Jump to content

Գոհար Ազնաւուրեան

Գոհար Ազնաւուրեան
Ծնած է 1906
Ծննդավայր Բաբերդ (Bayburt)
Մահացած է 8 Օգոստոս 1983
Քաղաքացիութիւն Հայաստան Հայաստան
Ազգութիւն Հայ
Կրօնք Քրիստոնեայ
Մասնագիտութիւն Արխիւագիտութիւն, խմբագրութիւն
Աշխատավայր

Արխիւագէտ՝ Երեւանի Կեդրոնական արխիւի,

Բաժնի վարիչ՝ Երեւանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանի գրական բաժնի ձեռագրատան ֆոնտերու

Գոհար Ազնաւուրեան (1906, Բաբերդ Օսմ. Կայսրութիւն - 8 Օգոստոս 1983, Երեւան), արխիւագէտ, խմբագիր:

Հայաստան կ'ապաստանի ցեղասպանութեան տարիներուն: 1926-ին Երեւանի Պետական համալսարան կը մտնէ եւ բանասիրական բաժինը կ'աւարտէ 1930-ին:

Մինչեւ 1936 կը պաշտօնավարէ Երեւանի կեդրոնական արխիւին մէջ, յետոյ ստանձնելով գրական բաժնի ձեռագրատան ֆոնտերու բաժնի վարիչի պաշտօնը: Մինչեւ իր կեանքի վերջին օրերը կ'աշխատի Երեւանի Չարենցի անուան Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին մէջ:

Անձնական չափազանց նուիրում ու աշխուժ աշխատանքի շնորհիւ, իր շրջանի եւ աւելի առաջ ապրած հայ գրողներու արխիւները կրցած է մէկտեղել:

Արխիւագէտի պաշտօնին զուգահեռ աշխատակցած է գրական եւ հայագիտական մամուլին։ Հանրութեան ներկայացուցած է անտիպ նամակներ, որոնք հայ գրականութեան պատմութեան մէջ իրենց արժանի տեղը գրաւած են:

Մինչեւ 1964 - 1966 թուականներ կը մասնակցի Յովհաննէս Յովհաննիսեանի երկերու ամբողջ հաւաքածոյի ակադեմական հրատարակութեան: Հրատարակութեան պատրաստած է Արշակ Չօպանեանի «Պետրոս Դուրեանի կեանքն ու գործը» (Երեւան, 1967) ուսումնասիրութեան բնագիրը:

Աշխատութիւնները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Յովհաննէս Յովհաննիսեանի երկերու հաւաքածոյ (Երեւան, 1964-1966 թ.)
  • Արշակ Չօպանեան, «Պետրոս Դուրեանի կեանքն ու գործը» (Երեւան, 1967)
  • «Գրական ժառանգութիւն», Ա. հատոր (Երեւան, 1961)
  • Ուղեցոյց Գրականութեան եւ Արուեստի Թանգարանի գրական ֆոնդերի (Երեւան, 1962)
  • Դանիէլ Վարուժան, Նամականի (Երեւան, 1965)
  • Արեւմտահայ գրողների նամականի (Երեւան, 1972)
  • Արշակ Չօպանեան, Նամականի (Երեւան, 1980)
  • Ազնավուրյան, Գոհար (1980) Հ. Մասեհյանի անտիպ նամակներից. Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք, № 6. pp. 269–291
  • Ազնավուրյան, Գոհար (1975) Մի քաղվածք Լեւոն Բաշալյանի նամակից. Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք, № 5. pp. 543–544
  • Ազնավուրյան, Գոհար (1970) «Համլետի» մի անտիպ թարգմանություն. Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք, № 3. pp. 342–348[1]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2017-07-14