Զարեհ Գալֆայեան
Արտաքին տեսք
Զարեհ Գալֆայեան | |
---|---|
| |
Ծնած է | 1887 |
Ծննդավայր | Պոլիս,Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1939 |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, նկարչության ուսուցիչ |
Աշխատավայր | Պէրպէրեան Վարժարան[1] |
Զարեհ Համբարձումի Գալֆայեան (1887,Պոլիս,Օսմանեան Կայսրութիւն-1939, Փարիզ, Ֆրանսա), հայ նկարիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս։ Ստացած է իր կրթութիւնը իր ծննդավայրի արուեստի դպրոցին մէջ։ Սկսած է դաս տալ Կեդրոնական Հայկական Վարժարանին մէջ։ Իր նկարները առաջին անգամ ցուցադրուած են Պոլիս։
Իր ամենակարեւոր աշխատանքներէն են.-
- Երեկոյ մը Տոլմապահչէ (Evening at Dolmabahce),
- Թոֆանի մշուշոտ առաւօտ (Misty Morning at Tophane),
- Ռումելիհիսարի արեւածագը (Sunrise and Rumelihisari)։
1922-ին Գալֆայեանը գացած է Փարիզ, ուր կ՛արձանագրուի Փարիզի գեղարուեստի դպրոցը։ Աւելի յետոյ նոր նկարներ ստեղծած է, որոնք ցուցադրուած են զանազան առիթներով։
Կեանքի վերջին տարիներուն ընդհանրապէս զբաղեցաւ մանրանկարչութեամբ։ Մեռաւ Փարիզ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ո՞վ է Զարեհ Գալֆայեանը
- ↑ Զարեհ Գալֆայեանի աշխատանք
- ↑ Զարեհ Գալֆայեանի աշխատանք
- ↑ «Զարեհ Գալֆայեանի դիմանկար»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-04-02-ին։ արտագրուած է՝ 2023-06-28