Զենտայա
| Զենտայա անգլերէն՝ Zendaya | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Zendaya Maree Stoermer Coleman[1][2] |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Zendaya[3] |
| Ծնած է | 1 Սեպտեմբեր 1996[4][1] (29 տարեկան) |
| Ծննդավայր | Օքլենդ, Քալիֆորնիա[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | բազմազգ ամերիկացի? |
| Ուսումնավայր | Oak Park High School?[5], Oakland School for the Arts?[1], American Conservatory Theater?[1] և California Shakespeare Theater?[1] |
| Տեսակ | Փոփ ռոք, Ժամանակակից «Ար եւ Պի» և Պարային փոփ |
| Մասնագիտութիւն | հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի, երգչուհի և Հնչիւնաւորող |
| Ամուսին | Թոմ Հոլընտ[6] |
| Կայքէջ | zendaya.com(անգլերէն) |
|
Ստորագրութիւն | |
Զենտայա Մարի Սթորմըր Քոլմըն (անգլ.՝ Zendaya Maree Stoermer Coleman,[7] 1 Սեպտեմբեր 1996[4][1], Օքլենդ, Քալիֆորնիա[1]),[8][9] ճանչցուած իբր Զենտայա(անգլ.՝ Zendaya),[10][11] ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի է: Անոր նուաճումներուն մաս կը կազմեն երկու «Փրայմթայմ Էմմի» (Primetime Emmy) եւ մէկ «Ոսկէ Գնդակ» (Golden Globe) մրցանակները: 2022-ին «Թայմ» (Time) պարբերաթերթը զինք դասեց աշխարհի 100 ամէնէն ազդեցիկ անձնաւորութիւններու շարքին: Այն ժապաւէնները, ուր ան հանդէս եկած է գլխաւոր դերով, համաշխարհային գետնի վրայ աւելի քան 3.9 միլիառ տոլարի հասոյթ ապահոված են:
Ծնած ըլլալով Քալիֆորնիոյ Օքլենտ քաղաքին մէջ, Զենտայա իր ասպարէզը սկսած է որպէս մանկական մոտել եւ պարուհի, նախքան ճանաչում ձեռք բերելը «Տիզնի» (Disney) կայանի Shake It Up (2010–2013) կատակերգական շարքին մէջ՝ մարմնաւորելով Ռոքի Պլուի դերը: Ան այնուհետեւ ստանձնած է գլխաւոր դերը եւ արտադրիչի պաշտօնը նոյն կայանի K.C. Undercover (2015–2018) շարքին մէջ: HBO-ի Euphoria (2019-էն մինչեւ օրս) պատանեկան տրամային մէջ իր մարմնաւորած Ռու Պենեթի դերին համար (որ թմրամոլութեան դէմ պայքարող պատանի մըն է), Զենտայա շահած է երկու «Էմմի» մրցանակ՝ որպէս տրամաթիք շարքի լաւագոյն դերասանուհի, դառնալով այս անուանակարգին մէջ յաղթող ամենաերիտասարդ արուեստագիտուհին, ինչպէս նաեւ արժանացած է «Ոսկէ Գնդակ»ի:
Զենտայա մեծ պաստառի վրայ իր առաջնախաղը ունեցաւ որպէս Միշել՝ Marvel-ի Spider-Man: Homecoming (2017) ժապաւէնին մէջ: Ան վերստին մարմնաւորեց իր դերը յաջորդական մասերուն մէջ՝ Far From Home (2019) եւ No Way Home (2021), ինչպէս նաեւ սպասուող Brand New Day (2026) ժապաւէնին մէջ: Ան նաեւ դերակատարութիւն ունեցած է այնպիսի մեծայաջող (blockbuster) գործերու մէջ, ինչպէս են The Greatest Showman (2017) եւ Տենի Վիլնէօվի Dune շարքը (2021–2024), ինչպէս նաեւ սպասուող Dune: Part Three (2026) ժապաւէնը: Ան արժանացած է դրուատանքի իր կատարումներուն համար Malcolm & Marie (2021), Challengers (2024) եւ The Drama (2026) սիրային ժապաւէններուն մէջ:
2011-ին Զենտայա հրապարակեց "Swag It Out" եւ "Watch Me" երգերը, որոնցմէ վերջինը համագործակցութիւն մըն էր Պելլա Թորնի հետ: Պայմանագրութիւն ստորագրելով Hollywood Records-ի հետ, ան 2013-ին հրապարակեց իր առաջին ալպոմը, որ կը կրէր իր անունը: Անոր գլխաւոր երգը՝ "Replay"-ը, արձանագրեց չափաւոր յաջողութիւն՝ տեղ գտնելով ամերիկեան Billboard Hot 100-ի լաւագոյն 40-եակին մէջ: Զաք Էֆրոնի հետ իր զուգերգը՝ "Rewrite the Stars"-ը (The Greatest Showman-ի երգացանկէն, 2017), ընդգրկուեցաւ լաւագոյն 20-եակին մէջ եւ արժանացաւ բազմաթիւ փլաթինէ վկայականներու տարբեր երկիրներու մէջ: Ան նաեւ հեղինակած ու մեկնաբանած է քանի մը երգեր Euphoria շարքին համար:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 https://www.biography.com/actors/zendaya
- ↑ https://news.yahoo.com/zendaya-parents-know-161500579.html
- ↑ https://en.as.com/entertainment/why-does-zendaya-only-have-one-name-n/
- 1 2 GeneaStar
- ↑ https://abc7.com/entertainment/oak-park-high-school-hosts-star-studded-graduation/779731/
- ↑ Vogue Did Zendaya And Tom Holland Have A Secret Wedding? — 2026.
- ↑ Takeda Allison (June 9, 2015)։ «Zendaya Gets to the Heart of Her Family Tree for Immigrant Heritage Month»։ Us Weekly։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 1, 2016-ին։ արտագրուած է՝ July 9, 2020
- ↑ As pronounced by Zendaya in the following:
- "A Slate Show" with Stephen Colbert, Feat. Megan Thee Stallion, Tom Hanks and More։ The Late Show with Stephen Colbert։ March 13, 2021։ Իրադարձությունը կատարվել է 1:10։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 21, 2021-ին։ արտագրուած է՝ March 14, 2021 – via YouTube
- Tom Holland, Zendaya & Jacob Batalon Answer the Web's Most Searched Questions։ Wired։ June 25, 2019։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 21, 2021-ին։ արտագրուած է՝ March 14, 2021 – via YouTube
- ↑ Phares Heather։ «Zendaya Biography»։ AllMusic։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ October 1, 2016-ին։ արտագրուած է՝ June 8, 2016
- ↑ Siegel Elizabeth (December 13, 2016)։ Zendaya Opens Up About Her Buzzy "Spider-Man" Role, Cultural Appropriation, and Her Future With Disney։ Allure։ արտագրուած է՝ February 17, 2022
- ↑ (անգլերեն) Zendaya, 2026-05-14, https://en.wikipedia.org/w/index.php?title=Zendaya&oldid=1354106208, վերցված է 2026-05-15