Թենի Վարդանեան
Թենի Վարդանեան | |
---|---|
Ծնած է | 15 Յունիս 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Արմաւիր |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Մասնագիտութնիւն | նկարչուհի |
Անդամակցութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Թենի Վարդանեան (15 Յունիս 1957, Արմաւիր), հայ նկարչուհի, Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր նկարիչ (2010)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1972-1976 թուականներուն սորված է Երեւանի Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանին մէջ, 1976-1980 թուականներուն` Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկի թատերական նկարչութեան բաժնին մէջ։
1986-1991 թուականներուն եղած է ՀԽՍՀ նկարիչներու միութեան, 1991 թուականին` ՀԽՍՀ նկարիչներու միութեան անդամ, 2003 թուականէն՝ նկարիչներու միջազգային միութեան (ԵՈՒՆԵՍՔՕ) անդամ։
1989-1992 թուականներուն եղած է Համազգային թատրոնի գլխաւոր նկարիչը, 1988 թուականին՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան թատերական նկարիչը, 1987 թուականին՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի թատերական նկարիչ։
Աշխատանքները կը գտնուին են Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանին, Երեւանի ժամանակակից արուեստի թանգարանին, Համաշխարհային պանքի հաւաքածուներուն, Ուաշինկթընի, Վերմոնթ կեդրոնի եւ այլ մասնաւոր հաւաքածուներու մէջ[1]։
Թատերական ներկայացումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ձեւաւորած է հետեւեալ ներկայացումները՝
- 1992 Դերենիկ Դեմիրճեան, «Քաջ Նազար», Համազգային թատրոն, Երեւան,
- 1990 Լեւոն Շանթ, «Հին Աստուածներ», Համազգային թատրոն, Երեւան,
- 1988 Վոլֆկանկ Կէօթէ, Ֆաուսթ Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն, Երեւան,
- 1987 Ուիլիըմ Շէյքսփիր, Ռոմէօ եւ Ճիւլիէթ, Պատանի հանդիսատեսի թատրոն, Երեւան,
- 1983 Գաբրիէլ Սունդուկեան, «Էլի մէկ զոհ», Պատանի հանդիսատեսի թատրոն, Երեւան,
- 1982 Պերթոլտ Պրեխթ, «Երեք գրոշանոց օփերա», Երեւանի գեղարուեստի պետական հիմնարկ։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմբային ցուցահանդէսներ ունեցած է Հայաստանի, Ֆրանսայի, Վրաստանի, Սուրիոյ, Պրազիլի, Իրանի, Ամերիկայի, Կիպրոսի եւ Ռուսիոյ մէջ։
Անհատական ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2007 Ահմատ Շաուքի թանգարան, Գահիրէ, Եգիպտոս,
- 2006 Գաբոնէ պատկերասրահ, Երեւան, Հայաստան,
- 2004 «Harvest Gallery», Լոս Անճելըս, Ամերիկա,
- 2004 «Red Gallery», «Vermont Studio Center», «Johnson», Ամերիկա,
- 2002 «Առաջին հարկ պատկերասրահ», Երեւան, Հայաստան,
- 2001 Հայաստանի հիւպատոսարան, Հալէպ, Սուրիա։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր նկարիչ (2010)[2],
- 10-րդ միջազգային բիենալեի ոսկէ մետալ, Գահիրէ, Եգիպտոս, 2007։