւ Լոթարինկիա (Lorraine) նահանգի եւ տարածաշրջանի մայրաքաղաքը։ 1477 թուականին Նանսի քաղաքին մօտ տեղի ունեցած է ճակատամարտ զուիցերա-լոթարինկիական զօրքերու եւ պուրկունտեան դուքս Գարլոս Խիզախի զօրքերուն միջեւ։ Վերջինս զոհուած է այդ ճակատամարտի ժամանակ։ 1766 թուականին Լոթարինկիայի հետ միասին Լիւդովիկոս XV-ի աներոջ լոթարինկիական վերջին դուքսի՝ Ստանիսլավ Լեշինսկիի մահուընէն յետոյ, քաղաքը մտած է Ֆրանսայի կազմին մեջ։ 1870-1871 թուականներուն բրուս-ֆրանսական պատերազմի ժամանակ գրաւուած էր գերմանական զօրքերուն կողմէ, սակայն պատերազմէն յետոյ Ֆրանքֆուրթեան հաշտութեան պայմանագրով մտած է Լոթարինկիայի այն ոչ մեծ տարածքին մէջ, որ չէ անցած Գերմանիային եւ մնացած է Ֆրանսայի կազմին մեջ։ Նանսի քաղաքին մէջ կանգնեցուած է կորսուած նահանգներուն նուիրուած յուշարձան։ 1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նանսի քաղաքի մօտակայքը կատաղի մարտեր կ'ընթանային։ Հիթլերեան Գերմանիայի կողմէ Ֆրանսայի գրաւումէն յետոյ (1940 թուական) Նանսին դարձած է Դիմադրողական շարժման օճախներէն մէկը։ 1944 թուականի Սեպտեմբերին Նանսին ազատագրուած է։

Տարի Բնակչութիւն
1968 123 428 մարդ [5]
1975 107 902 մարդ [5]
1982 96 317 մարդ [5]
1990 99 351 մարդ [5]
Տարի Բնակչութիւն
1999 103 605 մարդ [5]
2006 105 468 մարդ [5]
2011 105 382 մարդ [5]
2013 104 072 մարդ
Տարի Բնակչութիւն
2015 105 162 մարդ [6]
2016 106 953 մարդ [7]
2017 104 286 մարդ [8]
2018 104 885 մարդ [9]
Տարի Բնակչութիւն
2019 105 058 մարդ [10]
2020 104 403 մարդ [11]
2021 104 260 մարդ [12]
2022 104 387 մարդ [2]
Նանսի համայնապատկերը

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Populations légales 2022INSEE, 2024.
  3. 3,0 3,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. (հայերեն) Նանսի, 2024-03-06, https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB, վերցված է 2025-05-05 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Populations légales communales depuis 1968Institut National de la Statistique et des Études Économiques.
  6. Recensement de la population 2015 — 2017.
  7. Populations légales 2016Institut National de la Statistique et des Études Économiques, 2018.
  8. Populations légales 2017Institut National de la Statistique et des Études Économiques, 2019.
  9. Populations légales 2018Institut National de la Statistique et des Études Économiques, 2020.
  10. Populations légales 2019Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
  11. Populations légales 2020Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
  12. Populations légales 2021Institut National de la Statistique et des Études Économiques, 2023.