Արշաւիր Շաւարշեան
Արշաւիր Շաւարշեան | |
---|---|
| |
Ծնած է | 14 (26) Մայիս 1884[1] |
Ծննդավայր | Գաւառ, Նոր Բայազետի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 11 Սեպտեմբեր 1960[1] (76 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Ներսիսեան դպրոցԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] Գէորգեան Հոգեւոր ՃեմարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] Ենայի ՀամալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] Լայփցիկի ՀամալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Կոչում | փրոֆէսոր[1] |
Մասնագիտութիւն | դասախօս |
Աշխատավայր |
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] Երեւանի Պետական Համալսարան[1] Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] |
Ամուսին | Եղիսաբեթ Իսաբեկյան? |
Արշաւիր Մեսրոպի Շաւարշեան (14 Մայիս1884 - 1960, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, փրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1954)։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնական կրթութիւնը ստացածէ Իգտիրի մէջ (Սուրմալուի գաւառ), ապա սորված է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին մէջ (1896-1998 ), Էջմիածինի Գէորգեան ճեմարանին մէջ (1898-1906 թուականներ)։ Իբրեւ մանկավարժ աշխատած է Եկատերինոդարի (Կրասնոդար) հայկական ծխական դպրոցին մէջ (1906-1910 )։ 1910-1914-ականներուն սորված է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններուն մէջ, Արշաւիր Շաւարշեանը աւարտած է փիլիսոփայութեան ֆակուլտետի մանկավարժութեան բաժինը։ 1914-1918-ականներուն մանկավարժութիւն եւ հոգեբանութիւն է դասաւանդել Գեւորգեան ճեմարանում։ 1918-ին փոխադրուած է Երեւան՝ դպրոցներու տեսուչի պաշտօնով։ Խորհրդային կարգեր հաստատուելէն ետք աշխատած է լուսժողկոմատին մէջ (1921): 1921-ին Երեւանի մէջ եղած է Ն. Կրուպսկայայի անուան դպրոցի հիմնադիրը եւ առաջին տնօրէնը: Երեւանի պետական համալսարանի մանկավարժութեան ֆակուլտետի հիմքի վրայ, նկատի առած ուսուցչական կազմի մեծ պահանջին, հիմնուած է մանկավարժական ինստիտուտը եւ նշանակուած առաջին տնօրէն: Աշխատած է Երեւանի պետական համալսարանին մէջ (1921-1934 ), այնուհետեւ, մինչեւ կեանքի վերջը՝ Խաչատուր Աբովեանի անուան հայկական մանկավարժական ինստիտուտին մէջ՝ իբրեւ դասախօս (1934-1940 ), ամպիոնի վարիչ (1940-1960 ), միաժամանակ տնօրէնի տեղակալ (1943-1948 )[2][3]։
Յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1963-1964-ականներուն Երեւանի թիւ 40 դպրոցը վերանուանուած է Արշաւիր Շաւարշեանի անունով։ Դպրոցի առջեւ 1965-ին տեղադրուած է Արշաւիր Շաւարշեանի կիսանդրին (քանդակագործ՝ Գաբրիէլ Եփրոյեան)[4]:
Ուսումնասիրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շաւարշեանը հայ մանկավարժութեան պատմութեան գիտական ուսումնասիրութեան հիմնադիրներէն է։ Հեղինակ է «Հայ մանկավարժներ» (գիրք 1-2, 1958-1961) մենագրութեան եւ բազմաթիւ գիտական յօդուածներու[5][6]։
- Հայ գիրք, 2012: 1921-1930 թթ. էջ 5,57,102, 627
- Հեքիաթներ, 1937: տիտղթ. (խմբ.՝ Արշ. Շաւարշեան)
- Հայ մանկավարժներ : XIX-XX դդ.(1920 թ.) Գիրք Բ, 1961: տիտղթ. (կազմ. եւ խմբ.՝ Արշաւիր Մեսրոպի Շաւարշեան)
- Թուաբանական խնդիրների եւ վարժութիւնների ժողովածու: Մաս 1, Տարրական դպրոցի երրորդ դասարանի համար, 1937: տիտղթ. (թարգմ. Ա. Շաւարշեան)
- Բուգոսլավսկայա, Ն. Մաթեմատիկական գրագիտութիւն, 1921: տիտղթ. (Թարգմ.`Ա.Շ.)
- Աշակերտների առաջադիմութեան գնահատման նորմաները մաթեմատիկայից : V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շաւարշեան)
- Աշակերտների առաջադիմութեան գնահատման նորմաները մաթեմատիկայից : V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շաւարշեան)
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի շքանշանով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 456.
- ↑ «AV Production - Արշաւիր Շաւարշեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-10-ին։ արտագրուած է՝ 2018-12-04T17:40:33Z
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003
- ↑ «Monuments - Յուշարձաններ»։ www.armmonuments.am։ արտագրուած է՝ 2018-12-04T17:17:05Z[permanent dead link]
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակաւորի որոնում › Շաւարշեան, Արշաւիր Մեսրոպի 1884-1960 (Personal Name)»։ armunicat.nla.am։ արտագրուած է՝ 2018-12-04T17:53:41Z
- ↑ «ԵՊՀ գրադարան քարտարան, Շաւարշեան, Արշաւիր Մեսրոպի»։ 89.249.207.20 (hy-Armn)։ արտագրուած է՝ 2018-12-04[permanent dead link]
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from December 2023
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- 26 Մայիսի ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Գաւառ ծնածներ
- 11 Սեպտեմբերի մահեր
- 1960 մահեր
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 14 Մայիսի ծնունդներ
- Հայ մանկավարժներ
- Թիֆլիսի Ներսիսեաի դպրոցի աշակերտներ
- Էջմիածինի Գէորգեան ճեմարանի սաներ
- 11 Սեպտեմբերի մահացածներ
- Հայ գիտնականներ