Աննա Լազարեան
| Աննա Լազարեան | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ռուս.՝ Анна Давыдовна Абамелек |
| Ծնած է | 3 (15) Ապրիլ 1814[1] |
| Ծննդավայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[2][3] |
| Մահացած է | 13 (25) Նոյեմբեր 1889[1] (75 տարեկանին) |
| Մահուան վայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[2][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Մասնագիտութիւն | թարգմանիչ և բանաստեղծուհի |
| Ամուսին | Իրակլի Պարաթինսքի[4] |
| Ծնողներ | հայր՝ Դաւիթ Աբամելիք[2], մայր՝ Մարֆա Աբամելիք |
Աննա Աբամելիք Լազարեան (3 (15) Ապրիլ 1814[1], Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[2][3] - 13 (25) Նոյեմբեր 1889[1], Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[2][3]), հայ թարգմանիչ իշխանուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սեն Փեթերսպուրկի: Ան եղած է Աբամելիք Լազարեաններու ազնուական տոհմէն՝ Ռուսական բանակի հրամանատար Դաւիթ Աբամելիքի դուստրը
Փոխանցուած տեղեկութիւններու համաձայն՝ Աննա եղած է Սեն Փեթերսպուրկի առաջին գեղեցկուհին եւ նշանակուած է կայսրուհիին օգնական։ Ամուսնացած է Քազանի նահանգապետ, բանաստեղծ Եւգինէ Պարաթինսքիի եղբօր՝ Իրակլի Պարաթինսքիի հետ:
Թարգմանութիւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աննա Լազարեան բացի հայերէն եւ ռուսերէն լեզուներէ, լաւապէս տիրապետած է անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն լեզուներուն: Այդ լեզուներով թարգմանած եւ Եւրոպայի մէջ հրատարակած է Ալեքսանտր Փուշքինի, Միխայիլ Լերմոնտովի, Ա. Թոլոսթոյի, Ն. Նեքրասովի եւ այլ անուանի գրողներու գործերը:
Եւրոպական գրողներու գործերէն ռուսերէնի թարգմանած է Հայնրիխ Հայենի, Ֆ. Շիլլերի, Թոմաս Մորիի, Կօթէի եւ ալ հեղինակներու գործերը:
Աննա Լազարեան մտերիմ յարաբերութիւն ունեցած է ռուս բանաստեղծ եւ գրող Ալեքսանտր Փուշքինի հետ։ Վերջինս Աննա Լազարեանին ձօնած է բանաստեղծութիւններ: Անոր մասին բանաստեղծութիւն գրած է նաեւ գերմանացի ճանապարհորդ Ֆրիտիրիխ Կակերն:
Լազարեանի գեղեցկութիւնը նկարած են յայտնի գեղանկարիչներ՝ Ալեքսանտր Փրուլով (1830), Օսոքին (1831), Աֆանասի Օրլով (1856) եւ տասնեակ մը անյայտ նկարիչներ:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աննա Աբամելիք Լազարեան (1830-ական)
- Աննա Աբամելիք Պարատինսքի, հեղինակ՝ Ալեքսանդր Պրիւլով (1830-ական)
- Աննա Պարատինսքի, անյայտ հեղինակ (1830-ական)
- Ա․Դ․ Աբամելեքը Զարեմայի հագուստով, անյայտ նկարիչ, (1831)
- Աննա Պարատինսքի, անհայտ հեղինակ (1850-ական)
- Աննա Աբամելիք, հեղինակ՝ Աֆանասի Օրլով (1856 թ․)
- Աննա Աբամելեք, հեղինակ՝ Աֆանասի Օրլով (1856)
- Աննա Աբամելեք Պարատինսքի (1860-ական)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / խմբ. P. Nikolayev — Մոսկուա: Սովետսկայա էնցիկլոպեդիա, 1989. — հատոր 1. — է. 157–158. — 672 է.
- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1974. — հատոր 1. — է. 13–14.
- 1 2 3 4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — է. 8.
- ↑ Баратынский, Ираклий Абрамович // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 494–496.