Թաթուլ Ալթունեան

Jump to navigation Jump to search
Թաթուլ Ալթունեան
Ծնած է 15 Հոկտեմբեր 1901(1901-10-15)[1][2]
Ծննդավայր Ատանա, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[3][1][2]
Մահացած է 29 Նոյեմբեր 1973(1973-11-29)[4][1][2] (72 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն[1][2]
Քաղաքացիութիւն Flag of the Soviet Union.svg Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն
Ազգութիւն Հայ[1][2]
Ուսումնավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1]
Սեն Փեթերսպուրկի Երաժշտանոց[1]
Մասնագիտութիւն երաժշտագէտ, խմբավար, դասախօս
Աշխատավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1]
Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ?[1]
Հայաստանի Պետական Ակադեմիական Երգչախումբ[1]
Հայաստանի Պետական Ակադեմիական Երգչախումբ[1]
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]
Երեխաներ Ժիրայր Ալթունեան եւ Ռուբեն Ալթունյան?

Թաթուլ Ալթունեան (15 Հոկտեմբեր 1901(1901-10-15)[1][2], Ատանա, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[3][1][2] - 29 Նոյեմբեր 1973(1973-11-29)[4][1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն[1][2]), երաժիշտ, խմբավար ու մանկավարժ։

Կեանք եւ գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Ատանա։ Երաժշտական նախնական գիտելիքները ստացած է հօրմէն սրինգ նուագելով: Եղեռնի օրերուն պատանի Թաթուլը կորսնցուցած է հայրը ու մօր, քրոջ եւ երեք եղբայրներուն հետ, գաղթականներու խումբով տարուած է Վան, ուրկէ ալ Երեւան[5]:

Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի ծխական դպրոցէն ներս, ապա ուսումը շարունակած՝ Լենինկրատի երաժշտանոցին մէջ, ուրկէ շրջանաւարտ եղած է 1928 թուականին:

Ուսումը աւարտելէ ետք հաստատուած է Հայաստան: Երեւանի Երաժշտանոցէն ներս վարած է ուսուցչական պաշտօն՝ 1934 թուականէն սկսեալ, միաժամանակ վարելով երաժշտանոցի երգչախումբի ղեկավարի պաշտօնը:

Երաժիշտը եղած է Հայաստանի Պետական երգչախումբի ղեկավար՝ 1947-1949 թուականներուն: Գլխաւորած է նաեւ Հայկական ժողովրդական երգի-պարի համոյթը, որ 1974-ին մկրտուած է Ալթունեանի անուամբ:

Ալթունեան ղեկավարած է Հայաստանի երգչախմբային ընկերութեան երգչախումբը՝ 1966-1969 թուականներուն եւ եղած է անոր նախագահը՝ 1958-1973 թուականներու միջեւ:

Ալթունեանի ղեկավարութեամբ երաժշտասէր հանրութեան ներկայացուած է Կոմիտասի «Գարուն»ը, «Սօնա եար»ը, «Անձրեւ եկաւ»ն ու այլ գոհարներ, որոնցմէ են Կարա Մուրզայի, Ս. Մելիքեանի եւ այլ երաժիշտներու ստեղծագործութիւնները:

Կոչումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1945 թուականին Ալթունեան արժանացած է Խորհրդային Հայաստանի Ժողովրդական արուեստագէտի կոչման,
  • 1950 թուականին տիրացած է Խորհրդային Հայաստանի Պետական մրցանակին[6]:

Ալթունեանի անունով կոչուած են Հայաստանի եւ Եգիպտոսի մէջ գործող երաժշտական համոյթներ:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — է. 164.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Алтунян Татул Тигранович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  5. «ԾՆՆԴԵԱՆ 120-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ. ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆԵԱՆ (1901-1973)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-08 
  6. «ՄԱՅԹԵՐՈՒ ՎՐԱՅ ՄԵՌՆՈՂ ԱՐՈՒԵՍՏԸ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-08