Թանթա

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search


Թանթա (Եգիպտոս)

Թանթան (արաբերէն՝ طنطا‎) մեծ քաղաք մըն է, որ կը գտնուի Եգիպտոսի մէջ: 2006-ի տուեալներով, այս քաղաքին բնակչութեան թիւը կը կը կազմէ 421,076, ինչ որ զայն կը դարձնէ Եգիպտոսի հինգերորդ ամենահոծ բնակչութիւն ունեցող քաղաքը:[1] Թանթան կը գտնուի Գահիրէի եւ Աղեքսանտրիոյ միջեւ (94 քիլոմեթր Գահիրէի հիւսիսը եւ 130 քիլոմեթր Աղեքսանտրիոյ հարաւ արեւելքը): Ան Ղարպիա վարչական շրջանի մայրաքաղաքն է եւ բամպակի մանելու արհեստին կեդրոնը:[2] Եգիպտոսի շոգեկարգի ամէնէն երկար գիծերէն մէկը կ'ուղղուի դէպի Թանթա:[3][4] Թանթայի մէջ տեղի կ'ունենան տարեկան երեք տօնակատարութիւններ, որոնք նուիրուած կ'ըլլան 13-րդ դարուն ապրած սուֆի Ահմատ Ալ-Պատաուիին, որ կը հիմնէ Եգիպտոսի Պատաուիյա Թարիքան եւ թաղուած է քաղաքին գլխաւոր մղկիթին՝ Ահմատ Ալ-Պատաուիի անուան մզկիթին մէջ: Թանթան նշանաւոր է իր քաղցրեղէններով եւ խորոված սիսեռով:[5]

Ընդհանուր Պատկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հապ Ալ-Ազիզ ('Սիրելի մարգարէին հունտերը'), քաղցրեղէն

1856-ին, իր մեծաքանակ բամպակի արտադրութեան պատճառով, Թանթա կանգառ մը կը հանդիսանար՝ յատկապէս իր բամպակը դէպի Եւրոպա արտածելու համար:[6] Մինչեւ 1986, այս շրջանը բաց դաշտ մըն էր մեկուսացած գիւղերով, սակայն արդէն 2001-ին, Թանթան մեծ ու խճողուած վայր մըն էր:[7]

Թանթան նշանաւոր է իր քաղցրեղէններով, որոնք ընդհանրապէս կը սպառին այդտեղ էջք կատարող եգիպտացիներուն մէջ Մաուլիտի (Ահմատ Ալ-Պատաուիի ծննդեան) (արաբերէն՝ المولد‎) տօնակատարութիւններուն ընթացքին:[8][9]

Քաղաքը կը վերակենդանանայ Հոկտեմերի վերջաւորութեան, երբ բամպակը կը սկսին հնձելու: Երեք միլիոն հոգի Տելթայէն եւ արաբական այլ երկիրներէն այս շրջանը կու գան նշելու համար Ահմատ Ալ-Պատաուիի ծնունդը, որ ճոխ կրօնական ութօրեայ տօնակատարութիւն է: Մաուլիտի (ծննդեան) կեդրոնն է մզկիթն ու Ահմատ Ալ-Պատաուիի գերեզմանը:[10] Ան հիմնած Եգիպտոսի մեծագոյն սուֆիզմի միաբանութիւնը՝ Ահամատիիան կամ Պատաուիիան:[11] Ան ծնած է Մարոք, բայց կը գաղթէ դէպի Սէուտական Արաբիա ու ապա 1234-ին Իրաքէն կը ղրկուի Թանթա՝ իբրեւ միաբանութեան ներկայացուցիչ: Ան արտօնութիւն կը ստանայ Թանթայի մէջ նոր միաբանութիւն մը հիմնելու ու մէջտեղ կո գայ Եգիպտոսի մեծագոյն սուֆիզմ եղբայրութիւններէն մէկը:[12] Տօնակատարութիւններուն ընթացքին կ'ուտուին շաքարով պատուած պիստակներ՝ Հապ Ալ-Ազիզ:[13]

Թանթայի մէջ կը գտնուին բամպակ մանելու գործարաններ եւ հիւսուածոներու արհեստանոցներ:,[12] Ունի նաեւ համալսարան՝ Թանթայի Համալսարանը, որ հիմնուած է 1972-ին:[14] 011212854/http://egyptianstreets.com/2016/02/13/a-glimpse-of-tanta-egypts-boss-town |archivedate=11 October 2016|df=}}</ref>[9]

Թանթայի ժողովուրդը կը կոչուի Թանթաուի եւ կը սիրէ շրջագայիլ:[9][15]

Վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

200-ամեայ Սուրբ Մարիամ Ղպտի Ուղղափառ եկեղեցին կը գտնուի Թանթայի մէջ: Մարդիկ կը հաւատան, որ Աստուածածինի արձանը բուժիչ ուժ ունի:[16][17] Թանթայի թանգարանը հին մօտակայ շրջաններէ առարկաներ կը պարունակէ, ինչպէս՝ կուժեր եւ արձաններ:[18][19] Ալ-Մահալլան Թանթայի մօտ քաղաք մըն է, որ նշանաւոր է իր հիւսուածոներու արտադրութեամբ:[12]

Կլիմայ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ինչպէս այլ եգիպտական քաղաքներու, Թանթայի կլիման ալ նոյնպէս անապատային է:

Յայտնի Դէմքեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. World Gazetteer։ «Statistical information on Tanta, Egypt»։ Արխիվացված օրիգինալից-ից 8 December 2012-ին։ Վերցված է 2016-11-14 
  2. Chaichian Mohammad A. (2009)։ Town and Country in the Middle East: Iran and Egypt in the Transition to Globalization, 1800–1970։ Lexington Books։ ISBN 9780739126776։ Վերցված է 17 November 2016 
  3. Ayyad Mohamed (July 27, 2015)։ «Siemens, Egyptian Railway sign MoU to develop major lines’ sign lighting»։ ԵւրոպաDaily News Egypt։ Արխիվացված օրիգինալից 17 November 2016-ին։ Վերցված է 17 November 2016 
  4. Seif Ola R (October 12, 2015)։ «Train of thoughts»։ ahram online։ Վերցված է 17 November 2016 
  5. Dan Richardson, Jacobs Daniel (February 1, 2013)։ The Rough Guide to Egypt։ Penguin։ ISBN 9781409324263։ Վերցված է 17 November 2016 
  6. Chaichian Mohammad A. (2009)։ Town and Country in the Middle East: Iran and Egypt in the Transition to Globalization, 1800–1970։ Lexington Books։ էջ 131։ ISBN 9780739126776։ Վերցված է 18 November 2016 
  7. Huston Perdita (2001)։ Families as We are: Conversations from Around the World։ Feminist Press at CUNY։ ISBN 9781558612501։ Վերցված է 17 November 2016 
  8. Marcus Antoine։ «A Glimpse of Tanta, Egypt’s "Boss Town"»։ Egyptian Streets։ Վերցված է 17 November 2016 
  9. 9,0 9,1 9,2 Elsamadouny Zeyad։ «Night Ride in Tanta»։ Youtube։ Վերցված է 17 November 2016 
  10. Brockman Norbert։ Encyclopedia of Sacred Places, Volume 1։ էջ 321։ ISBN 9781598846546։ Վերցված է 15 November 2016 
  11. el-Aswad El-Sayed (July 13, 2012)։ Muslim Worldviews and Everyday Lives։ Rowman Altamira։ էջ 77։ ISBN 9780759121195։ Վերցված է 16 November 2016 
  12. 12,0 12,1 12,2 Richadson Dan, Jacobs Daniel (August 2, 2010)։ The Rough Guide to Egypt։ Penguin։ ISBN 9781405387736 
  13. Karl Baedeker (1885)։ Egypt: Handbook for Travellers : Part First, Lower Egypt, with the Fayum and the Peninsula of Sinai։ Harvard: Karl Baedeker։ Վերցված է 16 November 2016 
  14. «Tanta University History»։ Tanta University։ Վերցված է 16 November 2016 
  15. Marcus Antoine։ «A Glimpse of Tanta, Egypt’s "Boss Town"»։ Egyptian Streets։ Արխիվացված օրիգինալից 11 October 2016-ին։ Վերցված է 17 November 2016 
  16. «Christianity in Ebiar Village Tanta»։ A Sense of Belonging։ Վերցված է 17 November 2016 
  17. «St. Mary Coptic Orthodox Church Tanta»։ St. Mary Coptic Orthodox Church Tanta։ Արխիվացված օրիգինալից 17 November 2016-ին։ Վերցված է 17 November 2016 
  18. «SCA Tanta Museum»։ Supreme Council of Antiquities։ Վերցված է 17 November 2016 
  19. Hudson Kenneth, Nicholls Ann (June 18, 1985)։ The Directory of Museums & Living Displays։ Springer։ էջ 208։ ISBN 9781349070145։ Վերցված է 17 November 2016 
  20. «Kamal Amien Bio»։ Fine Art Gov Egypt։ Վերցված է 17 November 2016 
  21. «Khairy Beshara Biography»։ IMDB։ Արխիվացված օրիգինալից 6 March 2016-ին։ Վերցված է 14 November 2016 
  22. «‘Abduh al-Ḥāmūlī»։ Foundation for Arab Music Archiving & Research։ Վերցված է 14 November 2016 
  23. «Mahmoud Khalil Al Hussary»։ Assabile։ Արխիվացված օրիգինալից 19 November 2016-ին։ Վերցված է 17 November 2016 
  24. «Mohamed Fawzy (1918–1966) محمد فوزي»։ El Cinema։ Արխիվացված օրիգինալից 16 November 2016-ին։ Վերցված է 15 November 2016 
  25. «Naima Akef»։ IMDB։ Արխիվացված օրիգինալից 18 February 2017-ին։ Վերցված է 14 November 2016 
  26. Smith Bonnie G. (2008)։ The Oxford Encyclopedia of Women in World History: 4 Volume Set։ Oxford University Press, USA։ էջ 27։ ISBN 9780195148909 
  27. Mahmoud Sayed (October 24, 2011)։ «Hegazy, Master of Egyptian cartoons»։ ahram online։ Արխիվացված օրիգինալից 16 November 2016-ին։ Վերցված է 15 November 2016 
  28. «Professor Nasr Hamid Abu Zayd»։ Philosophers of the Arabs։ Արխիվացված օրիգինալից 17 November 2016-ին։ Վերցված է 17 November 2016 
  29. Yaqoob Tahira (March 16, 2012)։ «Ahmed Khaled Towfik, Egypt's doctor of escapism»։ Արխիվացված օրիգինալից 17 November 2016-ին։ Վերցված է 17 November 2016 
  30. «Amina Rizk»։ IMDB։ Արխիվացված օրիգինալից 15 February 2017-ին։ Վերցված է 16 November 2016 
  31. «Sayed Nossier»։ SR / Olympic Sports։ Արխիվացված օրիգինալից 2015-02-20-ին 
  32. «Patriarch Maximos V (George) Hakim †»։ Catholic Hierarchy։ Վերցված է 17 November 2016 
  33. «Dr. Nabil Farouk Biography»։ Rewayat Club։ Վերցված է 15 November 2016 
  34. Almazroui Ayesha (March 8, 2015)։ «If we want to keep Arabic alive, don’t blame English»։ The National։ Արխիվացված օրիգինալից 16 November 2016-ին։ Վերցված է 15 November 2016 
  35. «Bishop Paula of Tanta and Synod Member speaks to Al-Hayat TV Channel on Egyptian Copts, relations with Al-Sisi and patriotism»։ Middle East Monitor։ June 11, 2014։ Վերցված է 17 November 2016 

Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]