Jump to content

Ասկլեպիոս

Ասքլիփիոս

Ասքլիփիոս (յուն․՝ Ἀσκληπιός, լատ.՝ Aesculapius)՝ եղած է յունական դիցաբանութեան հերոս եւ բժշկութեան աստուած: Ասքլիփիոս կը ներկայացնէ բժշկական արուեստի բուժական գործօնները: Անոր դուստրերն են՝ Իղիա (Ὑγιεία Hygieia)՝ մաքրութեան եւ մաքրազտման աստուածուհին, Իասo (Ἰασώ Iaso)՝ հիանդութենէ ետք կազդուրման աստուածուհին, Աքեսօ (Aceso)՝ բուժման աստուածուհին, Աղլայիա (Aglaea)՝ առոյգ տեսքի աստուածուհին եւ Փանաքէա (Panacea)՝ համընդհանուր դեղամիջոցներու աստուածուհին:[1]

Ան Ափոլոնասիի զաւակներէն մէկն էր եւ անոր հետ ունէր «բուժիչ» մակդիրը:[2] Ասքլիփիոսին գաւազանը օձերով փաթթուած ձող մըն էր, որ մեր օրերուն բժշկութեան խորհրդանիշն է:

Ասկլեպիոսի (Մելոսի) վսեմ, Զեւսանման
պատկերը

Զեւս Ասքլիփիոսը շանթով կը սպաննէ, որովհետեւ անոր մահէն ետք Հիփոլիտոսը բերած էր եւ փոխարէնը՝ ոսկի ստացած:[3]

Մէկ այլ պատմութիւն մը կ'ըսէ, որ Ասքլիփիոս կը սպաննուի, որովհետեւ Ատիս (Հատէս) Hades կը կարծէ, որ մարդիկը մահէն ետ բերելէն ետք, մեռեալներու հոգիներ պիտի չմնան անդրաշխարհ երթալու: Այդ պատճառով ան կը խնդրէ իր եղբօր Զեւսին՝ զինք կասեցնելու: Ասիկա կը բարկացնէ Ափոլոնասը եւ ան կը սպաննէ Քիքլոփները, որոնք շանթեր կը շինէին Զեւսին համար:[4] Այս արարքին համար Զեւս [5] Ափոլոնասին կը հրահանգէ մէկ տարի ծառայել Թեսալիոյ արքայ Ադմետոսին: Տարին բոլորելէ ետք, Զեւս զայն ետ կը բերէ Ողիմպոս եւ կը վերակենդանացնէ Քիքլոփները:[6] Ասքլիփիոսին մահէն ետք Զեւս անոր մարմինը աստղերուն միջեւ կը տեղաւորէ իբրեւ Օձակիրի համաստեղութիւն[7]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Pinch Geraldine (2002-01-01)։ Handbook of Egyptian Mythology (անգլերեն)։ ABC-CLIO։ ISBN 9781576072424 
  2. Mitchell-Boyask, p. 141
  3. Philodemus, On Piety (trans. Campbell, Vol. Greek Lyric IV Stesichorus Frag. 147 and Cinesias Frag. 774) (7th to 6th centuries BC)
  4. Apollodorus, Bibliotheca 3.121 (trans. Aldrich) (Greek mythographer 2nd century AD)
  5. Apollonius Rhodius, Argonautica 4.610ff (trans. Rieu) (Greek epic 3rd century BC)
  6. Hyginus, Fabulae, 49 (trans. Grant) (Roman mythographer 2nd century AD)
  7. Hyginus, Astronomica 2.14 (Latin Mythography 2nd century AD)