Թինա Տէզայ

Թինա Տէզայ
Ծննդեան անուն անգլերէն՝ Tena Babbar Desae[1]
Ծնած է 24 Փետրուար 1987(1987-02-24) (37 տարեկան)
Ծննդավայր Բանդալոր, Հնդկաստան
Քաղաքացիութիւն  Հնդկաստան
Մասնագիտութիւն դերասանուհի, մարդապատկեր, հեռուստատեսային դերասան

Թինա Տէզայ (հնդ.՝ टीना देसाई; 24 Փետրուար 1987(1987-02-24), Բանդալոր, Հնդկաստանhնդիկ դերասանուհի մըն է եւ գեղեցկուհի: Անոր առաջին ֆիլմի դերը եղած է զգայացունց Yeh Faasley հնդկական ֆիլմը, եւ հոնկէ շարունակեց դերասանական ասպարէզը գործուն կատակերգական Sahi Dhandhe Galat Bande ֆիլմով, նախքան դառնալը համաշխարհային դերասանուհի իր առաջին Հոլիուտեան անգլերէն կատակերգական տրամա The Best Exotic Marigold Hotel ֆիլմին մէջ 2012-ին[2][3][4]:

Վաղ Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տէզայը ծնած է Պանկալոր բնակավայրին մէջ կուժառաթի հօր մը եւ թէլուկու մօր մը կողմէ: Ան ստացած է իր համալսարանական վկայականը Առեւտրական Ղեկավարութեան (Business Management) մէջ, մասնագիտութեամբ ելեւմուտի տնտեսագիտութեան (finance) մէջ National Institute of Management համալսարանէն:[2] Ան սահունօրէն կը խօսի, կը գրէ եւ կը կարդայ 5 լեզուներով՝ կուժառաթի, թէլուկու, քննէտա, անգլերէն եւ հնդկերէն:

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. https://www.zimbio.com/Tena+Desae
  2. 2,0 2,1 «Tena Desae»։ The Times of India։ 18 November 2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-08-ին։ արտագրուած է՝ 2016-08-08 
  3. Pereira Priyanka (4 March 2012)։ «Tena Desae is no Freida Pinto»։ The Indian Express։ արտագրուած է՝ 7 August 2012 
  4. Bamigboye Baz (9 February 2012)։ «Bollywood babe Tena Desae ready for her first kiss on film»։ Daily Mail (London)