Բահաթուր Բահաթրեան
| Բահաթուր Բահաթրեան | |
|---|---|
| Ծնած է | 16 Ապրիլ 1872[1] |
| Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 1 Դեկտեմբեր 1934[1] (62 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] և Ժընեւի համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | թուաբանագէտ |
| Աշխատավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] և Երեւանի Պետական Համալսարան[1] |
Բահաթուր Բահաթրեան, ծնած է 1872-ին Ղարաբաղ իսկ մահացած է 1 Դեկտեմբեր 1934-ին Երեւանի մէջ: Ուսած է Շուշիի դպրոցը եւ Գէորգեան ճեմարանը, իսկ բարձրագոյն ուսումը ստացած է Ժընեւի համալսարանը՝ հետեւելով բնագիտական եւ մաթեմաթիքի ճիւղերուն: Ապա աւարտած է Կանտի ճարտարագիտական դպրոցը եւ իբրեւ ճարտարագէտ-քիմիաբան մտած է կեանքի ասպարէզը: Սակայն առաւելապէս իր մէջ կոչուս զգալով ուսուցչութեան՝ նուիրած է կրթական գործին՝ հայկական դպրոցներու մէջ դասախօսելով մաթեմաթիք:
1914-1917 երեք տարի պաշտօնաւարած է Գէորգեան ճեմարանը իբր ուսուցիչ մաթեմաթիքի, յետոյ անցած է Երեւանի դպրոցը եւ ի վերջոյ հոն դասախօս եղած է համալսարանի բազմարուեստեան բաժնին մէջ: Նոյն ատեն զբաղած է համարակական գործունէութիւնով. 1918-ին եղած է Հայաստանի ներքին գործոց նախարարի պարենաւորման ներկայացուցիչ Վաղարշարատի շրջանին մէջ. 1921-ին, Փետրուարեան ապստամբութեան օրերուն հրամանատար եղած է Կոտայքի գիւղերէն մէկուն: Անդամ էր Հ.Յ. Դաշնակցութեան եւ անոր համոզուած գործիչներէն մէկն էր:
Բահաթրեան ունի լուրջ ուսումնասիրութիւն մը Անանիա Շիրակացիի մասին, որուն վրայ աշխատած է երկար տարիներ:
Բապաթրեան համեստ, սակաւախօս մաքուր սրտի տէր եւ ուղղամիտ անձ մըն էր:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, Պուքրէշ, Հատոր Բ., էջ 360:
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.