Թեմփուրա
Թեմփուրա 天ぷら or 天麩羅 | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | agemono?, Խոհանոց (ավանդույթներ)? եւ սնունդ |
Առաջացման երկիր | Ճափոն |
Թեմփուրա (Ճափոներէն՝ 天ぷら or 天麩羅), ճափոնական խոհանոցի ճաշատեսակ է, որ սովորաբար բաղկացած է ծովամթերքէ, միսէ եւ բանջարեղենէ, որոնք ծեծուած ու խոր տապակուած են[1]:
Բաղադրիչներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թեմփուրային խմորին բաղադրիչներն են` ցորենի ալիւրը, պէյքինկ սոտան, հաւկիթը, ձէթը, աղը եւ այլազան համեմունքներ` խառնուած սառ ջուրի հետ: Ստացուած թանձրուկին մէջ ճափոնցիները կը թաթխեն ծովախեցգետին, զանազան ծովային պտուղներ, բայց նաեւ` ստեպղին, սոխ, սունկ եւ ապա կը տապկեն տաք ձէթի մէջ:
Բանջարեղէններու կեղեւներու Թեմփուրա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բաղադիչնեչն են՝ գաւաթ ալիւր, հաւկիթ (սառնարանէն ելած, պաղ ըլլալը պայման է), սառնարանէն ելած պաղ ջուր, աղ, սեւ պղպեղ
Պատրաստութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Խորունկ ամանի մը մէջ թել դգալով խառնել ալիւրը, ջուրը եւ հաւկիթը: Ստացուած թանձրուկին մէջ թաթխել ստեպղինի, դդումի, գետնախնձորի, շողգամի կամ այլ բանջարեղէնի մաքուր կեղեւները, ապա տապկել տաք բուսական ձէթի մէջ, փոխադրել ծծուն թուղթի վրայ, աղել, համեմել եւ մատուցել[2]:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Kobayashi Katsuyo (2000)։ The quick and easy Japanese cookbook: great recipes from Japan's favorite TV cooking show host (անգլերէն)։ Kodansha International։ էջ 23։ ISBN 4-7700-2504-1
- ↑ «Ձեր Ընտրութիւնը Կը Պատմէ Ձեր Մասին. Ո՞ր Աթոռը Կ՛ընտրէիք – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-04-06