Դաւիթ Պարսամեան
| Դաւիթ Պարսամեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1945 |
| Ծննդավայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | Լրագիր, ձայնասփիւռի հաղորդավար, գրող, հասարակական գործիչ, մտաւորական. |
Դաւիթ Պարսամեան (ծնած՝ 1945), ձայնասփիւռի ամերիկահայ հաղորդավար, լրագրող, գրող, հասարակական գործիչ եւ մտաւորական: Պարսամեանի ծնողները ցեղասպանութենէն վերապրողներ են: Անոնք իրարու ծանօթացած են Պէյրութի մէջ:
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարսամեան ձայնասփիւռի հաղորդավարութեան ասպարէզը մուտք կը գործէ 1978-ին, երբ մաս կը կազմէ Քոլորատոյի մէջ նորաստեղծ ձայնասփիւռի կայանի մը: Ապա, 1986-ին ան կը հիմնէ «Ալթըրնըթիվ Ռատիօ»ն[1], որ շաբաթական յայտագիր մըն է, ուր կը սփռուի 175 ձայնասփիւռի կայաններէ՝ տարբեր երկիրներու մէջ:
Պարսամեան միջազգային համբաւ ստացած է իր լրագրական աշխատանքով: Ան զանազան հարցազրոյցներ վարած է համաշխարհային ճանաչում վայելող լեզուաբաններու, փիլիսոփաներու եւ քաղաքական գործիչներու հետ, ինչպէս՝ Նոամ Չոմսքի, Էտուըրտ Սայիտ, Իքպալ Ահմատ, Հաուըրտ Զին, Ռոպըրթ ֆիսք եւ ուրիշներ:
Ան իր կարեւորագոյն հարցազրոյցները վերածած է գիրքերու, որոնք թարգմանուած են զանազան լեզուներու եւ հարիւր հազարաւոր օրինակներով ծախուած են աշխարհով մէկ:
Պարսամեան յաճախ եղած է արդարութեան եւ պոռթկումի ձայնը: Մերժած է ամէն տեսակի անարդարութիւն, բռնատիրութիւն եւ փտածութիւն: Ան հրապարակային կերպով պաշտպանած է Պաղեստինի եւ Քաշմիրի ժողովուրդներուն իրաւունքները, քննադատած է միջազգային ընկերութիւններու մենատիրութիւնը: Հարցականի տակ առած է ամերիկեան կառավարութեան զինուորական միջամտութիւններն ու քաղաքականութիւնները, ինչպէս նաեւ դատապարտած է Թուրքիան եւ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը:
«Ալթըրնըթիվ Ռատիօ»ն ու Դաւիթ Պարսամեանը նիւթական հատուցումներ չեն ստանար ամերիկեան կառավարութենէն կամ որեւէ այլ հաստատութենէ, մինչ այլ յայտագիրներ կը վայելեն դրամատիրական ընկերութիւններու եւ քաղաքական նպատակներ հետապնդող կառոյցներու ու կառավարութիւններու նիւթական, քաղաքական եւ ապահովական թիկունքը: Հոսկէ մեկնած, Պարսամեանի յայտագիրը կը ֆինանսաւորուի իր յայտագիրներու ձայնասկաւառակներուն եւ գիրքերուն վաճառումով, ինչպէս նաեւ ունկնդիրներու անհատական ներդրումներով միայն:
Արտաքսում Հնդկաստանէն[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]23 Սեպտեմբեր 2011-ին, Պարսամեան արտաքսուեցաւ Հնդկաստանէն[3]։ Ինտիրա Կանտիի անուան միջազգային օդակայան ժամանելէ ետք, անոր մուտքը մերժուեցաւ եւ ան անմիջապէս ետ ուղարկուեցաւ մեկնող թռիչքով մը[4]։ Պարսամեան այս որոշումը կը վերագրէ Ճամմուի եւ Քաշմիրի մէջ մարդկային իրաւանց խախտումներու վերաբերեալ իր կատարած տեղեկագրութիւններուն[5]։
Մատենագիտութիւն[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Վերնագիր | Հրատարակչութիւն | Նշումներ |
| 1992 | Chronicles of Dissent | Consortium Book Sales | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
| 1992 | Stenographers to Power | Common Courage Press | Մետիա եւ քարոզչութիւն |
| 1994 | Keeping the Rabble in Line | Common Courage Press | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
| 1994 | The Pen and the Sword | Haymarket Books | Հարցազրոյցներ Էտուարտ Սայիտի հետ |
| 1994 | Secrets, Lies and Democracy | Odonian Press | «Չոմսքիի եռապատում»-ի մաս |
| 1994 | The Prosperous Few and the Restless Many | Odonian Press | |
| 1994 | What Uncle Sam Really Wants | Odonian Press | |
| 1996 | Class Warfare | Pluto Press | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
| 1998 | The Common Good | Odonian Press | «Չոմսքիի քառապատում»-ի մաս |
| 1999 | The Future of History | Common Courage Press | Հարցազրոյցներ Հաուըրտ Զինի հետ |
| 2000 | Confronting Empire | South End Press | Հարցազրոյցներ Իքպալ Ահմատի հետ |
| 2001 | The Decline and Fall of Public Broadcasting | South End Press | |
| 2001 | Propaganda and the Public Mind | Pluto Press | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
| 2001 | 9-11 | Seven Stories Press | |
| 2001 | Terrorism: Theirs and Ours | Seven Stories Press | Հարցազրոյցներ Իքպալ Ահմատի հետ |
| 2003 | The Checkbook and the Cruise Missile | South End Press | Հարցազրոյցներ Արունտաթի Ռոյի հետ |
| 2003 | Culture and Resistance | Pluto Press | Հարցազրոյցներ Էտուարտ Սայիտի հետ |
| 2004 | Louder Than Bombs | South End Press | Հարցազրոյցներ The Progressive պարբերաթերթէն |
| 2005 | Imperial Ambitions | Macmillan | Չոմսքիի հետ՝ 9/11-էն ետք աշխարհի մասին |
| 2005 | Speaking of Empire and Resistance | The New Press | Հարցազրոյցներ Թարիք Ալիի հետ |
| 2006 | Original Zinn | HarperCollins | Հարցազրոյցներ Հաուըրտ Զինի հետ |
| 2007 | Targeting Iran | City Lights Books | Հարցազրոյցներ Ն. Չոմսքիի, Երուանդ Աբրահամեանի եւ այլոց հետ |
| 2007 | What We Say Goes | Metropolitan Books | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
| 2011 | How the World Works | Soft Skull Press | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
| 2012 | Occupy the Economy | City Lights Books | Հարցազրոյցներ Ռիչըրտ Ուոլֆի հետ |
| 2013 | Power Systems | Macmillan | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
| 2017 | Global Discontents | Macmillan | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
| 2020 | ReTargeting Iran | City Lights Publishers | Երուանդ Աբրահամեանի եւ Նոամ Չոմսքիի մասնակցութեամբ |
| 2022 | Notes on Resistance | Haymarket Books | Հարցազրոյցներ Նոամ Չոմսքիի հետ |
Ֆիլմագրութիւն[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ | Նշումներ |
| 1992 | Manufacturing Consent: Noam Chomsky and the Media | Երախտագիտութեան բաժնին մէջ յիշատակուած է իբրեւ արխիւային ձայնագրութիւններու աղբիւր[8]. նաեւ հանդէս եկած է իբրեւ հարցազրուցավար[9]: |
| 2006 | Independent Intervention | |
| 2013 | Targeting Iran | Հարցազրոյց տուող կողմ՝ իր նոյնանուն գիրքին վրայ հիմնուած վաւերագրական ժապաւէնին մէջ[10]: |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Alternative Radio-ի պաշտօնական կայքէջ.
- ↑ (անգլերեն) David Barsamian, 2025-10-30, https://en.wikipedia.org/w/index.php?title=David_Barsamian&oldid=1319485062, վերցված է 2026-03-16
- ↑ Mayhead, Molly A. (2018-09-27), Collins, Cardiss Hortense (24 September 1931–3 February 2013), US Congressional Representative, Oxford University Press, ISBN 978-0-19-860669-7, https://doi.org/10.1093/anb/9780198606697.013.00619, վերցված է 2026-03-16
- ↑ Gisler, Priska, Free Access or Entry Denied?, Springer Vienna, pp. 43–46, ISBN 978-3-211-27957-1, https://doi.org/10.1007/3-211-38072-8_6, վերցված է 2026-03-16
- ↑ TO SPEAK OF THE DEAD, I MUST BEGIN WITH THE PHOTON, University of Minnesota Press, 2019-09-03, pp. 50–51, https://doi.org/10.5749/j.ctvn96fp5.41, վերցված է 2026-03-16
- ↑ (անգլերեն) David Barsamian, 2025-10-30, https://en.wikipedia.org/w/index.php?title=David_Barsamian&oldid=1319485062, վերցված է 2026-03-16
- ↑ (անգլերեն) David Barsamian, 2025-10-30, https://en.wikipedia.org/w/index.php?title=David_Barsamian&oldid=1319485062, վերցված է 2026-03-16
- ↑ Escorial, David (2001), An Information Space Using Topic Identification for Retrieved Documents, Springer Berlin Heidelberg, pp. 507–508, ISBN 978-3-540-41687-6, https://doi.org/10.1007/3-540-44686-9_51, վերցված է 2026-03-16
- ↑ TO SPEAK OF THE DEAD, I MUST BEGIN WITH THE PHOTON, University of Minnesota Press, 2019-09-03, pp. 50–51, https://doi.org/10.5749/j.ctvn96fp5.41, վերցված է 2026-03-16
- ↑ Frith, Uta (2017-11-30), Personal Spin D, British Academy, ISBN 978-0-19-726617-5, https://doi.org/10.5871/bacad/9780197266175.003.0011, վերցված է 2026-03-16
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ազդակ» օրաթերթ, Գաղութային բաժին, 22 Փետրուար, 2016: