Jump to content

Աւետիք Սահակեան

Աւետիք Սահակեան
Ծնած է 1863[1]
Ծննդավայր Ստեփանաւան, Թիֆլիսի գաւառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 1933[1]
Մահուան վայր Լիբանան
Քաղաքացիութիւն  Հայաստան և  Ռուսական Կայսրութիւն
Ուսումնավայր Մոսկուայի Պետրովսկի Գիւղատնտեսական Ակադեմիա
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ?
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Ամուսին Վարվառա (Վարիա) Սահակեան

Աւետիք Սահակեան (Հայր Աբրահամ, 1863[1], Ստեփանաւան, Թիֆլիսի գաւառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն - 1933[1], Լիբանան), հասարակական, քաղաքական գործիչ, 1918-ին Հայաստանի Ա. Հանրապետութեան առաջին խորհրդարանի նախագահ, ՀՅԴ կուսակցութեան անդամ:

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Լոռիի Ջալալօղլի (ներկայիս` Ստեփանաւան) քաղաքը: 1893-ին աւարտած է Պետրովեան ակադեմիան:

Հետագային փոխադրուած է Թիֆլիս, ուր հիմնած է հայ գիւղատնտեսական ընկերութիւնը, միաժամանակ խմբագրած է «Գիւղատնտես» պարբերաթերթը:

Մասնակցած է ՀՅԴ Բ. Ընդհանուր ժողովին եւ ընտրուած` Բիւրոյի անդամ:

Եղած է անդրկովկասեան Սէյմի անդամ, անդրկովկասեան կառավարութեան մէջ` մթերքի նախարար:

1914-ին ընտրուած է Ազգային խորհուրդի անդամ:

1 Օգոստոս 1918-ին եղած է Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ[2], 1919-ին` խորհրդարանի փոխնախագահ, 1919 Օգոստոս-Հոկտեմբեր ամիսներուն` հանրային խնամատարութեան եւ աշխատանքի նախարար, այնուհետեւ` ժողովրդական տնտեսութեան նախարար:

Հայաստանի խորհրդայնացումէն ետք, 1920 Դեկտեմբերին ձերբակալուեցաւ պոլշեւիկներուն կողմէ: Կ'ազատի` շնորհիւ 1921 Փետրուարեան ապստամբութեան: Այնուհետեւ անցած է Պարսկաստան եւ ապա` Լիբանան[3]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. admina (2022-08-01)։ «Հայաստանի խորհրդարանում հնչած առաջին ճառը. 1918թ. օգոստոսի 1»։ Aniarc (en-US)։ արտագրուած է՝ 2023-06-06 
  3. «Հարիւր Դէմք` Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին»։ aztag32.rssing.com։ արտագրուած է՝ 2023-06-06