Գարեգին Սրուանձտեանց
Գարեգին Սրուանձտեանց (7 Նոյեմբեր 1840, Վան - 17 Նոյեմբեր 1892, Պոլիս), խմբագիր, բանահաւաք, ուսուցիչ ու խմբագիր:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գարեգին Սրուանձտեանց ծնած է Վան ,1840 Դեկտեմբերին։վարագայ ժառանգաւորաց վարժարանին մէջ աշակերտած է Խրիմեանին: 1861-ին՝ կ’անցնի Թիֆլիս եւ իր այդ ուղեւորութեան տպաւորութիւնները կը ղրկէ Պոլսոյ «Մեղու» թերթին։կ’աշխատակցի նաեւ վարագի մէջ տպուող «Արծիւ Վասպուրական» պարբերաթերթին ,որուն տնօրէնը կը դառնայ յետագային։հոն հրատարակութեան տուած անստորագիր գրութիւնները յաճախած կը շօշափեն գաւառի կեանքը։
1867-ին կը վարէ կարնոյ ազգային վարժարանի տնօրէնութիւնը եւ նոյն տարին կը ձեռնադրուի վարժապետ, վարագայ վանքին։1878-ին, Ներսէս պատրիարք վարժապետեանի թելադրանքով կը շրջի հայաստանի գաւառները ու յաջորդ տարի ,Պոլիս դառնալով ,իր տպաւորութիւնները կամփոփէ «Թորոս Աղբար»հատորին մէջ, նոյն տարին իբրեւ առաջնորդ կը մեկնի Անգլիայ, ուր կը մնայ մինչեւ 1884 թուականը։Յաջորդ տարի կը ձեռնադրուի Եպիսկոպոս եւ կը ծառայէ մինչեւ 1888 ,որմէ ետք կ’անցնի Պոլիս իբրեւ քարոզիչ բերայի Ս.Երրորդութիւն եկեղեցւոյ։Սրուանձտեանց կ'ընտրուի դպրեվանքի խնամակալութեան անդամ եւ ղալաթիոյ կեդրոնական վարժարանի ուսուցիչ։
Գարեգին Սրուանձտեանց լոյս ընծայած է հետեւեալ գործերը ,«Հնոց եւ Նորոց»-1874-ին, «Գրոց եւ Բրոց»։«Սասունցի Դաւիթ»-1874-ին, «Շուշան Շաւարշանայ»1875 ին,«Մանանայ»-1876 ին,«Թորոս Աղբար»երքու հատոր 1878-ին։
1892 ստամոքսի ծանր հիւանդութեան հետեւանքով կը փոխադրուի Ազգային հիւանդանոց եւ կը վախճանի նոյն տարւոյն 17 Նոյեմբերին։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հնօց եւ նօրոց, Կ. Պոլիս, 1874, 192 էջ:
- Գրօց ու բրօց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ, Կ. Պոլիս, 1874, 192 էջ:
- Նոր ընթերցարան, տետրակ Ա, Կ. Պոլիս, 1875, 72 էջ:
- Նոր ընթերցարան, տետրակ Բ, Կ. Պոլիս, 1875, 120 էջ:
- Շուշան Շաւարշանայ, Կ. Պոլիս, 1875, 109 էջ:
- Մանանայ, Կ. Պոլիս, 1876, 458 էջ:
- Թորոս Աղբար, Կ. Պոլիս, 1879, 244 էջ:
- Համով–հոտով, Կ. Պոլիս, 1884, 384 էջ:
- Հայաստանի ճամբորդ, Կ. Պոլիս, 1884, 488 էջ:
- Քրիստոնեական ուսումն Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1884, 144 էջ:
- Քրիստոնեական ուսումն Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1894, 164 էջ:
- Համով–հոտով, Թիֆլիս, 1904, 416 էջ:
- Գրօց ու բրօց, Կ. Պոլիս, 1910, 88 էջ:
- Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ, Կ. Պոլիս, 1910, 44 էջ:
- Շուշան Շաւարշանայ, Կ. Պոլիս, 1911, 64 էջ:
- Համով–հոտով, հատ. Ա, Փարիզ, 1949, 208 էջ:
- Համով–հոտով, հատ. Բ, Փարիզ,1950, 216 էջ:
- Կոմիտաս վարդապետ (հայ երաժշտութեան առաքեալը), Պէյրութ, 1969, 77 էջ:
- Երկեր, հատ. 1. Գրոց ու բրոց, Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Մանանա, Համով-հոտով, Երեւան, 1978, 666 էջ:
- Երկեր, հատ. 2, Երեւան, 1980, 564 էջ:
- Թորոս Աղբար: Համով–հոտով, Վենետիկ, 1997, 84 էջ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ծաղկաքաղ Արեւմտահայ Գրականութեան,Պէյրութ 2009 էջ(41):