Գրիգոր Անանեան
| Ծնած է | 1770[1] |
|---|---|
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 3 Օգոստոս 1865 կամ 2 Օգոստոս 1865[1] |
| Մահուան վայր | Թրիէսթ, Աւստրիական Կայսրութիւն |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
Գրիգոր Անանեան (1770[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 3 Օգոստոս 1865 կամ 2 Օգոստոս 1865[1], Թրիէսթ, Աւստրիական Կայսրութիւն), արքունի հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրիգոր Անանեան ծնած է 1770 թուականին Կոստանդուպոլսոյ մէջ։ Նախնական կրթութիւնն ստացած է ծննդավայրին մէջ, երկրորդական ուսումը՝ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան վանքի վարժարանին մէջ։ 1783 - 1793/1794 թուականներուն ուսանած է Իտալիոյ Պատովա քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետի մէջ ու ստացած՝ բժշկութեան դոկտորի տիտղոս։ 1793 ֊1994 թուականին վերադարձած է Կոստանդնուպոլիս եւ զբաղուելով բժշկութեամբ, կարճ ժամանակ անց ձեռք բերել հմուտ բժշկի համբաւ։ Այդ ժամանակ Կոստանդուպոլսոյ մէջ կար ընդամէնը 2 համալսարանական հայ բժիշկ՝ Պօղոս Անտոնեան-Շաշեանն ու Յովակիմ Օղուլուխեանը։
Շուտով, Օսմանեան կայսրութեան փատիշահի (միապետ) հրովարտակով, նշանակուած է արքունի բժշկի պաշտօնին եւ զբաղուած է կայսերական գերդաստանի առողջապահութեան եւ բուժման հարցերով։
1814-1815 թուականներուն, սուլթանի հարեմի՝ սիրած տիկիններէն մէկուն բուժելու, սակայն կեանքը փրկել չկարողանալու պատճառով, ենթարկուած է հետապնդումներու, ուստի մահապատիժէն խուսափելու պատճառով (ըստ Մեզպուրեանի՝ սեփական խղճահարութենէն հալածուած) փախած է Իտալիա։ Հաստատուելով Իտալիոյ Թրիեսթէ քաղաքին մէջ՝ շարունակած է զբաղիլ բժշկութեամբ։
Մահացած է 1865 թուականի Օգոստոսի 3-ին, Թրիեսթէ քաղաքին մէջ՝ 95 տարեկան հասակին։ Թաղքոուած է Թրիեսթէի գերեզմանոցէն ներս։ Խոշոր գումար կտակած է ազգային, բարեգործական ու որբախնամ նպատակներու յատկացնելու համար։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թորգոմեան Վահրամ «Հայաստանի կոչնակ», Նիւ Եորք, թ. 28։
- Թորգոմեան Վահրամ «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1897, թ. 2։
- Պոտուրեան Մկրտիչ «Հայ հանրագիտակ», Պուքրէշ, 1938։
- Մեզպուրեան Արթօ «Հայ եւ ծագումով հայ բժիշկներ», Սթանպուլ, 1950։
- 1 2 3 4 Library of Congress Authorities — Library of Congress.