Jump to content

Ընկերային Ցանց

Ընկերային ցանցի օրինակ

Ընկերային ցանց (անգլերէն՝ Social Networking Service, SNS), համացանցային հարթակ, ծառայութիւն կամ կայք, որն նախատեսուած է ընկերային փոխհարաբերութիւններու կառուցման համար։

Սուորաբար, ընկերային ցանցի օգտատէրը կրնայ նշել իր մասին որոշակի տեղեկութիւն (ծննդեան ամսաթիւը, դպրոցը, սիրած զբաղունքները, գրքերը, ֆիլմերը եւ այլն), որոնց միջոցով ցանցի այլ օգտատէրերը կրնան գտնել իրեն։ Գոյութիւն ունին բաց եւ փակ ընկերային ցանցեր։ Ընկերային ցանցի բնութագրիչ հատկութիւններէն կարելի է նշել «ընկերներու» եւ «խումբերու» համակարգերը։

Web 2.0 Արուեստագիտութեան զարգացման զուգընթաց ընկերային ցանցերը դարձան բաւական հանրայայտ։ Օգտատէրը, գրանցուելով ընկերային ցանցին մէջ եւ այնտեղ աւելացնելով գոնէ մէկ ծանօթի, ինքաբերաբար կը դառնայ ծանօթներու հսկայական շղթայի մի մասը։ Այդ շղթան կը կապէ ցանցի բոլոր օգտատէրերուն հետ։ Այսպիսով, օգտատէրը ցանցին վրայ ցանկացած այլ օգտատիրոջ հետ կապուած է միջանկեած ծանօթներով։

Ընկերային ցանցերը համացանցին վրայ իրենց հաղթական քայլերգը սկսած են 1995 թ․։ Այդ ժամանակ հիմնադրուած է ամերիկեան Classmates.com կայքը (Օդնոկլասնիկի կը համարուի այդ կայքի ռուսական տարբերակը)։ Նախագիծը բաւական յաջող էր, եւ հետագայ տարիներու ընթացքին ստեղծուեցան շարք մը այլ նմանատիպ նախագծեր։

Ընկերային ցանցերն ալ աւելի պահանջարկ ունեցան 2003-2004 թուականներուն, երբ ստեղծուեցան LinkedIn, Ֆէյսպուք եւ MySpace ընկերային ցանցերը։ Եւ եթէ LinkedIn ընկերային ցանցը ստեղծուած է գործնական հարաբերութիւններու սահմանման եւ աջակցման համար, ապա MySpace-ն ու Ֆեյսբուքը առաջին հերթին նախատեսուած են սովորական օգտատէրերու համար։

Ամենամեծ ընկերային ցանցերը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխարհի տարբեր երկիրներուն մէջ այս կամ այն ցանցի տարածուածութիւնը տարբեր է։ Այսպէս, MySpace, Ֆէյսպուք, Twitter եւ LinkedIn ցանցերը առաւել տարածուած են Հիւսիսային Ամերիկաի մէջ[1], Nexopia-ը՝ Կանադայում,[2], Bebo-ն՝ Մեծ Բրիտանիայում[3], Ֆէյսպուքն ու dol2day-ը՝ Գերմանիաի մէջ, Tagged-ը, XING[4] ու Skyrock-ը՝ Եւրոպական տարբեր երկրներու մէջ[5], Public Broadcasting Service-ը, Orkut-ը, Ֆէյսպուքն ու Hi5-ը՝ Հարաւային եւ Կեդրոնական Ամերիկաներուն մէջ (ընկերային ցանցերու պրազիլցի օգտագերերու 55%-ը կը նախընտրէ օգտուիլ Orkut ցանցէն), Friendster-ը, Multiply-ը, Orkut-ը, Renren-ն ու Cyworld-ը՝ Ասիայի (Ֆիլիպիններին, Մալազիաի, Ինտոնեզիաի, եւ Սինկաբորի մէջ)։ Հայաստանի ամենատարածուած ցանցերն են Օդնոկլասնիկին, Ֆէյսպուքն ու VK-ը։

Օգտագործողներու քանակով առաջատար են Ֆէյսպուքը (901 միլիոն օգտատէրեր[6]), Twitter-ը (623 մլն[7]), VK-ը (177 մլն[8]), Օդնոկլասնիկին (140 մլն), Habbo Hotel-ը (243 մլն[9]), Friendster-ը (115 մլն[10]), Tagged.com-ը (100 մլն[11]), MySpace-ը (25,1 մլն[12]).

Անգլալեզու կայքեր
Հայկական կայքեր
Ռուսալեզու կայքեր[13]
  • ՎԿ (հայերէն թարգմանութիւնն ներկայ է)
  • Օդնոկլասնիկի (հայերէն թարգմանութիւնն ներկայ է)
  • Гайдпарк
  • В кругу друзей
  • Привет.ру
  • Мой Круг
  • Футубра - micro-blog համակարգ
  • RuTube - video portal
Ուքրանիալեզու կայքեր
  • exSlife
  • vceti
  • Українці
  • Friendbuzz - micro-blog համակարգ
Ճաբոնական կայքեր
  • mixi
  • Ameba
  • 2channel
Պելոռուսական կայքեր
  • ВСети.by
Լատվիական կայքեր
  • Draugiem.lv
  • ONE.LV
Մոլտովական կայքեր
  • Onspace.net
  • People.md

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Adweek — Breaking News in Advertising, Media and Technology»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-08-08-ին։ արտագրուած է՝ 2015-08-10 
  2. Nexopia.com Site Info[permanent dead link](անգլերէն)
  3. Windows Live Messaging Coming To Bebo(անգլերէն)
  4. http://www.marketingvox.com/german-xing-plans-invasion-of-linkedin-turf-/[permanent dead link]
  5. MediaShift . Orkut, Friendster Get Second Chance Overseas // PBS Archived 2008-09-19 at the Wayback Machine.(անգլերէն)
  6. «Facebook Fact Sheet»։ Facebook։ արտագրուած է՝ 2012 թ․ փետրվարի 28 (անգլերէն)
  7. «Հետհաշվարկ՝ մինչեւ Twitter-ում 700 մլն-րդ օգտագործողի գրացումը»։ 2012-06-30։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-11-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ հուլիսի 30 
  8. «Каталог пользователей ВКонтакте»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-04-25-ին։ արտագրուած է՝ 30 հունիսի 2012  (ռուս.)
  9. «Habbo Hotel — Check in to check it out!»։ արտագրուած է՝ 2012 թ․ փետրվարի 28 
  10. «MOL & Friendster: About Us»։ արտագրուած է՝ 2012 թ․ փետրվարի 28 
  11. «Tagged: About»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-28-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ փետրվարի 28  (անգլերէն)
  12. «Tom (Tom Anderson) | MySpace»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-12-09-ին։ արտագրուած է՝ 2015-08-10 
  13. «Самые популярные социальные сети в России»։ Коммерсантъ։ 2012-03-06։ արտագրուած է՝ 2012 թ․ ապրիլի 15 (ռուս.)