Անջրպետի Մը Գրաւումը (Նիկողոս Սարաֆեան)
Արտաքին տեսք
Անջրպետի մը գրաւումը բանաստեղծութիւններու ժողովածոյ, ֆրանսահայ գրող, սփիւռքի արձակագիր ու բանաստեղծ Նիկողոս Սարաֆեանի առաջին հրատարակուած գիրքը։ Լոյս տեսած է 1928 թուականին։[1] Կը պարփակէ 21 ոտանաւոր։ Մինչեւ այս հատորը, Սարաֆեան քերթած էր ուրիշ ոտանաւորներ, սակայն անոնց մէջ յստակ է այլոց ազդեցութիւնը ինչպիսիքն են Թէքէեան, Տէրեան եւ այլք․․․ Այստեղ ընթերցողը կը հանդիպի բանաստեղծական նոր լեզուի մը։
Ըստ Կարօ Փօլատեանի Սարաֆեանի այս գործը Սփիւռքի առաջին կարեւոր քերթողական մատեանն է:[2]
Բանաստեղծութեանց Ցանկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անջրպետի մը գրաւումը կը պարփակէ 21 քերթուածներ[3]։
|
|
Մէջբերումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԳՆԱՑՔ
Ոչ ոյժ է, ոչ ախտ՝
Մարդատեաց հոգիս,
Այլ ճամբորդ մ՚աղքատ՝
Քաղաքէ մ՚ուրիշ
Քաղաքի միջեւ,
Ձգածիս ընդմիշտ
Եւ դեռ անորոշ
Գալիքին միջեւ։
Տե՛ս Նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նիկողոս Սարաֆեան:
- 14 (Նիկողոս Սարաֆեան):
- Տեղատուութիւն եւ Մակընթացութիւն (Նիկողոս Սարաֆեան):
- Վէնսէնի Անտառը (Նիկողոս Սարաֆեան)։
- Մենք (գրական խմբակ):
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ pakine (2023-06-12)։ «ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ. ՍՓԻՒՌՔԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ»։ Pakine (en-US)։ արտագրուած է՝ 2024-07-27
- ↑ Փօլատեան Կարօ pakinx (2024-01-13)։ «ԶՐՈՅՑ՝ ԲԱՆԱՍՏԵՂԾ Ն. ՍԱՐԱՖԵԱՆԻ ՀԵՏ»։ Pakine (en-US)։ արտագրուած է՝ 2024-07-29
- ↑ Շիրակի մարզային գրադարան «Նիկողոս Սարաֆեան»։ Arevmtahayeren-shmg.am (en-US)։ արտագրուած է՝ 2024-08-03
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անջրպետի Մը Գրաւումը (Նիկողոս Սարաֆեան)