Գրիգոր Կիւլպէնկեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գրիգոր Կիւլպէնկեան
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն բժիշկ

Գրիգոր Կիւլպէնկեան, հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրիգոր Կիւլպէնկեան ծնած է 1887/1890 թուականին, Տրապիզոնի նահանգի Սամ­սոն նաւահանգստային քաղաքին մէջ/ Սեբաստիոյ նահանգի Սե­բաս­տի­ոյ գա­ւա­ռի, Տիվրիկի գաւառակի կեդրոն՝ Տիվրիկ աւանին մէջ։

1914 թուականին գերեզանցության վկայականով աւարտած է Կոստանդնուպոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։ Զբաղած է բժշկութեամբ։ Եղած է հնչակեան կուսակցութեան անդամ, հասարակական-քաղաքական գործիչ։

1914 թուականին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ գնդապետի աստիճանով ուղարկուած՝ Տրապիզոն։

1915 թուականին, զինուորական բժիշկ ծառայելու ժամանակ, թուրք զինուոր մը խնդրած է՝ զինք զինուորական ծառայութենէն ազատելու կեղծ տեղեկանք տայ, որմէ բժիշկը հրաժարած է։ Յաջորդ օրը այդ թուրք զինուորը դաշոյնով սպանած է երիտասարդ բժիշկը։

Այս մասին բանահաւաք Վերժինէ Սվազլեանին պատմած է բժիշկի եղբօրորդին՝ Խորէն Գասպար Կիւլպէնկեան (ծնած 1900 թուականին, Տիվրիկ)։ Սակայն Վ. Սվազլեանի քով, հաւանաբար սխալմամբ, յիշատակուած է Գէորգ անունով։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Սթամպուլ, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Սթանպուլ, 1940։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Սվազլեան Վերժինէ, Հայոց ցեղասպանութիւն։ Ականատես վերապրողների վկայութիւններ, Ե., 2000։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։