Ժիրայր Անանեան
Ժիրայր Անանեան | |
---|---|
Ծննդեան անուն | հայ.՝ Ժիրայր Հրայրի Տեր-Անանյան |
Ծնած է | 14 Յուլիս 1934[1] |
Ծննդավայր | Բերդ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 24 Ապրիլ 2004[2] (69 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական ՀամալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութիւն | թատերագիր, գրագէտ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ժիրայր Անանեան (Տէր-Անանեան, 14 Յուլիս 1934[1], Բերդ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 24 Ապրիլ 2004[2], Երեւան, Հայաստան), հայ թատերագիր, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1980 թուականէն։ ԽՄԿԿ անդամ 1957 թուականէն:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ աւան (այժմ՝ քաղաք)։
1952 թուականին աւարտել է Միքայէլ Նալպանտեանի անուան թիւ 33 միջնակարգ դպրոցը, 1958 թուականին՝ Խաչատուր Աբովեանի անուան հայկական մանկավարժական հիմնարկի պատմա-բանասիրական կաճառը։ 1959-1980 թուականներուն աշխատեր է ՀԽՍՀ հեռուստատեսութեան եւ ռատիոհաղորդումներու պետական կոմիտէին մէջ: Սկիզբը որպէս խմբագիր, աւագ խմբագիր, ապա՝ գրականութեան եւ արուեստի բաժնի վարիչ։ Իր առաջին փիէսը «Տիպլոմի համար», բեմադրուեր է 1956 թուականին Երեւանի Խ. Աբովեանի անուան հայկական մանկավարժական հիմնարկի ուսանողական բեմի վրայ։
Անանեանի «Թաքսի, թաքսի» («Սէրը ճամպրուկի մէջ») կատակերգութիւնը բեմադրուեր է Արտաշատի Ամօ Խարազեանի անուան 1973), Ստեփանակերտի Մաքսիմ Կորքիի անուան, Թբիլիսիի Ստեփան Շահումեանի անուան (1974), Երեւանի Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կատակերգութիւն (1978), Ղափանի Ալեքսանդր Շիրվանզատէի անուան (1983) պետական թատրոններուն մէջ։ Նոյն տրաման տեղ գտած է «Թիաթր» հանդէսի 1973 թուականի Խորհրդային Միութեան պետական թատրոններու բեմերուն վրայ՝ մէկ խաղաշրջանին 100 անգամէն աւելի ներկայացուած փիէսներու ցանկին մէջ։
1978 թուականէնի վեր Երեւանի Յակոբ Պարոնեանի անուան թատրոնն անընդմէջ կը ներկայացնէ անոր կատակերգութիւնները։ 1979 թուականին Արտաշատի Ամօ Խարազեանի անուան թատրոնը բեմադրեր է անոր «Անծանօթ ամուսիններ» կատակերգութիւնը։ Ժիրայր Անանեանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախօսային զանգ», «Բնակարանամուտ») փիէսը բեմադրեր է Գիւմրիի Ա. Մռավեանի անուան, Արտաշատի Ամօ Խարազեանի անուան, Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական (1983) պետական թատրոններուն մէջ։
Երեւանի Գաբրէել Սունդուկեանի անուան ակադեմիական թատրոնի՝ 1989-1990 թուականներու խաղացանկին մէջ միաժամանակ ներկայացուեր են անոր երեք փիէսներ՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»։ «Կարուսել» եւ «Թաքսի, թաքսի» կատակերգութիւնները 1989 թուականին հիւրախաղերու ժամանակ ներկայացուեր են ԱՄՆի մէջ։ Յակոբ Պարոնեանի անուան թատրոնը երկրորդ անգամ «Թաքսի, թաքսին» ԱՄՆ-ի մէջ ներկայացուցեր է 1994 թուականին, իսկ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգութիւնը՝ 2001 թուականին Իրանի մէջ։
Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան պետական ակադեմական թատրոնի մէջ 1992 թուականին տեղի ունեցեր է թատերագիրի «Իմ տունը քո տունը չէ» փիէսի 500-րդ ներկայացումը, իսկ «Թաքսի, թաքսի» կատակերգութան 500-րդ ներկայացումը 1993 թուականին կայացեր է Երեւանի Յ. Պարոնեանի անուան երաժշտական կատակերգութիւն պետական թատրոնի մէջ, 600-րդը՝ 1997 թուականին[3][4]:
Երկերու մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փիէսների ժողովածու (գիրքին մէջ տեղ գտած է նաեւ Ժ. Անանեանի «Հայրիկ, ու՞ր...» փիէսը), Երեւան, 1971, 419 էջ։
- Կտակ (փիէս երկու մասէ), Երեւան, 1976, 40 էջ:
- Գէորգ Յարութիւնեան (կեանքն ու ստեղծագործական ուղին), Երեւան, 1981, 76 էջ:
- Սվեթլանա Գրիգորեան (բեմական գործունէութիւնը), Երեւան, 1985, 80 էջ:
- Ստեփան Յարութիւնեան (վաստակաւոր արուեստագէտ մասին),Երեւան, 1986, 72 էջ:
- Ստեփան Յարութիւնեան, Երեւան, 1987, 69 էջ:
- Թաքսի, թաքսի (Փիէսներ), Երեւան, 1987, 216 էջ:
- Թատերական էսքիզներ (ժողովածու), Երեւան, 1990, 160 էջ:
- Թռչող ափսէէն իջած մարդը (Փիէսներ), Երեւան, 1992, 400 էջ:
- Լոյս քսանեօթի գիշերը (Փիէսներ), Երեւան, 2002, 112 էջ:
- Ընդունելութիւնը՝ երկուքէն մինչեւ վեցը (տրամա), Երեւան, 2003, 64 էջ:
- Լոյս քեզ տեսնողին (Փիէսներ), Երեւան, 2003, 142 էջ:
- Փիէսներ (ընտրանի), Երեւան, 2008, 426 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12058
- ↑ 2,0 2,1 2,2 Ժիրայր Անանյանի կենսագրությունը
- ↑ Գրական տեղեկատու։ Երեւան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 45-46
- ↑ «Ժիրայր Անանեանի կենսագրականը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-23-ին։ արտագրուած է՝ 2020-04-05