Էս-400 հրթիռային համակարգ
Էս-400 Թրիումփ (ռուս.՝ С-400 Триумф, սկզբնապէս՝ Էս-300ПМ3, դասիչը՝ 40Р6, ԱՄՆ-ու ՊՆ եւ ՆԱԹՕ-ի դասակարգումով՝ SA-21 Growler, թարգմանաբար՝ «Փնթփնթան»[1])՝ մեծ եւ միջին հեռահարութեան ռուսական զենիթային հրթիռահամակարգ (ԶՀՀ)
Նշանակութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախատեսուած է ժամանակէն եւ հեռանկարային օդա-տիեզերական յարձակման բոլոր տեսակի միջոցներու ոչնչացման համար: Ռուսիոյ կառավարոթեան 2007 թուականի Ապրիլ 28-ի որոշումով «Թրիումփ» զէնիթային հրթիռահամակարգը զինաւորման առնուած է:[2]: «Թրիումփը» արտահանման տարբերակի անունն է: Ըստ արեւմտեան տեսաբաններու, Էս-400-ը, ОТРК-ի «Իսքանտերի» եւ Պասթիոն դասի ափամերձ հականաւային համակարգերու նման համակարգերու հետ միասին առանցքային դեր կը խաղայ Արեւմուտքին մէջ Anti-Access/Area Denial, A2/AD (Հասանելիութեան արգելքի գոտի) անունով յայտնի Ռուսիոյ ՌՈ նոր հայեցակարգին մէջ:[3][4][5], որուն էութիւնն այն է, որ ՆԱԹՕ-ի զօրքերը չեն կրնայ գտնուիլ եւ տեղաշարժուել A2/AD հասանելիութեան արգելքի գոտիի գործողութեան շառաւիղէն ներս առանց անվերականգնելի կորստի ենթարկուելու վտանգի:
Էս-400 անուան մասին հայաստանեան մամուլը կը գրէ հետեւեալը՝
Սա համակարգին «օրիորդական» անունն է Էս-300ՓՄ3, իսկ «Էս-400» անունը համակարգին տրուած է զուտ գովազդային նպատակներով։ Ընդհանրապէս, այդ վարուելաձեւը յատուկ է ետխորհրդային ռուսական ռազմաարդիւնաբերութեանը, երբ գոյութիւն ունեցող զինատեսակի հերթական նորաւորումը գովազդային նպատակներով նոր անուն կը ստանայ` տպաւորութիւն ստեղծելով, թէ խօսքը լրիւ նոր զինատեսակի մասին է, այլ ոչ թէ՝ նորաւորման։ Այսպէս օրինակ` ՄիԿ-29Մ2 օդանւն ստացաւ ՄիԿ-35 անունը, Սու-27ՓՈՒ-ն կոչուեցաւ Սու-30, Սու-27Ք-ն` Սու-33, Սու-27Մ-ը` Սու-35, Մի-24ՎՄ ուղղաթիռն ալ սկսեցին անուանել Մի-35ՎՄ, թէեւ իրականին վերջինս Մի-24ՎՄ-ի արտահանուող տարբերակն է եւ այլն։[6]
Այսպիսով, Էս-400-ը ոչ թէ, ինչպէս ռուսական քարոզչութիւնը կը սիրէ կրկնել, «սկզբունքօրէն նոր, աշխարհին մէջ նմանը չունեցող» համակարգ է, այլ Էս-300ՓէէՄ համակարգի 3-րդ նորաւորումը։ |
Հիմնական Ցուցանիշները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- թիրախի առաւելագոյն արագութիւնը՝ 4.8 քմ/եկվ
- յայտնաբերման հեռաւորութիւնը՝ 600 քմ
- ծածկոյթի գօտիի սահմանները՝
- միաժամանակ հրթիռակոծուող թիրախները՝ 80 (10 թիրախ իւրաքանչիւր ԶՀՀ-ով, ընդամենը մինչեւ 8 ԶՀՀ ընդհանուր ղեկավարման ներքոյ)[8][11][12][13] (մինչեւ 2012 թուականը՝ 36 (6 ԶՀՀ-ով 6-ական թիրախ))
- պատրաստութիւնը՝ 0.6 վրկ սպասողական ռեժիմէն[14]
- անդադար աշխատելւ ժամերը՝ 10 000
- ծառայութեան ժամկետի տարիները՝
- բաղադրիչներու՝ նուազագոյնը՝ 20
- հրթիռներու՝ 15
Տեղակայում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կանոնաւոր Էս-400 գումարտակը կը պարունակէ 32 հրթիռներով առնուազն ութ գործարկիչներ եւ շարժական հրահանգային կէտ:[15] 2007-ի Մայիս 21-ի դրութեամբ Ռուսիոյ Օդոյժը յայտնած է, որ Էս-400-ը պիտի տեղակայուի ծառայութեան Մոսքուայի շուրջը:[16][17] 2007-ի Օգոստոս 6-ին առաջին Էս-400-ը անցաւ ծառայութեան:
2009-ի Մարտ 17-ին Ռուսիոյ պաշտպանութեան նախարարը, որ ծառայութեան դրուած է երկրորդ աւելի առաջադէմ Էս-400 «Թրիումփը»:[18]
2009-ի Օգոստոս 26-ին Էս-400 համակարգներ տեղակայուեցան Հեռաւոր արեւելքին, Հիւսիսային Քորէայի հարեւանութեամբ:
Պալթեան նաւատորմը ստացած է Էս-400 ՍԱՄ համակարգը 2012-ի Փետրուարին:[19][20]
2013-ի Սեպտեմբերի դրութեամբ Ռուսիոյ զինուած ոյժերուն ունեցած հինգ Էս համակարգերը տեղակայուած էին՝ երկուքը Մոսքուային մօտ, մեկը՝ Խաղաղովկիանոսեան նաւատորմին, մեկը՝ պալթեան նաւատորմին եւ մեկը՝ Հարաւային ռազմական շրջանին: 2014-էն բանակին մատակարարուած է տարեկան երկուքէն երեք միաւոր Էս-400:[21]
2015-ի Նոյեմբերին տեղեկութիւն մը տարածուած է, որ արդիականացուած էՍ-400-ը Սուրիա փոխադրուած է ռուսական զօրամիաւորումներու հետ միասին Սուրիոյ կառավարութեան հետ համատեղ գործողութիւններու համար:[22] Սակայն, Ռուսիոյ կողմը հերքած է սա տեղեկատուութիւնը:[23] 2015-ի Նոյեմբեր 25-ին Ռուսիոյ կառավարութիւնն ըսած է, որ Սուրիոյ տարածքին պիտի տեղակայէ էՍ-400-ը Թուրքիոյ կողմէն ՍՈՒ-24 օդանաւը խոցելէն ետք:[24]
2017-ի Ապրիլի եւ Յունիսի միջեւ երկրորդ էՍ-400-ը տեղակայուեցաւ Համայի վարչական շրջանի Մասեաֆէն 13 քմ դէպի հիւսիս:[25]
Օգտագործողներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուսաստան Ռուսիոյ դաշնութիւն՝ 23 գունդ ЗРС С-400 / 46 տիվիզիոն / 368 ПУ / 1472 ЗУР 2017 Նոյեմբեր 15-ի դրութեամբ
- Կաղապար:Country data Բելառուս Պելառուս՝ երկու տիվիզիոն մատակարարուած են 2016 թուականին [26]
- Չինաստան Չինաստանի ԺՀ՝ 2015 թուականի Ապրիլին[27] յայտարարութիւն ըրուած է պայմանագիր մը կնքելու մասին, րուն արժէքը կը կազմէր աւելի քան $ 3 միլիար:[28]; առաջին համակարգը մատակարարուած է 2018-ի Յունուար-Մայիսին[29][30][31]
Հնարաւոր Օգտագործողներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հնդկաստան Հնդկաստան՝ 2015-ի Դեկտեմբեր 18-ին Պաշտպանական գնումներու խորհուրդը հաւնութիւն տուաւ հինգ Էս-400 համակարգերու ձեռքբերումը:[32].
- Թուրքիա Թուրքիա՝ 2017-ի Ապրիլ 28-ին Թուրքիոյ ԱԳՆ-ը ըսաւ ռուսական Էս-400 համակարգերու մատակարարման համաձայնագիրի մասին[33][34]: 2017-ի Սեպտեմբեր 12-ին յայտարարուեցաւ համակարգերը Թուրքիոյ մատակարարելու մասին:[35]: Թուրքիոյ պաշտպանութեան նախարար ըսաւ, որ առաջին համակարգներու մատակարարումը պիտի սկսուի 2019 թուականին:[36] Գործարքի արժէքը կը գնահատուէր $ 2 միլիարէն աւելի:[37][38][39]
- Կաղապար:Country data Սաուդյան Արաբիա Սէուտական Արաբիա՝ 2017 թուականի Հոկտեմբեր 5-ին Սալման Պըն Ապտել Ազիզ Ալ Սէուտ թագաւորը Մոսքուա կատարած այցի ատենը պայմանաւորուեցաւ Էս-400 համակարգերու ձեռք բերման մասին[40]: Սակայն, ինչպէս Forbes-ը գրած է, Ռուսիոյ դէմ պատժամիջոցներու պատճառաւ ստիպուած էր հրաժարիլ ատկէ:[41]
- Կաղապար:Country data Մարոկկո Մարոք՝ 2017 թուականի Նոյեմբերին ԶԼՄ-ուն մէջ տեղեկութիւն յայտնուած է Մարոքին մէջ Էս-400 համակարգերու մատակարարման բանակցութիւններու մասին[42]:
- Կաղապար:Country data Իրաք Իրաք՝ 2018 թուականի Փետրուարին Al Sura գործակալութիւնը յայտնած է, որ Իրաքի պաշտպանութեան նախարարութեան պատուիրակութիւնը ռուսական Էս-400 համակարգեր գնելու պայմանները քննարկելու համար Ռուսիա ժամանած է[43]: Աւելի ուշ Իրաքի Ռուսիայ դեսպան Հայտար Հատի ըսած է, որ Իրաքը տուեալ պահուն «Էս-400 համակարգ ձեռք բերելու ոչ մեկ ցանկութիւն ունի» [44].
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Небесный «зонтик»: как охраняется небо Москвы»։ ТАСС։ 2016-04-10։ արտագրուած է՝ 2017-01-24
- ↑ «Թրիումփ» նախագահին համար Archived 2016-03-31 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Why NATO Should Fear Russia's A2/AD Capabilities (And How to Respond) (անգլերէն)
- ↑ Foundation Glen E. Howard, The Jamestown։ «Lithuania’s key role in countering Russian A2/AD challenge to Baltics»։ DELFI։ արտագրուած է՝ 2016-10-10
- ↑ «IISS»։ www.iiss.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-10-22-ին։ արտագրուած է՝ 2016-10-10
- ↑ Ռազմ.info Վերլուծելով Էս-400-ի առասպելը 30 Հոկտեմբեր, 2012
- ↑ New missile for the s-400 is already being prepared for serial production «Military parity» (March 18, 2010)
- ↑ 8,0 8,1 «ЗРС С-400 "Триумф"»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 29 September 2014-ին։ արտագրուած է՝ 14 November 2014
- ↑ «ТАСС: Армия и ОПК»։ ТАСС։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-11-ին։ արտագրուած է՝ 2016-03-27
- ↑ «9M96E»։ www.deagel.com։ արտագրուած է՝ 2016-03-27
- ↑ Зенитная ракетная система большой и средней дальности С-400 «Триумф» — Продукция — Библиотека — ВПК.name
- ↑ Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedfactoria.ru
- ↑ «С-400 и С-500 в программе "Военная Тайна"»։ YouTube։ արտագրուած է՝ 14 November 2014
- ↑ «Невский Бастион, Военно-Технический Сборник, Вооружения, Военная Техника, Военно-Технический Сборник, Современное Состояние, История Развития Опк, Бастион Втс, Невский Бастион…»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-07-18-ին։ արտագրուած է՝ 2018-05-23
- ↑ Denisov Anton (August 26, 2008)։ «Russia deploys S-400 air defense systems in Far East»։ RIA Novosti (Moscow, Russia)։ արտագրուած է՝ December 9, 2010։ «A regular S-400 battalion comprises at least eight launchers with 32 missiles and a mobile command post.»
- ↑ «S-400 missile defense systems to start defending Moscow July 1»։ RIA Novosti։ Moscow, Russia։ May 21, 2007։ արտագրուած է՝ December 9, 2010
- ↑ «Systém S-400 připraven k obraně Moskvy» [The S-400 is ready to defend Moscow]։ RIA Novosti (Czech)։ Moscow, Russia: The Internet Archive Wayback Machine։ May 31, 2007։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 3, 2007-ին։ արտագրուած է՝ December 9, 2010։ «...S-400 will be given to full combat readiness to defend Moscow and central Russia (near the town of Elektrostal in the Moscow region) on 1 July 2007.»
- ↑ «Second S-400 air defense regiment put into service in Russia»։ RIA Novosti։ March 17, 2009։ արտագրուած է՝ December 10, 2010
- ↑ «Baltic Fleet Receives S-400 Air Defense Missile Systems»։ Rusnavy.com։ 2012-04-06։ արտագրուած է՝ 2013-10-29
- ↑ Lenta.ru Балтийский флот заменит ЗРК С-200 на "Триумфы" (The Baltic fleet will replace the S-200 with the "Triumf"). 11 December 2011
- ↑ Russian army will receive two or three new regiments of S-400 defense missile systems every year Archived 2018-07-25 at the Wayback Machine. – Armyrecognition.com, 15 September 2013
- ↑ Россия разместила в Сирии новейшие системы ПВО С-400 "Триумф", утверждает пресса NEWSru, 13 Nov 2015.
- ↑ No, This Image Is Not Proof That Russia Deployed S-400 Advanced SAMs To Syria – Foxtrotalpha.Jalopnik.com, 13 November 2015
- ↑ Missing Russian jet pilot 'alive and well' in Syria Retrieved 25 November 2015.
- ↑ Binnie Jeremy, O'Connor Sean (September 29, 2017)։ «Second Russian S-400 in Syria confirmed»։ Jane's Information Group։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ October 2, 2017-ին։ արտագրուած է՝ October 1, 2017
- ↑ «Москва отблагодарила Минск за бесплатную аренду земли системами С-400»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 31-01-2018
- ↑ «Китай заключил контракт на закупку С-400»։ արտագրուած է՝ 12-11-2015
- ↑ Ռուսական Էս-400-ներու Դէպի Չինաստան Մատակարարման Պայմանագիր Կնքուած է (ռուս.)
- ↑ «Источник: Россия начала поставки С-400 в Китай в рамках контракта 2014 года»։ ТАСС։ արտագրուած է՝ 10-01-2018
- ↑ http://tass.ru/armiya-i-opk/5188700
- ↑ ParsToday Ռուսիան Չինաստանին էՍ-400 ՀՕՊ համակարգերու մատակարարումն սկսած է:
- ↑ «Government clears purchase of five S-400 air defence systems worth Rs 40,000 crore // The Economic Times»։ The Economic Times։ արտագրուած է՝ 2015-12-20
- ↑ «В Турции заявили, что договорились с Россией о покупке C-400»։ РИА Новости։ 28.04.2017
- ↑ Առաւօտ Էս-400-ի Վաճառքի Հարցին Կողմերը Գրեթէ Յամաձայնութեան Եկած են. Թուրքիոյ Նախագահի Խօսնակ
- ↑ «Россия объявила о подписании контракта с Турцией на поставку С-400»։ Lenta.ru։ արտագրուած է՝ 12-09-2017
- ↑ «Турция объявила сроки поставки российских С-400»։ Lenta.ru։ արտագրուած է՝ 22-11-2017
- ↑ Armenpress Թուրքիոյ հետ էՍ-400-ի շուրջ գործարքի արժէքը կը գերազանցէ 2 մլր տոլլարը
- ↑ TRT Նոյերթի անդրադարձը էՍ-400-ին
- ↑ Թերթ.am ԱՄՆ-ն յոյսով են, որ Թուրքիան, ի վերջոյ, չի գնի Ռուսիայէն էՍ-400 համակարգներ․ Փոմփէոյ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- ↑ «Сделка с королем: от пшеницы до автомата Калашникова»։ Газета.Ru։ արտագրուած է՝ 2017-10-05
- ↑ Конец нейтралитета. Кого затронут новые санкции США
- ↑ «Марокко расширяет военное сотрудничество с Россией»։ արտագրուած է՝ 22-11-2017
- ↑ «СМИ: Ирак заинтересовался покупкой российского комплекса С-400»։ արտագրուած է՝ 21-02-2018
- ↑ Анжелика Басисини, Екатерина Ракитина, Анна Трунина (2018-02-21)։ «Посол Ирака ответил на сообщения о возможной покупке С-400 у России»։ «РБК»։ արտագրուած է՝ 2018-0225