Վերժինէ Սվազլեան
Արտաքին տեսք
Վերժինէ Սվազլեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1 Մարտ 1934 (91 տարեկան) |
Ծննդավայր | Աղեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() ![]() |
Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
Կոչում | փրոֆեսոր |
Մասնագիտութիւն | բանահաւաք |
Աշխատավայր | Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան, Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Հնագիտութեան եւ Ազգագրութեան Հիմնարկ, Հայոց Ցեղասպանութեան Թանգարան և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
Վերժինէ Սվազլեան (1 Մարտ 1934, Աղեքսանդրիա, Եգիպտոս), ժողովրդագէտ, բանահաւաք, ցեղասպանագէտ, հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի գիտական աշխատող, բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆէսօր, հայաստանի գիտութեան վաստակաւոր գործիչ[1]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Եգիպտոսի Ալեքսանտրիա քաղաքը, բնիկ պոլսահայ ընտանիքի մէջ: 1947֊ի ն հայրենադարձուած է Հայաստան։
Ուսանած հայագիտութեան ճիւղով, ինքնահաստատուած է բանագիտութեան մէջ որպէս անհատականութիւն։ Ան, իր «Պոլսահայոց բանահիւսութիւնը» աշխատութիւնը, աշխատասիրած է արեւմտահայերէնով եւ Մեսրոպեան ուղղագրութեամբ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայրենի Կեանք – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-02-03