Բանուորի խօսք
Արտաքին տեսք
| Բանուորի խօսք Բանվորի խոսք | |
|---|---|
| Տեսակ | շաբաթաթերթ |
| Լեզու | հայերէն |
| Հիմնադրուած է | 1918 |
| Հրատարակման վայր | Պաքու |
«Բանուորի խօսք», Պաքուի հայերէն շաբաթաթերթ, ՌՍԴԲԿ Պաքուի կոմիտէի օրգան։ Լոյս տեսած է 1918-ին, Պաքուի մէջ։
Պայքարած է Անդրկովկասի մէջ խորհրդային կարգերու հաստատման համար։ Տպագրած է Քարլ Մարքսի, Ֆրիտրիք Էնկելսի, Վլատիմիր Լենինի գործերը։ Աշխատակցած են Ստեփան Շահումեանը, Ա. Միկոյեանը, Ա. Յովհաննիսեանը, Արտաշէս Կարինեանը, Վահան Տէրեանը, Ասքանազ Մռավեանը, Սարգիս Կասեանը եւ այլք։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Սփիւռք հանրագիտարան, Երեւան, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն, 2003, էջ 29։