Եոաքիմ Կաուք

Jump to navigation Jump to search
Եոաքիմ Կաուք
գերմաներէն՝ Joachim Gauck
2012-06-05 Bundespraesident Joachim Gauck Berlin.jpg
Ծնած է 24 Յունուար 1940(1940-01-24)[1][2][3][4][5] (80 տարեկան)
Ծննդավայր Ռոսթոք, Mecklenburg, Նացիական Գերմանիա[6][7]
Քաղաքացիութիւն Flag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզու գերմաներէն
Կրօնք Լուտերականութիւն
Ուսումնավայր Ռոսթոքի Համալսարան
Deutsche Schule Genf
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, Պատուելի, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի փրոֆեսոր, լրագրող
Աշխատավայր University of Düsseldorf
Վարած պաշտօններ Գերմանիայի նախագահ[7][8], Stasi Records Agency, Գերմանական Բունդեսթագի անդամ[2] եւ ԳԴՀ Ժողովրդային պալատի անդամ[9]
Պարգեւներ եւ
մրցանակներ
Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Հանս և Սոֆի Շոլերի մրցանակ Սպիտակ առյուծի շքանշանի շղթա Հաննա Արդենտի մրցանակ Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ Grand Collar of the Order of the Sun of Peru «Ստարա պլանինա» շքանշան Էվալդ ֆոն Քլայսթի մրցանակ Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր Դոկտոր Լեոպոլդ Լուկասի մրցանակ Q23787285? «Գերմանիոյ Ֆետերաթիվ Հանրապետութեան հանդէպ ունեցած վաստակին համար» յատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա Իսլանդական բազեի շքանշանի Մեծ խաչ շղթայով Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա Սերովբեների արքայական շքանշան Ազատութեան Շքանշան «Բացառիկ ծառայութիւններու համար» շքանշան Մյունստերի համալսարանի պատվավոր դոկտոր Պատվավոր դոկտոր Թեոդոր Հոյսի մեդալ Reinhard-Mohn-Prize Եվրոպայի ձեռքի աշխատանքի մրցանակ «Գերմանիոյ Ֆետերաթիվ Հանրապետութեան հանդէպ ունեցած վաստակին համար» յատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Լյուդվիգ Բյոռնեի անվան մրցանակ Լեո Բաեքի մեդալ Սիսերո Ռեդներփրեյս Ենայի համալսարանի պատվավոր դոկտոր Q97460897? Q97461163? Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»
Կուսակցութիւն Նոր ֆորում եւ անկուսակցական
Ամուսին Գերհիլդ Գաուկ
Ծնողներ հայր՝ Վիլհելմ Յոախիմ Գաուկ, մայր՝ Օլգա Գաուկ
Ստորագրութիւն
Joachim Gaucks signature.svg

Եոաքիմ Կաուք (24 Յունուար 1940(1940-01-24)[1][2][3][4][5], Ռոսթոք, Mecklenburg, Նացիական Գերմանիա[6][7]), գերմանացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող։ 2012-էն 2017 Գերմանիոյ նախագահ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Եոաքիմ ծնած է 1940-ին Արեւելեան Գերմանիոյ Ռոսթոք քաղաքին մէջ, Նացի ծնողքէ: Հայրը` նաւապետ, համայնավար իշխանութեան օրօք իր քով արեւմտեան նաւային ամսաթերթ մը ունենալուն պատճառով 3 տարի Սիպերիա աքսորուած է (երբ Եոաքիմ 11 տարեկան էր), եւ ենթարկուած չարչարանքի, որուն հետեւանքով անկարող դարձած է: Այս պատճառով Եոաքիմ դարձած է բուռն հակահամայնավար:

Ուսանած է կրօնի ճիւղը, հակառակ անոր որ փափաքած է լրագրութիւն ուսանիլ, սակայն հակահամայնավար ըլլալուն համար անոր արգիլուած է, ուստի դարձած է բողոքական լուտերական հովիւ Մեքլենպուրկի մէջ: Ան միեւնոյն ժամանակ եղած է քաղաքական գործիչ, ոչ գեղարուեստական գրող, լրագրող, փրոֆեսէօր եւ ուսուցանող:

Եղած է 1989-ի հակահամայնավար «Նիւ Ֆորում» շարժումին համանախագահներէն, ջատագովը խաղաղ յեղափոխութեան` տապալելու համար համայնավար վարչակարգը: 1990-ին, Գերմանիոյ վերամիացումէն ետք, ընտրուած է խորհրդարանի անդամ, սակայն անմիջապէս հրաժարած է, երբ խորհրդարանը զինք նշանակած է համայնավար շրջանի տխրահռչակ գաղտնի սպասարկութեան` «Սթազի»-ի արխիւներուն վերակացու` դաշնութեան մարդու իրաւանց մասնայատուկ յանձնակատար, որ վարած է մինչեւ 2000` բացայայտած է անոնց կատարած անմարդկային արարքները:

Նախագահութեան տարիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2012-ին ձայներու մեծ առաւելութեամբ ընտրուած է Գերմանիոյ նախագահ, որ վարած է մինչեւ 2017` մերժելով վերընտրուիլ: Ան կոչ ուղղած է` աւելցնելու Եւրոպայի մէջ համայնավարութեան յանցագործութիւններուն մասին գիտակցութիւնը, ինչպէս նաեւ, խորհրդային ժամանակաշրջանը անվաւեր` ապօրինի հռչակելու անհրաժեշտութեան մասին[10]:

Իբրեւ նախագահ, ան «գիտակից հակահամայնավարութեան» կողմնակից եղած է, եւ շեշտած՝ Արեւելեան Գերմանիոյ համայնավար կառավարման հակաօրինական ըլլալը:

Հրատարակութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համահեղինակն է շարք մը գիրքերու, ներառեալ «Համայնավարութեան սեւ գիրքը»-ին:

Իր 2012-ի «Ազատութիւն` պահանջք մը» գիրքով, կոչ ուղղած է աշխարհի տարածքին պաշտպանելու ազատութիւնը եւ մարդու իրաւունքները:

Բնորոշումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Գերմանիոյ վարչապետ Անկելա Մերքել զայն կոչած է «Ժողովրդավարութեան իսկական ուսուցիչ» մը եւ «Ազատութեան, ժողովրդավարութեան եւ արդարութեան անխոնջ` չյոգնող ջատագովը»:
  • «Ուոլ սթրիթ ճըրնըլ»-ը զայն որակած է իբրեւ «իր տեսակին վերջինը` բողոքի շարժումներու առաջնորդներ «Երկաթէ վարագոյրի» ետին, որոնք 1989-էն ետք իրենց երկիրները ղեկավարեցին»:

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ան արժանացած է ազգային եւ միջազգային շարք մը (36) մրցանակներու,  ներառեալ 1997-ին «Հաննա Արտենթ մրցանակ»-ին (Hannah Arendt Prize), որ միջազգային դատական կազմի մը կողմէ կը տրուի քաղաքական տեսագէտներուն:

Ցեղասպանութիւնը եւ Կաուքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով 23 ապրիլ 2015-ին Գերմանիոյ նախագահ Եոաքիմ Կաուք Պերլինի մայր տաճարին մէջ, միջեկեղեցական, ոչ յարանուանական կրօնական արարողութեան աւարտին ունեցած ելոյթով «Ցեղասպանութիւն»[11] կոչեց Օսմանեան պետութեան ջարդերը` հայերուն:

Գերմանիոյ խորհրդարանը 2 Յունիս 2016-ին գրեթէ միաձայնութեամբ` միայն մէկ դէմ եւ մէկ ձեռնպահ, ընդունած է օսմանեան շրջանին հայերուն ջարդերը` իբրեւ ցեղասպանութիւն[10]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
  5. 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  6. 6,0 6,1 6,2 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #119323710 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Bundespräsident Joachim GauckBundespräsidialamt.
  8. Joachim GauckDeutscher Bundestag, 1996.
  9. http://volkparl.bundestag.de/G/gauck-joachim/ — 1996.
  10. 10,0 10,1 «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը Եւ Գերմանիոյ Նախագահը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-04-24։ արտագրուած է՝ 2020-06-12 
  11. «Գերմանիոյ Նախագահը Ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2015-04-23։ արտագրուած է՝ 2020-06-12