Գէորգ Պարտաքճեան (պատմաբան)
| Գէորգ Պարտաքճեան | |
|---|---|
| Ծնած է | 2 Օգոստոս 1942[1] (83 տարեկան) |
| Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք և Օքսֆորտի Համալսարան |
| Կոչում | փրոֆեսոր |
| Մասնագիտութիւն | պատմաբան, բանասէր և գրականագէտ |
| Աշխատավայր | Հարուըրտ Համալսարան և Միշիկընի Համալսարան |
| Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2], Middle East Studies Association of North America? և Society for Armenian Studies? |
Գէորգ Պարտաքճեան (2 Օգոստոս 1942[1], Պէյրութ, Լիբանան), հայ հայագէտ, պատմաբան, գրականագէտ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պէյրութ, սակայն հանգամանքներու բերումով դպրոցական տարիները անցուցած է Դամասկոս եւ դպրոցը աւարտելէ ետք բարձրագոյն ուսման նպատակով փոխադրուած է Հայաստան:
Ան աւարտած է Երեւանի Պետական համալսարանի Հայագիտութեան բաժինը, այնուհետեւ իր ուսումը շարունակած է Օքսֆորտի համալսարանին մէջ:
1974-1987 թուականներու միջեւ Գէորգ Պարտաքճեան դասախօսած է Միացեալ Նահանգներու, Հարվըրտի համալսարանին մէջ, 1987 թուականէն ի վեր Միշիկընի համալսարանի Հայոց լեզուի եւ գրականութեան բաժինի վարիչն է, նոյն համալսարանի հայագիտական ծրագիրներու տնօրէնը։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր ուսումնասիրութիւնները կը վերաբերին վաղ միջնադարեան եւ նոր շրջանի պատմութեան, գրականութեան եւ մշակոյթին: Յիշատակելի են 1980 թուականին լոյս տեսած «Յակոբ Պարոնեանի այլաբանական կարգ մը երկերու պատմական դէմքերն ու դէպքերը», 1991 թուականին լոյս տեսած «Հիթլէրը եւ հայոց ցեղասպանութիւնը» գիրքերը: 2018-ին լոյս տեսած է «Պատմաբանասիրական յօդուածներ» խորագրով ժողովածուն։
Պարտաքճեան Երեւանի պետական եւ Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարաններու պատուակալ տոքթոր է:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գէորգ Պարտաքճեան գիտութեան եւ կրթութեան ոլորտէն ներս իր մեծ աւանդին համար 2000-ին արժանացած է «Արթուր Դադեանի անուան հայկական (մշակութային) ժառանգութեան մրցանակ»ին։
2011-ին՝ Ամերիկայի Հայ ուսանողներուն կողմէ Ճէք Քոլիկեանի անուան հայագիտական մրցանակին։
2011-ին ստացած է «Էլիս կղզիի պատուաւոր մետալ»ը։
Սակայն անոր կենսագրութեան մէջ թանկ են մանաւանդ իր հայրենիքի մէջ ստացած շքանանշանները եւ այն արժեւորումը, զոր ան կը ստանայ հայրենի գիտական աշխարհին կողմէ:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- A Textbook of Modern Western Armenian, by Պարտաքճեան Գէորգ Պարգեւի, Thomson, Robert W., Edition: 1st ed.Type: book Book; Literary form: not fiction Publisher: New York, Caravan Books, 1977.
- Hitler and the Armenian genocide / Kevork Bardakjian., by Պարտաքճեան Գէորգ Պարգեւի, Material type: book Book; Literary form: not fiction Publisher: Cambridge, Mass. Zoryan Institute, 1985.
- Հիտլերը եւ հայերի ցեղասպանությունը։ [Հիտլերի ճառը 1939 թուականի Օգոստոս 22-ին], Պարտաքճեան Գէորգ Պարգեւի, Ալթունյան Շ. Ս, Արզաքանյան, Ն. Մ., Երեւան, «Հայաստան», 1991։
- A Reference guide to modern Armenian literature, 1500-1920: With an introductory history / Bardakjian, K. B., by Պարտաքճեան Գէորգ Պարգեւի, Material type: book Book; Literary form: not fiction Publisher: Detroit, Mich. : Wayne State University Press, 2000.
- Հիտլերը եւ հայոց ցեղասպանությունը։ [Հիտլերի ճառը 1939 թուականի Օգոստոս 22-ին], Պարտաքճեան Գէորգ Պարգեւի, Ալթունյան Շ. Ս., Երեւան, «Նշանակ», 2005։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |