Անտոն Գամպուրեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Անտոն Գամպուրեան
Ծնած է 1886
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Իսթանպուլ, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է անհայտ
Ազգութիւն հայ
Կրթութիւն Լիոնի բժշկա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտութիւն բժիշկ
Կոչում հա­րյու­րա­պե­տ

Անտոն Գամպուրեան (1886, Կ. Պոլիս - անյայտ), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1886 թուականին ԿոստանդնուպոլսոյԳաղատիա (Կալկաթա) թաղամասին մէջ։ Աւարտած է Գաղատիա թաղամասի՝ ֆրանսական, Գաըըգիւղ թաղամասի՝ Մխիթարեան եւ Վենետիկի՝ Մուրատ Ռափայէլեան վարժարանները։ Աւարտած է Ֆրանսայի Լիոն քաղաքի բժշկական համալսարանը։ Վերադարձած է Կ. Պոլիս։

1914-18 թուականներուն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ որպէս զինուորական բժշկապետ ծառայած՝ հարիւրապետի աստիճանով։

Պատերազմի ընթացքին գերի ընկած է անգլիացիներու ձեռքը եւ 13 ամիս՝ Եգիպտոսի մէջ, անցուցած է բանտի մէջ։ 1918 թուականին՝ պատերազմն աւարտելէ ետք, վերադարձած է Թուրքիա եւ նշանակաուած՝ Կ. Պոլսոյ կաթոլիկ հայերու Սուրբ Յակոբ հիւանդանոցի բժշկապետ։ 1922 թուականին տեղափոխուած է Հունգարիա եւ հաստատաուած Պուտափեշտ մայրաքաղաքին մէջ։ 1938 թուականին անոր բնակութեան հասցէն էր՝ Graf Tisaza utca 12, Budapest (Hongrie)։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։