Jump to content

Ժերար Տէտէեան

Ժերար Տէտէեան
ֆրանսերէն՝ Gérard Dédéyan[1]
Ծնած է 4 Փետրուար 1942(1942-02-04)[2][3][1] (84 տարեկան)
Ծննդավայր Նանթ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսա
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[1]
Ուսումնավայր Փարիզի Սորպոնի համալսարան[4][4]
Մասնագիտութիւն հայագէտ, պատմաբան, բանասէր և համալսարանի դասախօս
Աշխատավայր Մոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան?[1]
Անդամութիւն Montpellier Academy of Sciences and Letters?[1][5], Արտաքին գիտությունների ակադեմիա?, Centre d'Études Médiévales de Montpellier? և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[6]
Ծնողներ հայր՝ Շառլ Տէտէեան
Երեխաներ Marina Dédéyan?

Ժերար Շառլ Տէտէեան (4 Փետրուար 1942(1942-02-04)[2][3][1], Նանթ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսա), հայ բանասէր, պատմաբան։ Գիտութեան դոկտոր՝ պատմութեան գծով (1990), փրոֆէսոր (1991)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ (2004)։

Հայազգի ֆրանսացի գրականագէտ Շառլ Տէտէեանի որդին է։

1962-1966 թուականներուն ուսանած է Փարիզի էգոլ Նորմալ Սիւբերիորի, Սորպոնի (դասական լեզուներ եւ գրականութիւն) եւ Արեւելեան լեզուներու ազգային դպրոցի (հայերէնը՝ Ֆէյտիի ղեկավարութեամբ) բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու մէջ։ 1969 թուականէն սկսեալ Մոնբելիէի Փոլ Վալերի համալսարանին մէջ դասաւանդած է ընդհանուր պատմութիւն (միջնադար)։ 1994 թուականէն Երեւանի պետական համալսարանի պատուաւոր դոկտոր է, 1966 թուականէն՝ Մոնբելիէի գիտութեան եւ գրականութեան ակադեմիայի անդամ։

Գիտական ուսումնասիրութիւնները կը վերաբերին միջնադարեան Հայաստանի, մասնաւորապէս հայ-բիւզանդական յարաբերութիւններու պատմութեան։ Ֆրանսերէնի թարգմանած է եւ ընդարձակ յառաջաբանով ու ծանօթագրութիւններով հրատարակած Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980 թ)։ Համահեղինակ է «Հայոց պատմութիւն» (1982 թ, ֆրանսերէն) գրքի։ Բազմաթիւ առիթներով այցելած է Խորհրդային Հայաստան[7]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 1 2 (unspecified title)
  4. 1 2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentationMontpellier: ABES, 2001.
  5. https://www.ac-sciences-lettres-montpellier.fr/academie_edition/sources/index.php?page=academicien_detail&id=260
  6. https://www.sci.am/membersview.php?id=302&langid=1
  7. Ժերար Տետեյան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։