Արմէն Ճիկարխանեան
| Արմէն Ճիկարխանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 3 Հոկտեմբեր 1935[1] |
| Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 14 Նոյեմբեր 2020[2] (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | Հնչիւնաւորող, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, թատրոնի դերասան, շարժապատկերի դերասան, դերասան, բեմադրիչ և մանկավարժ |
| Ամուսին | Vitalina Tsymbalyuk-Romanovskaya? և Tatyana Vlasova? |
| Երեխաներ | Nora Grigoryan? |
|
Ստորագրութիւն | |
Արմէն Ճիկարխանեան (3 Հոկտեմբեր 1935[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 14 Նոյեմբեր 2020[2], Մոսկուա, Ռուսիա), շարժանկարի եւ թատրոնի հայ նշանաւոր դերասան, բեմադրիչ Խորհրդային Միութեան ժողովրդական արթիստ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտած է Երեւանի Ա. Չեխովի անուան միջնակարգ դպրոցը: 1953-54 թուականներում աշխատած է «Հայֆիլմ» շարժապատկերի սթիւտիոյին մէջ: 1954-58 թուականներուն սորված է Երեւանի գեղարուեստական-թատերական հիմնարկի դերասանական կաճառին մէջ` Վարդան Աճէմեանի, ապա` Արմէն Գուլակեանի արուեստանոցներուն մէջ:
Առաջին անգամ բեմ բարձրացած է 1955-ին` Երեւանի Կ. Ստանիսլավսկիի անուան ռուսական տրամաթիքական թատրոնին մէջ:
1955-67 թուականներուն աշխատած է Երեւանի Կ. Ստանիսլավսկիի անուան ռուսական տրամաթիքական թատրոնին մէջ` իբրեւ դերասան[4]:
1967-ին տեղափոխուած է Մոսկուայի Լենինեան կոմսոմոլի թատրոն: 1969-96 թուականներուն խաղցած է Մոսկուայի Վ. Մայակովսկիի անուան թատրոնին մէջ:
Դերեր ստանձնած է բազմաթիւ ռուսական ֆիլմերու մէջ: 1979-ին Վլատիմիր Վիսոցքիի հետ խաղցած է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ժապաւէնին մէջ:
1981-ին նկարահանուած է ռուս-ֆրանսիական «Թեհրան 43» ժապաւէնին մէջ: 1996-էն ղեկավարած է Մոսկուայի տրամաթիքական թատրոնը: Նկարահանուած է աւելի քան 250 շարժանկարներու մէջ[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119296667 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 Armenian actor Armen Dzhigarkhanyan dies aged 85
- 1 2 АРМЕНУ ДЖИГАРХАНЯНУ 70 ЛЕТ // http://www.rusamny.com/archives/342/t02(342).htm // RUSSIAN AMERICA NY — 1999. — թող. 342.
- ↑ «Armenian actor Armen Dzhigarkhanyan dies aged 85»։ Public Radio of Armenia (անգլերէն)։ արտագրուած է՝ 2022-03-02
- ↑ «AV Production - Արմէն Ճիկարխանեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-02-ին։ արտագրուած է՝ 2022-03-02