Աշոտ Աթանասեան
| Աշոտ Աթանասեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 15 Փետրուար 1870[1][2] |
| Ծննդավայր | Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 22 Մարտ 1941[1][2] (71 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Լայփցիկի Համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | Խմբագիր, հրատարակիչ, երգիծաբան և գիւղատնտես |
Աշոտ Աթանէսեան (15 Փետրուար 1870[1][2], Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 22 Մարտ 1941[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ երգիծաբան, խմբագիր եւ հրատարակիչ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան: Նախնական կրթութիւնը ստացած է Երեւանի թեմական դպրոցին մէջ, ուրկէ շրջանաւարտ ըլլալէ ետք մեկնած է Գերմանիա, ուսումը շարունակելու Լայպցիկի համալսարանի գիւղատնտեսութեան կաճառէն ներս: Համալսարանական ուսումը աւարտելէ ետք տարբեր վայրերու մէջ որոշ ժամանակ զբաղած է իր մասնագիտութեամբ՝ գիւղատնտեսութեամբ:
Թերթեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աթանէսեան Թիֆլիսի մէջ 1903 թուականին հիմնած ու խմբագրած է նաեւ «Աշխատանք» եւ ապա 1906-1907 թուականներուն «Նոր Աշխատանք» շաբաթաթերթերը:
1909-1917 թուականներուն հիմնած ու խմբագրած է «Գիւղատնտես» հանդէսը, որ եղած է հայկական առաջին գիւղատնտեսական հանդէսը:
Յօդուածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աթանէսեան «Սալ-Մանէ», «Կայծակ», «Բիձա», «Մե-բիս», «Ստորակէտ» եւ այլ գրչանուններով[3] յօդուածներ հրատարակած է «Մշակ», «Արշալոյս», «Խաթաբալա», «Կայծ» եւ մի քանի այլ պարբերականներու մէջ:
Պատմուածքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատմուածքներ ու թերթօններ հրատարակած է «Կարմիր Աքլոր», «Մարտակոչ», «Կարմիր Մոծակ» պարբերականներու մէջ եւս:
Աթանէսեանի յայտնի գործերէն է հայազգի զինուորականներ Լորիս Մելիքովինի եւ Վալերիան Մատաթովին նուիրուած պատկերազարդ յուշամատեանները:
Իր աշխատանքներէն հրատարակուած է՝
- «Ռուս-տաճկական պատերազմը»,
- «Գիւղատնտեսի զրոյցները»,
- «Բանջարաբուծութիւն» եւ այլ գործեր:
Համաշխարհային Ա. պատերազմէն ետք Աթանէսեան մեծ աշխատանք տարած է տնտեսութեան բարելաւման գծով. զբաղած է հողամշակութեամբ եւ գիւղացիներուն սորվեցուցած է հողամշակութեան կանոնները եւ անոնց տրամադրած է բոլոր անհրաժեշտ գործիքները:
Աթանէսեան 1926 թուականին քանի մը այլ մտաւորականներու հետ միասին հիմնած է «Հայ գրական ընկերութիւն»ը, որ լուծարուած է Խորհրդային Միութեան կողմէ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Բախտիար Յովակիմեան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 550։