Բջնի
| Գիւղ | |
|---|---|
| Բջնի | |
|
| |
| Երկիր |
|
| Մարզ | Կոտայքի մարզ |
| Գիւղապետ | Արմէն Մաթէոսեան |
| Տարածութիւն | 42.81 քմ² |
| ԲԾՄ | 1550±1 մեթր |
| Պաշտօնական լեզու | հայերէն |
| Բնակչութիւն | 2547 մարդ (2011)[1] |
| Խտութիւն | 70.3 մարդ/քմ² |
| Ազգային կազմ |
Հայեր, եզիտիներ |
| Կրօնական կազմ |
|
| Տեղաբնականուն | բջնեցի |
| Ժամային գօտի | UTC+3 |
Բջնի, Հայաստանի պատմական հին բնակավայրերէն է։ Պարսպապատ բերդաքաղաք, անիկա Պահլաւունիներու տոհմին միջնաբերդն էր եւ հայ եկեղեցւոյ եպիսկոպոսական չորս մեծ աթոռներէն մէկը[2]։ Գիւղ Հայաստանի հանրապետութեան Կոտայքի մարզին մէջ, մարզի կեդրոնէն 14 ք.մ. հարաւ-արեւմուտք։ Կը գտնուի Այրարատեան նահանգի Նիգ գաւառին մէջ, Հրազդան գետի ափին, Հրազդան քաղաքէն 13 ք.մ. հեռաւորութեան վրայ։ Յայտնի է իր հանքային ջրով եւ շատ Պատմամշակութային յուշարձաններով։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնիներուն մէկ մասը այստեղ հաստատուած են 1915-1920 թուականներուն, հին Պայազէտի Արծափ գիւղէն, Վանէն եւ Պոլսէն։
Բջնիի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[3]
| Տարի | 1829 | 1873 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 364 | 1056 | 2074 | 1589 | 1918 | 1738 | 2393 | 2882 | 2889 |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, դաշտավարութեամբ եւ թռչնաբուծութեամբ։
Պատմամշակութային կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բջնիի կեդրոնը կը գտնուին՝ Սուրբ Գէորգ (13-րդ դար) եւ Սուրբ Աստուածածին (1031 թ.) եկեղեցիները, իսկ հիւսիս-արեւելեան կողմը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար)։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բջնին Հայաստանի հանագոյն բնակավայրերէն է։ 1-ին անգամ անոր մասին կը յիշատակէ պատմիչ Ղազար Փարպեցին։ Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնեանի հաւատարիմ զինակիցներէն էր։ 11-րդ դարուն Բջնին իր շրջակայքով կ՛անցնի Պահլաւունիներու իշխանական տոհմին։ Այդ ժամանակ ալ, Յովհաննէս-Սմբատ թագաւորի հրամանով կը դառնայ եպիսկոպոսանիստ աւան։ 1066 թուականին կաթողիկոսական ընտրութիւնները տեղի ունեցած են Բջնիի մէջ։ 13-րդ դարու սկզբնաւորութեան Բջնին կ՛անցնի Զաքարեան հայ իշխաններու տնօրինութեան։ 1387-88 թթ. գիւղը կ՛ենթարկուի Լենկթեմուր աւերածութեան։ 1673 թ.-ին այստեղ իջեւանած է Ֆրանսացի ճանապարհորդ Շարդէնը։ 1770 թ.-ին Բջնի այցելած է նաեւ ճանապարհորդ Տուրնեֆորը։ Միջին դարերուն Բջնին հայ գրչութեան կարեւորագոյն կեդրոններէն էր։ Մեզի հասած՝ 12-17 դդ. այնտեղ ընդօրինակուած հայերէն մի քանի ձեռագիրներ։ Ըստ տեղեկութիւններու Բջնիի բերդը կառուցած են Պահլաւունիները՝ 11-րդ դարուն։ Բջնիի միջնադարեան ճարտարապետութեան զարդը գիւղի կեդրոնը գտնուող Սուրբ Աստուածածին եկեղեցին է, որ կառուցուած է Գրիգոր Մագիստրոսի պատուէրով՝ 1031 թ.։ Եկեղեցիին պատերուն կան վիմափոր արձանագրութիւններ։ Վերանորոգուած է 1947 թ.։
Յուշարձաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բջնի գիւղին եւ բերդին համայնապատկեր
- Բջնի գիւղը եւ Հրազդան գետը
- Բջնի․ Հրազդան գետի ափին, նկար՝ 2017
- Բջնի․․․ 2017
- Բջնիի բերդին հնագիտական վայրը
- Բջնի․ բերդին եկեղեցւոյ աւերակները
- Բջնիի բերդը
- Բջնիի ամրոցին աւերակները
- Բջնիի բերդին պարիսպները
- Բջնիի բերդը ձմրան
- Բջնիի բերդին բարձրադիր պարսիպները
- Բերդէն արձանագրութիւն մը
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էջը Կոտայքի մարզպետարանի կայքում Archived 2012-10-10 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Կոտայքի մարզպետարանի կայքում[permanent dead link]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
- ↑ Բջնի Եւ Պահլաւունիներու Տոհմը
- ↑ «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերի բառարան, էջ 49»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Ապրիլ 12