Գրիգոր Փափազեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գրիգոր Փափազեան
Ծնած է 1893
Ծննդավայր Պանտրմա
Մահացած է 20 Դեկտեմբեր 1965(1965-12-20)
Մահուան վայր Ալճերիա
Ազգութիւն Հայ
Այլ անուններ Գրիգոր Տուտի, Գրիգոր Տուտի Փափազեան
Մասնագիտութիւն բժիշկ, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Գրիգոր Փափազեան (նաեւ՝ Գրիգոր Տուտի, Գրիգոր Տուտի Փափազեան, 1893, Պանտրմա-20 դեկտեմբերի, 1965, Ալճերիա), հայ բժիշկ, հասարակական եւ ազգային գործիչ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1893 թուականին Մարմարա ծովուն ասիական ափին գտնուող՝ Պանտրմա քաղաքին մէջ։ Արձանագրուած է Գրիգոր Տուտի կամ Գրիգոր Տուտի Փափազեան։ Աւարտած է Կ. Պոլսոյ՝ Գատըգիւղ թաղամասի, Մխիթարեան վարժարանը։ 1917 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։

1917 թուականին զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ զինուորական բժիշկի հանգամանքով մասնակցած՝ Առաջին համաշխարհային պատերազմին։ Գերի ընկած է անգլիական բանակին եւ տարուած է Եգիպտոս։ Պատերազմի աւարտէն ետէ ազատած է գերութենէն եւ վերադարձած՝ ծննդավայրը, որ գրաւած էր Յունաստանը։ Քեմալական արշաւանքին սկզբնական շրջանին, շատերու հետ ինքն ալ ապաստանած է Յունաստան։ Հաստատուած է Թրակիոյ՝ Ալեքսանդրապոլիս (Տէտէ Աղաճ) քաղաքին մէջ, ուր երկար տարիներ մասնակցած է հայ համայնքի ազգային, կրթական, հասարակական եւ կուսակցական (ՀՅԴ) կեանքին։ Եղած է սիրուած եւ յարգուած անձնաւորութիւն։

1945 թուականին ընտանիքով գաղթած է Փարիզ, ուր սակայն, իբրեւեւ բժիշկ աշխատելու իրաւունք չէ ունեցած։ 1960-ական թուականներու սկզբներուն տեղափոխուած է Ալճելիա։ Ալճելիա մայրաքաղաքին մէջ որպէս քաղաքապետական բժիշկ աշխատած է։

Մահացած է 1965 թուականի Դեկտեմբեր 20-ին Ալճերիոյ մէջ՝ 72 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Սթանպուլ, 1940։
  • Գէորգեան Կարօ, Ամէնուն տարեգիրքը, ԺԳ. տարի, 1966, Պէյրութ, 1967։

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։