Աւիչի
| Աւիչի շուէտ.՝ Tim Bergling | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | շուէտ.՝ Tim Lidén[1] |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Tim Berg, Tom Hangs, Timberman, Avicii և Jovicii |
| Ծնած է | 8 Սեպտեմբեր 1989[2][3][4] |
| Ծննդավայր | Սթոքհոլմ, Շուէտ |
| Մահացած է | 20 Ապրիլ 2018[2][3][4] (28 տարեկանին) |
| Մահուան վայր | Մասքաթ, Օման |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Östra Real? |
| Ազդուած է | Swedish House Mafia?, Daft Punk? և Basshunter? |
| Երկեր/Գլխաւոր գործ | True?, Stories? և TIM? |
| Տեսակ | EDM?, պրոգրեսիվ հաուս? և էլեկտրո հաուս? |
| Մասնագիտութիւն | դիջեյ, remixer, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր և երգիչ |
| Ամուսին | Tereza Kacerova? |
| Ծնողներ | հայր՝ Klas Bergling?, մայր՝ Anki Lidén? |
| Կայքէջ | avicii.com(անգլերէն) |
|
Ստորագրութիւն | |
Թիմ Պերկլինկ (շուէտ.՝ Tim Bergling, 8 Սեպտեմբեր 1989-20 Ապրիլ 2018[5], աւելի ճանչցուած՝ Աւիչի ΛVICII անունով), շուէտացի ելեկտրոնական երաժիշտ, տի-ճէյ, եւ րէգըրտներ արտադրող է[6]: Աւիչի ստացած է 3-րդ դիրքը «DJ Magazine»-ի ամէնալաւ 100 Տի-Ճէյներու մէջ 2012 եւ 2013-ին, եւ երկու անգամ իբրեւ թեկնածու զատուած է «Կրէմի աուորտ»-երուն[7]: Անոր հռչակաւոր երգերէն են Wake Me Up, Waiting For Love, The Nights, Hey Brother եւ ուրիշներ: Անոր առաջին ալպոմը շատ արագ տարածուեցաւ, եւ հասաւ լաւագոյն 10-ին մէջ աւելի քան 15 երկիրներու մէջ, եւ առաջին դիրքի հասաւ Աւսրտալիոյ, Շուէտի, Տանիմարքայի եւ Միացեալ Նահանգներու մէջ։ 2015-ին, Աւիչի արձակեց իր երկրորդ ալպոմը, Stories վերնագրով:
Կանուխ Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թիմ Պերկլինկ ծնած է 8 Սեպտեմբեր 1989-ին, Սթոքհոլմ, Շուէտ[8][8]: Մայիս 2007-ին, Աւիչի միացաւ Տէֆճից Բլէյզ լէյպըլի հետ: Ապա, 2010-ին, Աւիչի արձակեց Seek Bromance, որ հասաւ ամրնալաւ 20-ին մէջ կարգ մը երկիրներու, ներարեալ Բելգիա, Ֆրանսա, Հոլանտա, Անգլիա եւ Շուէտ: Հոկտեմբեր 2010-ին, Աւիչի միացաւ Եւրոպական A&R խումբի EMI Music Publishing-ի ընկերակցութեամբ:
Թանգարան[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2020 թուականի Յունիս 9-ին յայտարարուեցաւ, որ Աւիչիի Յարգանքի Թանգարանը կը բացուի Սթոքհոլմի մէջ 2021 թուականի ամառը։
Անուանափոխուած Avicii Experience թանգարանը բացուեցաւ 2022 թուականի Փետրուարին՝ արքայազն Քարլ Փիլիփի եւ արքայադուստր Սոֆիայի, ինչպէս նաեւ Պերկլինկի հօր՝ Քլասի կողմէ, Սթոքհոլմի Space անունով նոր թուային մշակոյթի կեդրոնին մէջ, որ կը գտնուի Սերկըլս Թորկի մօտ։
Թանգարանը կը ներկայացնէ Պերկլինկի մանկութեան ննջասենեակի եւ Լոս Անճելըսի առանձնատան վերակառուցումները, ինչպէս նաեւ կ'առաջարկէ Աւիչիի ամէնայայտնի գործերու ձայնագրութիւններ եւ զանոնք վերախառնելու հնարաւորութիւն, ինչպէս նաեւ չհրապարակուած երաժշտութիւն։
Նպատակը եւ Ցուցադրութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը Պերկլինկի ծնողներուն գաղափարն էր, որոնք կը ցանկանային երկրպագուներուն տալ վայր մը՝ յիշելու եւ գնահատելու իրենց հանգուցեալ որդիին գործը, ինչպէս նաեւ իմանալու անոր երաժշտութիւն ստեղծելու գործընթացին մասին։
Ինթերաքթիւ թանգարանը կը ներառէ նաեւ ցուցադրութիւններ Պերկլինկի կեանքի տարբեր փուլերէն, ներառեալ անոր արագ ընթացքով ապրելակերպի սիմուլացիան, որ ան ապրած էր մինչեւ 2016 թուական՝ շրջագայութիւններէն հեռանալը։ Ասոնք նախատեսուած են այցելուներուն հասկցնելու համար աստղին առջեւ ծառացած առողջական խնդիրները։
Ցուցադրութիւնները նաեւ նուիրուած են երիտասարդներուն եւ լայն երաժշտական արդիւնաբերութեան մէջ մտային առողջութեան խնդիրներու իրազեկութիւնը բարձրացնելուն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Sveriges befolkning 1990 — Ramsele: Շվեդիայի պետական արխիվ, 2011. — ISBN 978-91-88366-91-7
- 1 2 Dutch Top 40
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 gravsted.dk
- ↑ «Svenske superstjärnan Avicii är död»շուէտ.՝ {{{1}}}
- ↑ «AVICII: Biography»։ The DJ List։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 9 October 2011-ին։ արտագրուած է՝ 4 June 2011
- ↑ Avicii։ «Grammy Awards 2012»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 May 2013-ին։ արտագրուած է՝ 23 May 2013
- 1 2 «Avicii Bio | Avicii Career»։ MTV։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 21 September 2013-ին։ արտագրուած է՝ 16 October 2013
- ↑ (անգլերեն) Avicii, 2025-11-25, https://en.wikipedia.org/w/index.php?title=Avicii&oldid=1324098432, վերցված է 2025-11-26