Արտաշէս Քալանթարեան
| Արտաշէս Քալանթարեան | |
|---|---|
| Ծնած է | 16 Սեպտեմբեր 1931 |
| Ծննդավայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 23 Փետրուար 1991 (59 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Մասնագիտութիւն | լրագրող, թարգմանիչ, հրապարակախօս, թատերագիր, երգիծաբան և արձակագիր |
| Աշխատավայր | «Սովետական Հայաստան», Երեկոյեան Երեւան և Գրական թերթ |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
| Կայքէջ | kalantarian.org/artashes |
Արտաշէս Քալանթարեան (16 Սեպտեմբեր 1931, Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 23 Փետրուար 1991, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ արձակագիր, թատերագիր, թարգմանիչ եւ հրապարակագիր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան: 1954-ին կաւարտած է Երեւանի համալսարանի լրագրութեան բաժինը: Ուսանողական տարիներուն աշխատած է զանազան հաստատութիւններու մէջ՝ արխիւի վարիչ, քարտուղար եւ բաժնի վարիչ:
1954-55 տարիներուն մաս կազմած է հանրապետական ռատիոկոմիտէին՝ իբրեւ սեփական թղթակից:
1955-69 տարիներուն յաջորդարար մաս կազմած է «Սովետական Հայաստան», «Երեկոյեան Երեւան» եւ «Գրական թերթ»ի խմբագրութեանց, նախ՝ իբրեւ բաժնի վարիչ, ապա պատասխանատու քարտուղար:
1970-էն մինչեւ 1982 Քալանթարեան եղած է գլխաւոր խմբագիրը ՀԱՍՀ մինստրներու խորհուրդի պատկերասփիւռային եւ ձայնասփիւռային հաղորդումներու կոմիտէի թատերական բաժինին[1]:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գաբրիէլ Սունդուկեանի անուան մրցանակին տիրացած Ա. Քալանթարևան գրած է շարք մը թատերախաղեր, որոնք բեմադրուած են հայրենի բեմերու վրայ: Անոր ստորագրութիւնը կը կրեն մեծ ու փոքր 12 գիրքեր, որոնց նշանաւորներն են․
- «Խղճի գիշերային այցը»,
- «Մարաթոն»,
- «Բացէք ձեր աչքերը» ,
- «Կատակերգութիւններ»:
Ա Քալանթարեան ռուսերէնէ թարգմանած է արձակ չորս հատորներ:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արտաշէս[permanent dead link] Քալանթարեանի յուշատախտակը, Երեւան
- Արտաշէս[permanent dead link] Քալանթարեանի գերեզմանը, Երեւան
- Արտաշէս[permanent dead link] Քալանթարեանի անուանական աստղը, Նուիրեալներու արահետին վրայ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Շրջանակը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2023-05-26։ արտագրուած է՝ 2024-08-13