Jump to content

Գէորգ Ե. Սուրէնեանց

Գէորգ Ե. Սուրէնեանց
Ծնած է 28 Օգոստոս 1847(1847-08-28)[1]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 8 Մայիս 1930(1930-05-08) (82 տարեկանին)
Մահուան վայր Վաղարշապատ, Արմաւիրի մարզ, Հայաստան
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Կրօնք Հայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտութիւն Քրիստոնեայ հոգեւորական
Վարած պաշտօններ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Գէորգ Ե. Սուրէնեանց (28 Օգոստոս 1847(1847-08-28)[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 8 Մայիս 1930(1930-05-08), Վաղարշապատ, Արմաւիրի մարզ, Հայաստան), Ամենայն Հայոց կաթողիկոս (1911-1930)։

Գէորգ Ե. կաթողիկոսը ծնած է Թիֆլիս: Իր նախնական ուսումը ստացած է Թիֆլիսի տեղական վարժարանի մէջ, ապա Էջմիածին անցած է եւ ուսանած է Էջմիածնի Գէորգեան ճեմարանէն ներս:

1882-ին կը ձեռնադրուի վարդապետ, կը դասաւանդէ Գէորգեան ճեմարանին մէջ:

Գէորգ Ե. կաթողիկոսը Առաջնորդ եղած է Արցախի, Գիւմրիի, Երեւանի, Վրաստանի եւ Աստրխանի (Ռուսիա) թեմերուն: Այս թեմերէն ներս ունեցած է վիթխարի գործունէութիւններ:

Հոգեւոր, մշակութային, ազգային բազմերես գործունէութիւններ ծաւալած է այդ թեմերէն ներս: Իր վարչական արտակարգ կարողութիւններուն համար, 1907-ին Էջմիածին կը հրաւիրուի վարելու համար Ամենայն Հայոց կաթողիկոսի օգնականի պաշտօնը, իսկ 1911-ին կ՛ընտրուի Ամենայն Հայոց կաթողիկոս:

Երջանկայիշատակ Կաթողիկոսը իր մահկանացուն կնքած է 8 Մայիս 1930-ին:

Հոգելոյս վեհափառին մարմինը թաղուած է Ս. Էջմիածին իր հոգեւոր եղբայրներու կաթողիկոսներու պանթէոնին մէջ[2]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=6335
  2. «Հայ Եկեղեցւոյ Լուսապայծառ Դէմքերէն՝ Գէորգ Ե. Սուրէնեանց Կաթողիկոսը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2022-01-05։ արտագրուած է՝ 2022-01-21