Գաբրիէլ Տէր-Միքելեան

Գաբրիէլ Տէր-Միքելեան
ռուս.՝ Гавриил Михайлович Тер-Микелов
Ծնած է 16 Ապրիլ 1874(1874-04-16)
Ծննդավայր Ստավրոպոլ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 14 Յունուար 1949(1949-01-14) (74 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան?
Երկեր/Գլխաւոր գործ Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա? եւ House of Sadykhov brothers?
Մասնագիտութիւն ճարտարապետ

Գաբրիէլ Միքայէլ Տէր-Միքելեան (16 Ապրիլ 1874(1874-04-16), Ստավրոպոլ, Ռուսական Կայսրութիւն - 14 Յունուար 1949(1949-01-14), Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), հայ ճարտարապետ։ ԽԸՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ (1937), ՎԽԸՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1937), Թիֆլիսի գեղարուեստի ակադեմիայի փրոֆեսոր (1926 թուականէն

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Ռուսիոյ Սթաւրոպոլ քաղաքին մէջ։ 1899 թուականին աւարտած է Սանքթ Փիթըրսպուրկի ճարտարապետութեան եւ քաղաքացիական ճարտարագիտութեան պետական համալսարանը։ 1899-1912 թուականներուն աշխատած է Պաքու եւ 1912-1949 թուականներուն՝ Թիփղիս։

Քլասիզմի, մոտերնի եւ հարաւ-կովկասեան ժողովուրդներու ճարտարապետական ձեւերու ստեղծագործական վերարտադրութեամբ նախագծած է 70 շէնք, որոնցմէ կառուցուած է 37-ը։ Անոր բարձրարուեստ կառոյցները նպաստած են Պաքուի եւ Թիփղիսի 20-րդ դարասկիզբի ճարտարապետութեան պատմութեան եւ ազգային ճարտարապետութեան զարգացմանը։

Կառուցուած շէնքեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պաքու[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Եուզպաշեաններու առանձնատունը (1900-1901)
  • Ադամեան եղբայրներու եկամուտաբեր տուներ (1908-1909)
  • Թաղիեւ եղբայրներու եկամուտաբեր տուներ (1909-1911)
  • Սատիխով եղբայրներու եկամտաբեր տուներ (1909-1912)
  • Թիֆլիսի առեւտրային դրամատան Պաքուի բաժանմունքի շէնքը (1901)
  • Պաքուի առեւտրային ուսումնարանը (1904)
  • Հանրային հաւաքոյթի ամառային ակումբը (1910-1912, ներկայիս՝ Ատրպէյճանի ֆիլհարմոնիա)
  • Պետական դրամատան աշխատակիցներու բնակելի տունը (1926)
  • Ֆիզոթերապեւտիկ հաստատութեան համակառոյցը (1928-1935, Փարիզի համաշխարհային ցուցահանդէսի Մեծ մրցանակ եւ Ոսկե մետալ՝ 1937)

Եալթա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ս. Հռիփսիմէ հայկական եկեղեցին (1905-1909, մեծահարուստ Պ. Տէր Ղուկասեանի պատուէրով)

Թիփղիս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Մ. Արամեանցի «Մաժեսթիք» հիւրանոցը (1912-1914, ներկայիս՝ «Թփիլիսի Mariott»)
  • Հ. Մելիք Տատաեանի եկամուտաբեր տունը (1912-1914, ներկայիս՝ երկաթուղային թեքնիքում)
  • Ա. Միլեանի առանձնատունը (1914)
  • Պետական դրամատան բնակելի տուներու համակառոյցը (չորս մասնաշէնք, 1926-30)
  • Պատանի հանդիսատեսի թատրոնը (1938-1949, ներկայիս՝ Երկաթուղայիններու տուն)[1]

Տե'ս նաեւ`[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ։ Երեւան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն։ 2007։ էջ էջ 590