Եղիշէ Ասծատրեան
Եղիշէ Ասծատրեան | |
---|---|
Ծնած է | 21 Օգոստոս (3 Սեպտեմբեր) 1911 |
Ծննդեան վայր | Ճարտար, Շուշիի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 2 Դեկտեմբեր 2008 (97 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Բնակութեան վայր | Մոնղոլիա? և Մոսկուա |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Գործատու | Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն[1] |
Կրթութիւն | Վրաստանի տեխնիկական համալսարան?[1] և Մոսկուայի Բարձրագոյն Կուսակցական Դպրոց |
Պաշտօն | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր |
Պարգեւներ եւ մրցանակներ | Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան?, Ժողովուրդներու Բարեկամութեան շքանշան, «Աշխատանքի Արիութեան Համար» շքանշան, «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ?, «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան, Բևեռային աստղի շքանշան? և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան? |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Եղիշէ Թեւոսի Ասծատրեան (21 Օգոստոս (3 Սեպտեմբեր), 1914, Ճարտար, Ելիզաւեթփոլի նահանգ, Ռուսիոյ կայսրութիւն - 2 Դեկտեմբեր, 2008, Երեւան), պետական–կուսակցական աշխատող։ Գիտարուեստական գիտութիւններու թեկնածու (1968)։ ԽՄԿԿ անդամ (1944)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եղիշէ Ասծատրեան, ծնած է Ճարտար գիւղին մէջ։ Աւարտած է Ճարտարի Եօթնամեայ դպրոցը, այնուհետեւ սորված է Պաքուի հայկական դպրոցին մէջ։ 1932-1938 թուականներուն սորված է Թիֆլիսի Անդրկովկասեան ճարտարարուեստական հիմնարկին մէջ, ստացած է լեռնային ճարտարագէտի որակաւորում։ 1938-1939 թուականներուն հիմնարկը զայն ուղարկած է Տոնպասի հանքավայրերէն մէկը, աշխատած է որպէս տեղամասի պէտի օգնական, ապա՝ աւագ ճարտարագէտ, նաեւ թիւ 19 հանքի գլխաւոր ճարտարագէտ։ 1939-1946 թուականներուն աշխատած է Մոնկոլիայի մէջ, եղած է վստահութեան գլխաւոր ճարտարագէտ, այնուհետեւ՝ արդիւնաբերութեան եւ շինարարութեան նախարարութեան մէջ՝ որպէս խորհրդական։ 1947-1950 թուականներուն եղած է Երեւանի ալյումինի «Կանազ» գործարանի շինարարութեան տեղաւորութեան վարչութեան պէտի տեղակալ, պետ։ 1952-էն սկսեալ աշխատած է որպէս ՀԿԿ Երեւանի կրօնական խնամակալութեան քարտուղար, այնուհետեւ՝ ՀԿԿ Երեւանի Լենինեան շրջկոմի առաջին քարտուղար։ 1960–1962 թուականներուն եղած է ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահ, ապա ՀԿԿ Կենտկոմի քարտուղար եւ ՀԽՍՀ Մինիստրներու խորհուրդի նախագահի տեղակալ։ Լայն գործունէութիւն ծաւալած է արդիւնաբերական ձեռնարկութիւններու արմատական վերակառուցման, նոր արուեստագիտութեան արմատաւորման, երկրի բոլոր շրջաններուն մէջ արդիւնաբերական ձեռնարկութիւններու մասնաճիւղերու կառուցման, շարք մը ՋԷԿ-երու ու գործարաններու հիմնադրման բնագաւառին մէջ։ 1966-էն սկսեալ ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողութեան կոմիտէի նախագահն է։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1954-էն սկսեալ, պիւրոյի անդամ՝ 1960-էն սկսեալ, պիւրոյի անդամութեան թեկնածու 1966-էն սկսեալ։

Ընտրուած է ԽՄԿԿ XXII եւ ՀԿԿ XVII–XXV համագումարներու պատգամաւոր, ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդի VI եւ ՀԽՍՀ IV, V, VII եւ VIII գումարումներու Գերագոյն սովետի պատուիրակ[2][3]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրօշի երկու շքանշան
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2004
Յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի մէջ տեղադրուած է Եղիշէ Ասծատրեանի նուիրուած յուշատախտակ
- Եղիշէ Թեւոսովիչի անունը ընդգրկուած է Անգլիոյ մէջ հրատարակուող «Ով ով է» համաշխարհային կենսագրական տեղեկատուին մէջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ԵՂԻՇԵ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ | Ազգային գաղափար»։ national-idea.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-04-17-ին։ արտագրուած է՝ 2016-07-08
- ↑ «Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն»։ արտագրուած է՝ 2016-07-08
- Pages with citations having redundant parameters
- 3 Սեպտեմբերի ծնունդներ
- 1911 ծնունդներ
- 2 Դեկտեմբերի մահեր
- 2008 մահեր
- Երեւան մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ Պետական Գործիչներ
- Գիտութիւններու Թեկնածուներ
- Լենինի Շքանշանի Ասպետներ
- Աշխատանքային Կարմիր Դրօշի Շքանշանի Ասպետներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի Շքանշանի Ասպետներ
- Ճարտար (Մարտունիի շրջան) գիւղին մէջ Ծնածներ
- 1914 ծնունդներ