Թոլիս Վոսքոփուլոս

Jump to navigation Jump to search
Թոլիս Վոսքոփուլոս
Ծնած է 26 Յուլիս 1940(1940-07-26)
Ծննդավայր Փիրէա, Յունաստան
Մահացած է 19 Յուլիս 2021(2021-07-19) (80 տարեկանին)
Քաղաքացիութիւն Flag of Greece.svg Յունաստան
Մասնագիտութիւն երգիչ, դերասան, երգահան
Ամուսին Անճելա Կերեքու

Թոլիս Վոսքոփուլոս Τόλης Βοσκόπουλος, (Քոքինիա, Փիրէա, 26 Յուլիս 1940Աթէնք, 19 Յուլիս 2021),  աւազանի անունով Ափոսթոլոս Վոսքոփուլոս․ անուանի յոյն երգիչ, երգահան, բանաստեղծ ու դերասան։   Կը սեպուի Յունաստանի գլխաւոր երգիչներէն եւ անոր տրուած է «Փրիկիփաս» Πρίγκηπας (բառացի թարգմանութեամբ՝ Իշխան) անունը։

Հակիրճ կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թոլիս Վոսքոփուլոս ծնած է 26 Յուլիս 1940-ին, Քոքինիա։  Փոքր Ասիոյ աղէտէն փրկուած գաղթական ընտանիքի մը բենիամին զաւակն էր (12-րդ)․ ունէր 11 քոյրեր։

Հայրը կը յուսար թէ միակ տղայ զաւակը պիտի շարունակէր իր գործը՝ բանջարավաճառ, սակայն Թոլիս արուեստի բնագաւառը կը նախընտրէ։  18 տարեկանին, (1958), առաջին անգամ թատերաբեմէն հանդէս կու գայ, իսկ հինգ տարի ետք, 1963-ին  «Բան մը կ՛ այրի» Κάτι να καίει ժապաւէնին մէջ իր առաջին դերը կ’ ունենայ իբրեւ Փեթրոս [1]։

Երգիչը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1962-63-ին կը ձայնագրէ «Վիմա-վիմա» երգը [2]։  «Աղոնիա» Άγωνία երգը բացառիկ արձագանգ կը գտնէ եւ զայն կը հաստատէ իբրեւ երգիչ․ կ՛ երգէ համանուն ժապաւէնին մէջ, ուր գլխաւոր դերակատարներէն է (1968) [3]։

Այնուհետեւ յաջողութիւնները իրար կը յաջորդեն եւ իրեն կը տրուի «Փրիկիփաս» (Πρίγκηπας=Իշխան) անունը։  40 տարիներ իր բոլոր ելոյթները բացառիկ յաջողութեամբ կը պսակուին, շնորհիւ յաջող երգացանկին, ինչպէս օրինակ՝ «Յիշողութիւններ» Αναμνήσεις (1967) [4], «Լուսինը վրաս» Το φεγγάρι πάνωθέ μου (1969) [5], «Ան» Εκείνη [6] «Դանակը անուշ կը ցաւէր» Γλυκά πονούσε το μαχαίρι [7], «Եղբայրներս՝ դատարկաշրջիկներ, թռչուններ» Αδέλφια μου αλήτες πουλιά  (1970) [8], «Կը պաղատեմ» Σε ικετεύω (1970) [9], «Անկրկնելի» Ανεπανάληπτος [10], «Դուն ալ պիտի հեռանաս» Κι εσύ θα φύγεις (Ένα ρολόι σταματημένο) (1970) [11], «Խարտեաշ սէրս» Ξανθή αγαπημένη Παναγιά (1972․ գրեց իր այդ շրջանին մեծ սէրին համար՝ Զոյի Լասքարի) [12], «Անոր կենացը» Άιντε στην υγειά της [13], «Մեր երազը չկորսուած․․․»  Πριν χαθεί το όνειρο μας (1976) [14], «Այդ բանը որ կը մնայ» Είναι το κάτι που μένει (1977) [15], «Քունս տարաւ» Αποκοιμηθηκα (1977) [16], «Դերասան երգէ՛» Τραγούδα θεατρίνε (1978) [17], «Տղամարդիկը շատ չեն խօսիր» Οι άντρες δε μιλούν πολύ (1985) [18], «Քեզի համար իրիկունը երկուքի պիտի բաժնեմ» Θα κόψω για σένα τη νύχτα στα δύο  (1990) [19], «Ականջներուս խօսքեր մը հասան» Ψύλλοι στα αφτιά μου [20], «Սէրը երեւակայութիւն կ՛ ուզէ» Η αγάπη θέλει φαντασία [21], «Կեանքը ինծի սէր մը պարտք ունի» Μου χρωστάει μια αγάπη η ζωή (կ՛ երգէ կեանքի իր վերջին եւ միակ իսկական մեծ սէրին հետ՝ Անճելա Կերեքու) [22], «Անվերջ ճամբորդութիւն» Να κάνουμε έναν έρωτα όλο τρέλα (1990) [23], «Միայն մէկ, այդ մէկը կը սիրեմ» Εγώ αγαπώ μόνο μία [24]։

Երգահան եւ յօրինող[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յոյն բազմաթիւ ծանօթ երգիչներ, երգած են անոր յօրինումները, ինչպէս օրինակ՝ Մարինելա, Տուքիսա, Սթրաթոս Տիոնիսիու, Անտոնիս Րեմոս, Նոթիս Սֆաքիանաքիս։ 

Սելանիկի Յունական Երգի Փառատօն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1969-ին իր յօրինած «Ան» Εκείνη երգը Սելանիկի Երգի փառատօնին երկրորդ մրցանակին կ՛ արժանանայ։ Երգը Եանիս Վոյեածիս կը մեկնաբանէ [25]։

1971-ին իր յօրինած «Եղբայրներս՝ դատարկաշրջիկներ, թռչուններ» Αδέλφια μου αλήτες πουλιά  (1970) երգը, Սելանիկի Երգի փառատօնին առաջին մրցանակին կ՛ արժանանայ։ Երգը Եանիս Վոյեածիս կը մեկնաբանէ [26]։

1972-ին նոյն փառատօնին կը մասնակցի մեկնաբանելով «Խարտեաշ սէրս» Ξανθή αγαπημένη Παναγιά երգը, որ գրած է իր այդ շրջանին մեծ սէրին համար՝ Զոյի Լասքարի [27]․։

Ժապաւէնագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մանսակցած է բազմաթիւ ժապաւէններու, ինչպէս օրինակ՝ «Մարիխուանա սթոփ» Μαριχουάνα στοπ! (1971) [28],  «Բան մը կ՛ այրի» Κάτι να καίει (1963) [29], եւայլն։

Վէաքիօ թատրոն, Փիրէա

Թատրոն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մասնակցած է եւ գլխաւոր դերակատարներէն ալ եղած է բազմաթիւ թատերական երաժշտական ներկայացումներու, ինչպէս օրինակ՝ «Երազին սիրահարները» (1972), «Դերասան երգէ՛» (1978), «Երազի պէս եկար» (1998), եւայլն։

Պարգեւատրումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2000-ին կը պարգեւատրուի «Փոփ Քորն» (հետագայ՝ «Արիոն») մրցանակով։

2013-ին Փիրէայի Վէաքիօ բացօթեայ թատրոնին մէջ համերգ մը կու տայ եւ ելոյթին ընթացքին քաղաքապետը զայն կը պարգեւատրէ իբրեւ յունական երգի զարգացման մէջ կարեւոր ներդրում բերած արուեստագէտ։

Անճելա Կերեքու․ Թոլիս Վոսքոփուլոսին վերջին 25 տարիներու կեանքի ընկերը

11 Յուլիս 2017-ին, Նիքէայի Քաթրաքիօ բացօթեայ թատրոնին մէջ համերգ մը կու տայ,  իսկ 6 Յուլիս 2017-ին Նիքէայի քաղաքապետարանի սրահին մէջ, յունական երգի զարգացման մէջ կարեւոր ներդրում բերած ըլլալուն համար կը պարգեւատրուի Նիքէա-Ռենտի (նախկին Քոքինիա) քաղաքապետին կողմէ, հոծ բազմութեան մը ներկայութեամբ։

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անձնական կեանքը հետաքրքրական եւ արկածախնդրական եղած է։  Կեանքի ընկերուհիները բաւական եղած են՝ երգչուհիներ, դերասանուհիներ։  Չորս անգամ ամուսնացած է։  Վերջին ամուսնութիւնը (2-8-1996) դերասանուհի եւ Յունաստանի Խորհրդարանի նախկին անդամ Անճելա Կերեքուին հետ տեւեց մինչեւ իր մահը։  Միասին բախտաւորուեցան աղջիկ զաւակով մը։

Մահը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վերջին տարիներուն սիրտէն կը տարապէր։  Աչքերը փակեց 19 Յուլիս 2021-ին, 80 տարեկանին։

[30] [31] [32] [33] [34] [35] [36] [37] [38] [39] [40]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նիքոս Քսիլուրիս

Մարիքա Նինու

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Բան մը կ՛ այրի»(յուն.)
  2. Վիմա վիմա
  3. Աղոնիա
  4. Յիշողութիւններ
  5. Լուսինը վրաս
  6. Ան
  7. Դանակը անուշ կը ցաւէր
  8. Եղբայրներս՝ դատարկաշրջիկներ, թռչուններ
  9. Կը պաղատիմ Σε ικετεύω,
  10. Անկրկնելի
  11. Դուն ալ պիտի մեկնիս
  12. Խարտեաշ սէրս
  13. Անոր կենացը
  14. Մեր երազը չկորսուած
  15. Այդ բանը որ կը մնայ
  16. Քունս տարաւ
  17. Դերասան երգէ՛
  18. Տղամարդիկը շատ չեն խօսիր
  19. Քեզի համար իրիկունը երկուքի պիտի բաժնեմ
  20. Ականջներուս բաներ մը հասան
  21. Սէրը երեւակայութիւն կ՛ ուզէ
  22. Կեանքը ինծի սէր մը պարտք ունի
  23. Անվերջ ճամբորդութիւն
  24. Միայն մէկ, այդ մէկը կը սիրեմ
  25. Եանիս Վոյեածիս․ «Ան»
  26. Եանիս Վոյեածիս - Եղբայրներս՝ դատարկաշրջիկներ, թռչուններ Αδέλφια μου αλήτες πουλιά
  27. Խարտեաշ սէրս
  28. Մարիխուանա սթոփ,
  29. Բան մը կ՛ այրի
  30. Անկրկինելին մահացաւ, 19-7-2021 (յուն.)
  31. Թոլիս Վոսքոփուլոս․ կեանքին մեծ կայանները(յուն.)
  32. Թոլիս Վոսքոփուլոս – Զոյի Լասքարի․ առասպելական սէրը եւ 1973-ի «սեւ» ամառը, 20-7-2021(յուն.)
  33. Վոսքոփուլոսին տօնը Քաթրաքիօ, 12-7-2017(յուն.)
  34. Թոլիս Վոսքոփուլոս - Նիքէան, իր թաղը զայն պատուեց 6-7-2017(յուն.)
  35. Յունաստան հրաժեշտ կու տայ Թոլի Վոսքոփուլոսին, 19-7-2021(յուն.)
  36. Ինչ ըսին Իշխանին համար, 20-7-2021(յուն.)
  37. CNN - Թոլիս Վոսքոփուլոս – Իսկական Իշխան մը յունական երաժշտական բեմերէն, 19-7-2021(յուն.)
  38. Թոլիս Վոսքոփուլոսի երգերը / բանաստեղծութիւնները(յուն.)
  39. Տեսերիզ․ Թոլիս Վոսքոփուլոսին պարգեւատրումը, 2000(յուն.)
  40. Յունական քաղաքական աշխարհը Թոլի Վոսքոփուլոսին հրաժեշտ կու տայ(յուն.)