Զուլալ Գազանճեան
Զուլալ Գազանճեան | |
---|---|
Ծնած է | 10 Հոկտեմբեր 1936 կամ 1939[1] |
Ծննդավայր | Մուսա Լեռ, Հաթայ, Թուրքիա |
Մահացած է | 24 Փետրուար 2008 կամ 24 Փետրուար 2009[1] |
Մահուան վայր | Նիս |
Մասնագիտութիւն | բանաստեղծ |
Զուլալ Գազանճեան (10 Հոկտեմբեր 1936 կամ 1939[1], Մուսա Լեռ, Հաթայ, Թուրքիա - 24 Փետրուար 2008 կամ 24 Փետրուար 2009[1], Նիս), սփիւռքահայ բանաստեղծ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մուսալեռ։ Նախնական կրթութիւնը ստացած է Հալէպի մէջ։ Ապա 1949-ին մեկնած է Վենետիկ եւ ուսումը շարունակած՝ Ս. Ղազարի դպրեվանքը, Մխիթարեաններուն քով։ Գրել սկսած է դեռ աշակերտական տարիներէն։
1954-ին վերադարձած է Հալէպ եւ մինչեւ 1961 թուական ուսուցչական պաշտօն վարած՝ տեղւոյն ազգային վարժարաններուն մէջ։ 1961–էն՝ հաստատուած է Փարիզ։
Շարունակած է գրել։ Հրատարակած է «Կեանքը՝ Քոյրս» (1964), «Արեւածաղկի Մը Նման» (1975) քերթուածներու հատորները, «Շարունակելի» (1988, Վենետիկ), «Բանաստեղծութիւններ» (1996, Երեւան) եւ «Քերթուածներ» խորագիրով քերթուածներու հատորը (2008, Հալէպ)։
Աշխատակցած է գրական մամուլին, գրական-վերլուծական եւ բանասիրական յօդուածներով։
Տաժանելի հիւանդութեան պատճառաւ կը մեռնի 24 Փետրուար 2008-ին, Ֆրանսայի Նիս քաղաքին մէջ։
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերջին տասնամեակին իր ժամանակը բաժնած է Փարիզի եւ Երեւանի միջեւ։ Հրատարակուած քերթողագիրքերն են.
- «Կեանքը Քոյրս», Փարիզ 1964
- «Արեւածաղկի մը Նման», Փարիզ 1975
- «Շարունակելի», Վենետիկ 1992
- «Բանաստեղծութիւններ», Երեւան 1996
- «Հատընտիր Հայ Հին Բանաստեղծութեան», Վենետիկ 1998 երկու հատոր[2]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Identifiants et Référentiels — ABES, 2011.
- ↑ Մուսալեռցի-ԱյնճարցիԳրագէտներ