Jump to content

Երեմիա Մեղրեցի

Երեմիա Մեղրեցի
Ծնած է 17-րդ դար[1] կամ անհայտ[2]
Մահացած է 18-րդ դար[1] կամ անհայտ[2]
Ազգութիւն Հայ[2]
Մասնագիտութիւն բանասէր, բառարանագիր, հրատարակիչ

Երեմիա Մեղրեցի, Երեմիա Վարդապետ (17-րդ դար[1] կամ անհայտ[2] - 18-րդ դար[1] կամ անհայտ[2], ծննդեան եւ մահուան թուականները անյայտ են), 17-րդ դարու հայ բանասէր, բառարանագիր, հրատարակիչ։

Երեմիա Վարդապետ եղած է Էջմիածնի միաբանութեան անդամ։ 17-րդ դարու 60-ական թուականներուն կազմած է Աստուածաշունչի ընդարձակ, ամբողջական բացատրական բառարան (համաբարբառ), որ ձեռագրերուն մէջ կը նշուի «Համառօտ գումարումն եւ լուծումն բառից յԱստվածաշունչ գրոց յումեմնէ Երեմիայ բանասիրէ» խորագիրով (Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ․ №№ 451, 3468, 7012 եւ այլն)։

1698 թուականին Լիվոռնոյի մէջ (Իտալիա) նախորդ բառարաններու, ինչպէս նաեւ Աստուածաշունչի բառերու հիման վրայ կազմած եւ հրատարակած է այլ համահաւաք բառարան մը՝ «Բառգիրք հայոց»։

Ըլլալով առաջին հայերէն ընդարձակ (աւելի քան 8500 բառ յօդուած) տպագիր բառարանը՝ զգալի դեր կատարած է ժամանակի մշակութային կեանքին մէջ։ Երեմիա Մեղրեցին հրատարակած է «Աղուէսագիրք․․․»-ը (Էջմիածին, 1698 թուականին)։

  • Բառգիրք հայոց, քննական բնագիրը, յառաջաբան եւ ծանոթագրութիւններ Հ․Մ․ Ամալեանի, Ե․, 1975։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։