Արեգ (թերթ, Մարսէյլ)
Արտաքին տեսք
| Արեգ Արեգ և Arec[1] | |
|---|---|
|
| |
| Տեսակ | շաբաթաթերթ[2] |
| Լեզու | հայերէն[1] |
| Հիմնադրուած է | 23 Յուլիս 1932 |
| Երկիր |
|
| Հրատարակման վայր | Մարսէյլ |
| Գրասենեակ | Մարսէյլ[2] |
| ISSN | 1967-9599 |
«Արեգ», քաղաքական եւ տնտեսական շաբաթաթերթ։ Լոյս տեսած է 1932-1933 թուականներուն, Մարսէյլ։ Տնօրէն-խմբագիր՝ Թ. Խաչիկեան։
Համայնավար գաղափարախօսութեան դիրքերէն տպագրած է նիւթեր ու հաղորդագրութիւններ միջազգային կեանքին, ֆրանս-խորհրդային յարաբերութիւններուն, դրամատէր երկրներու տնտեսական ճգնաժամին ու անոր հետեւանքներուն մասին։
Մեծ տեղ տուած է Մարսէյլի ու շրջակայքի հայ գաղութի կեանքին, Սովետական Հայաստանի անցուդարձի լուսաբանման, հանդէս եկած է յօգուտ սփիւռք-հայրենիք կապերու ամրապնդման։
Ըլլալով ներգաղթի եռանդուն կողմնակից՝ պաշտպանած է ՀՕԿ-ի, հայրենակցական-վերաշինաց միութիւններու գործունէութիւնը։
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1967-9599
- 1 2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.