Արշա Օվանեսովա
| Արշա Օվանեսովա | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 23 Դեկտեմբեր, 1906 |
| Ծննդավայր | Պաքու, Ազրպէյճան |
| Մահացած է | 6 Մայիս, 1990 |
| Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Կրօնք | Քրիստոնիա |
| Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
| Մասնագիտութիւն | Կինոբեմադրիչ, Սենարիստ |
| Աշխատավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
| Անդամութիւն | ԽՍՀՄ շարժանկարիչներու միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Արշա Համբարձումի Օվանեսովա (23 Դեկտեմբեր, 1906, Պաքու, Ազրպէյճան – 6 Մայիս, 1990 Մոսկուա, ՌԴ), փաստագրական ֆիլմերու խորհրդային հայ բեմադրիչ, բեմագիր, ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1947), Ստալինեան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1950), ԽՄԿԿ անդամ 1943 թուականէն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արշա Օվանեսովա, ծնած է 1906 թուականին Պաքու քաղաքին մէջ։ 1932 թուականին աւարտած է ՎԳԻԿ-ի բեմադրիչի բաժինը։ 1931-1961 թուականներուն եղած է Փաստագրական ֆիլմերու կեդրոնական սդիւտիոյի բեմադրիչը։ 1931 թուականին հրապարակած է Պիոներիա կինոամսագրի առաջին համարը, որ ղեկավարեց 15 տարի։ 1928-1961 թուականներուն դասաւանդած է ՎԳԻԿ-իի մէջ, 1959-1961 թուականներուն եղած է փաստագրական ֆիլմերու արուեստանոցի հիմնադիրն ու ղեկավարը։ Ամուսինը՝ խորհրդային ֆիլմ նկարահանող Սեմէոն Շեյնինն եղած է[1]
Նկարահանուած է «Հաշիմ» ֆիլմին մէջ (1928), համահեղինակ է «Լեռնային լիճի գաղտնիքը» (1954, Մարօ Երզինկեան) կինոնկարի (երկուքն ալ՝ Հայֆիլմ)[2]։
Մահացած է 1990 թուականին Մոսկուայի մէջ, թաղուած է Տրոեկուրովսկի գերեզմանոցը։
Մրցանակներ եւ պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ստալինի առաջին աստիճանի մրցանակ (1950)՝ «Աշխարհի պատանեկութիւնը» ֆիլմի համար (1949)
- Խաղաղութեան միջազգային մրցանակ (1950)՝ «Աշխարհի պատանեկութիւնը» ֆիլմի համար (1949)
- ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1947)
- 2 շքանշան եւ մետալ
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրիջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 1960 | Խաղաղութեան եւ ընկերութեան այցը |
| 1958 | Անսովոր հանդիպումներ |
| 1957 | Վերը լոկ երկինքն է |
| 1956 | Դպրոցական տարիներ |
| 1950 | Սովիետական Հայաստան |
| 1949 | Աշխարհի պատանեկութիւնը․ Կոմունիզմի
երիտասարդ կառուցողները |
| 1948 | Կոմսոմոլը 30 տարեկան է |
| 1947 | Ճանապարհորդութիւն հայրենի հողով |
| 1945 | Վէպ մեր երեխաներու մասին |
| 1943 | Օլիմպիադա |
| 1942 | Ամենաթանկը |
| 1940 | Պիոներական ճշմարտութիւն |
| 1939 | Юннаты |
| 1937 | Երիտասարդութեան տօնը |
| 1936 | Քսաներկուերորդը |
Սենարիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 1956 | Դպրոցական տարիներ |
| 1953 | Լեռնային լիճի գաղտնիքը |
| 1950 | Սովիետական Հայաստան |
| 1945 | Վէպ մեր երեխաներու մասին |
| 1942 | Ամենաթանկը |
| 1940 | Պիոներական ճշմարտութիւն |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966-1970
- «Кино». Энциклопедический словарь, М., «Советская энциклопедия», 1987