Եղիա Ճէրէճեան
Արտաքին տեսք
Եղիա Ճէրէճեան | |
---|---|
| |
Ծնած է | 1957 |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտութիւն | պատմաբան, գրագէտ |
Աշխատավայր | Արարատ |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն |
Եղիա (Եղիկ) Ճէրէճեան, (1957, Պէյրութ, Լիբանան), լիբանանահայ քաղաքական գործիչ եւ պատմաբան, Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան կեդրոնական կոմիտէի անդամ[1]։ 1992-2009 (չորս անգամ) ընտրուած է Լիբանանի խորհրդարանի անդամ՝ Պէյրութէն[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճէրէճեան ծնած է Պէյրութի մէջ Հաճընցի ընտանիքէ մը։ Աւարտած է Պէյրութի Յովակիմեան-Մանուկեան հայկական վարժարանը, ապա՝ Երեւանի բժշկական ինստիտուտը։ Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի պատմութեան մասին քանի մը գիրքերու եւ յօդուածներու հեղինակ է:[3]
2014-ին Պէյրութի մէջ հրատարակեց իր վեցերորդ գիրքը՝ «Յաւերժի ճամբու կերտիչներէն»[4][5]:
2016-ին Հայաստանի Գիտութեան Ակադեմիան հրատարակած Է Ճէրէճեանի հեղինակած «Մեծն Մուրատ» գիրքը, որ մաս կը կազմէ «Հրասիրտներ» Մատենաշարին[6]:
Ամուսնացած է Հուրի Ճէրէճեանի հետ։
Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Արիւնոտ գոյերթի վկանե»ր, Պէյրութ, 1989, 166 էջ,
- «Փանթուրանիզմը», Պէյրութ, 1998, 92 էջ,
- «Պանդուխտ (Միքայէլ Սերեան)», «Հրասիրտները» մատենաշար թիւ 3, Պէյրութ, 2018, 238 էջ[7],
- «Ժիրայր» (Մարտիրոս Պոյաճեան)», «Հրասիրտները» մատենաշարին թիւ 4-ը, 2020, 223 էջ[8]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յայտարարուեցաւ ՍԴՀԿ-ի Նորընտիր Վարչութեան Կազմը, Asbarez, 2013
- ↑ «Hajin Armenians Assemble in Beirut»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-09-21-ին։ արտագրուած է՝ 2015-08-13
- ↑ ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԷՋ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՃՆՈՅ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ, 2010
- ↑ admina (2017-09-21)։ ««Յաւերժի ճամբու կերտիչներէն»․ Եղիկ Ճէրէճեանի գիրքը»։ Aniarc (en-US)։ արտագրուած է՝ 2021-11-02
- ↑ «Տեղի Ունեցաւ Եղիկ Ճէրէճեանի «Յաւերժի Ճամբու Կերտիչներէն» Գիրքի Շնորհանդէսը»։ Hayern Aysor։ 2014-09-17։ արտագրուած է՝ 2021-11-02
- ↑ «Եղիա Ճէրէճեանի «Մեծն Մուրատ» Նոր Գիրքի Հրատարակութիւնը»։ https://arevelk.am/։ արտագրուած է՝ 2021-11-02
- ↑ admina (2018-04-13)։ «Նոր գիրքեր. կը ներկայացնէ Գէորգ Եազըճեան»։ Aniarc (en-US)։ արտագրուած է՝ 2021-11-02
- ↑ «Ստացուած Գիրքեր. Ժիրայր (Հեղինակ` Եղիկ Ճէրէճեան)»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-01-14։ արտագրուած է՝ 2021-11-02