Զանգու (թերթ)
| Զանգու Զանգու, Zankou և Zangou | |
|---|---|
|
| |
| Տեսակ |
հասարակական-քաղաքական շաբաթաթերթ |
| Լեզու | հայերէն |
| Խմբագիր | Միսաք Մանուշեան |
| Հիմնադրուած է | 1 Յունիս 1935 |
| Հիմնադիր | ֆրանսահայ համայնավարներ |
| Հրատարակիչ | Հայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ? |
| Երկիր | Ֆրանսա |
| Հրատարակման վայր | Փարիզ |
«Զանգու», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ, որը լոյս տեսած է Փարիզ, 1935–1937 թուականներուն։ Խմբագիր՝ Միսաք Մանուշեան։ Ֆրանսահայ համայնավարներու թերթը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաշտպանած է հայ գաղութի աշխատաւորներուն շահերը, օգնած՝ բարձրացնելու անոնց դասակարգային գիտակցութիւնը եւ համախմբելու հայ աշխատաւորներուն երկրի բանուորական կազմակերպութիւններու հետ։
Մեծ դեր է խաղացած է գաղութի եւ Խորհրդային Հայաստանի կապերը ամրապնդելու գործին մէջ։ Լայնօրէն լուսաբանած է Խորհրդային Հայաստանի կեանքը, անոր նուաճումները, օգնած՝ հայրենադարձութեան գործին, ՀՕԿ-ի եւ յառաջադիմական կազմակերպութիւններու աշխատանքներուն։
Թերթը ձգտած է տեղեակ պահել իր ընթերցողներուն միջազգային քաղաքական իրադարձութիւններուն մասին, քարոզչութիւն ծաւալած է ֆաշիզմի եւ պատերազմի օրէ օր սպառնացող վտանգի դէմ։
Թերթին աշխատակցած են Գ. Թահմազեանը, Դ. Դաւիթեանը, Տ. Զաւէնը, Հ. Գալճեանը, Զարեհ Որբունին, Երուանդ Թոլայեանը, Ա. Կոթիկեանը, Ե. Քոչարը եւ ուրիշներ։