Գուրգէն Անտոնեան
Գուրգէն Անտոնեան | |
---|---|
Ծնած է | 3 Յունուար 1911[1][2] |
Ծննդավայր | Կուսապատ[1][2] |
Մահացած է | 7 Մայիս 1984[2] (73 տարեկանին) |
Մահուան վայր | Պաքու, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունքԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Կոչում | փրոֆէսոր[1][2] |
Մասնագիտութիւն | գրականագէտ |
Աշխատավայր |
Ազրպէյճանի Պետական Մանկավարժական Համալսարան[1] Արցախի Պետական Համալսարան |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Գուրգէն Անտոնեան (3 Յունուար 1911[1][2], Կուսապատ[1][2] - 7 Մայիս 1984[2], Պաքու, Խորհրդային Միութիւն[2]), հայ գրականագէտ, բանասիրական գիտութիւններու դոկտորր եւ գիտութեան վաստակաւոր գործիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կուսապատ։ Իր նախնական կրթութիւնը ստացած է իր ծննդավայրին մէջ եւ ապա ընդունուած Երեւանի Պետական համալսարանի բանասիրական կաճառը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1934 թուականին:
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը աւարտելէ ետք իբրեւ ուսուցիչ պաշտօնավարած է Ազրպէյճանի Լենինի անուան մանկավարժական համալսարանէն ներս՝ 1937-1974 թուականներուն, 1947 թուականէն սկսեալ վարելով նոյն համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան ամպիոնի վարիչի պաշտօնը:
1974-1984 թուականներուն ուսուցչութեան պաշտօն վարած է Ստեփանակերտի մանկավարժական համալսարանէն ներս, դարձեալ վարելով անոր հայոց լեզուի եւ գրականութեան ամպիոնի վարիչի պաշտօնը[3]:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտոնեան հեղինակ է գրականութեան առընչուող բազմաթիւ յօդուածներու, որոնց մէկ մասը հրատարակուած է «Նիզամին եւ հայ գրականութիւնը» (1947), «Սամէդ Վուրդուն» (1958), «Հայ Ատրպէյճանական բարեկամութիւնը գրականութեան մէջ» (1962) աշխատութիւններուն մէջ:
Անոր աշխատութիւններէն մի քանին լոյս տեսած է նաեւ ռուսերէն լեզուով, որոնցմէ է «Հայ եւ ատրպէյճանական ժողովուրդներու բարեկամութեան արտացոլումը 19-20-րդ դարու գրականութեան մէջ» աշխատութիւնը:
Անտոնեան 1946 թուականին դարձած է Խորհրդային Միութեան Գրողներու միութեան անդամ, եւ շնորհիւ իր վաստակին արժանացած է «Պատուոյ շքանշան»ին[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Ա․ հատոր, Երեւան, 2005։
- ↑ «ԳՈՒՐԳԷՆ ԱՆՏՈՆԵԱՆ (1911-1984)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-15