Բիրին Ազգային Պուրակ
| Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան | |
|---|---|
| Բիրին Ազգային Պուրակ | |
| պուլկար․՝ Пирин | |
|
Բիրին Ազգային Պուրակը | |
| Երկիր | Պուլկարիա |
| Հիմնադրուած է՝ | 1962 |
| Տարածութիւն | 274քլ² քմ² |
| Պաշտօնական կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-bg" does not exist։ |
Բիրին Ազգային Պուրակ․ Բիրին լեռնաշղթայ, Պլակովկրատ մարզ, հարաւ-արեւմտեան Պուլկարիա։ Կը գրաւէ համանուն լեռնաշղթային մեծ մասը։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բիրին Ազգային Պուրակին տարածութիւնն է 274քլ²։ Կը գտնուի Պլակովկրատ մարզին մէջ, եօթը քաղաքապետութիւններու տարածքին մէջ՝ Պանսկo (36,6%), Կոցէ Տելցեֆ (4,9%), Քրեզնա (14,9%), Ռազլոկ(10,2%), Սանտասքի (30,7%), Սիմիթլի (2.3%)եւ Սթրումեանի (0,4%)։ Հիմնադրուած է 1962-ին եւ այնուհետեւ տարածութիւնը աստիճանաբար ընդարձակուած է։ Բարձրութիւնը կը տարուբերի 950 մեթրէն - 2914 մեթր (Վիհրեն գագաթ, Պալքանեան թերակղզիին երրորդ բարձրագոյնը, իսկ Պուլկարիոյ երկրորդը)։ Պուրակին մէջ բնակավայրեր չկան։
Շնորհիւ իր ընդգրկած 118 սառցային լիճերուն, միջազգային համբաւ ունի։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բիրին Ազգային Պուրակը 1983-ին Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան նկատուած է։
Բուսական եւ կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բուսականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտառները Բիրին Ազգային Պուրակի տարածքին կը գրաւեն 57% եւ 95% կոնբերի անտառներ են։ Պուրակին մէջ կը գտնուի Պուլկարիոյ հնագոյն ծառը՝ մօտաւորապէս 1300 տարեկան՝ Պայքուսեֆ սոճին։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դեղին կակաչ
- Geum coccineum
- Էնտըլվայս
Կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բիրին Ազգային Պուրակը ապաստանարանն է ստնաւորներու 45 տեսակներու, թռչուններու 159 տեսակներու, սողուններու 11 տեսակներու, երկակենցաղներու 8 տեսակներու եւ ձուկերու 6 տեսակներու։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սարեկիկ
- բու
- Պալքանեան քարայծ
- Քարայծ
- Թիթեռնիկ
- Որդ
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մուրաթովօ գետ
- Քամենիցա գագաթ եւ Թեւոթօ լիճ
- Պանտերիցա գետ
- Վիհրեն
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Բիրին Ազգային Պուրակին պաշտօնական կայքէջ(անգլերէն)
- ↑ «Բիրին Ազգային Պուրակին ներկայացում(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2005-04-15-ին։ արտագրուած է՝ 2023-06-23