Այշա Թայմուր
Այշա Թայմուր արաբերէն՝ عائشة التيمورية | |
---|---|
| |
Ծնած է | 1840[1][2][3] |
Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս |
Մահացած է | 1902[1][2][3] |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն | Եգիպտոս[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծուհի, վիպասան |
Այշ Իսմաթ Թայմուր (արաբ․՝ عائشة عصمت تيمور կամ Այշա ալ-Թայմուրիեա عائشة التيمورية, 1840, Գահիրէ, Օսմանեան կայսրութիւն - 1902, Գահիրէ, Եգիպտոսի խետիվատ, Օսմանեան կայսրութիւն), Օսմանեան դարաշրջանին եգիպտացի հասարակական գործիչ[4], բանաստեղծ, արձակագիր եւ ֆեմինիստ։ Ան 19-րդ դարու սկիզբը աշխոյժ գործունէութիւն կը ծաւալէր մարդու իրաւունքներու ոլորտին մէջ։ Անոր գիրքերը լոյս տեսան այն ժամանակ, երբ Եգիպտոսի մէջ կանայք հասկացան, որ իսլամով անոնց տրուած որոշ իրաւունքներէն անոնքզրկուած են։
Մերվառ Ֆայէզ Հաթէմի խօսքերով՝
Թայմուրը յատկանշական է անով, որ Վեներայ մոլորակի վրայ նոր յայտնաբերուած խառնարանը կը կրէ իր անունը։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թայմուրը Իսմայիլ Թայմուրի դուստրն էր, որ Թրքական իշխանական միջավայրի անդամ էր[5]։ Անոր հայրը Թայմուրին կրթութեան տուած է, իսկ հօր մահէն ետք ան ստանձնած է իր եղբօր՝ Ահմէտ Փաշա Թայմուրին կրթելու գործը։ 14 տարեկանին ան ամուսնացած եւ տեղափոխուած է Սթամպուլ[6]։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թայմուրի մայրը անոր ասեղնագործութիւն կը ցանկանար սորվեցնել, սակայն հակառակ անոր Թայմուրի հայրը անոր կը սորվեցնէր Ղուրան, իսլամական իրաւագիտութիւն, արաբերէն, թրքերէն եւ պարսկերէն։ Անոր հայրը կը սորվեցնէր նաեւ երկեր, որու արդիւնքով ան սկսաւիր գրական աշխատանքը գրելով իր իմացած երեք լեզուներով։ Թայմուրը նուիրուած էր կրթութեան, սակայն Եգիպտոսի մէջ այդ ժամանակ իր սեռի պատճառով ան ստիպուած էր միայն տան մէջ ուսանիլ։ Թայմուրը խտրականութեան դէմ իր բողոքի ձայնը բարձրացուց իր գրած բանաստեղծութիւններով, երբ դեռ 13 տարեկան էր։ 14 տարեկանին ան թողեց ուսումը եւ գրական աշխատանքը՝ Մահմուտ Բեկ ալ-Իսլամպուլիի հետ ամուսանանալու պատճառով։ Իր դստեր, հօր եւ ամուսինին մահէն ետք ան կը վերադառնայ Եգիպտոս եւ այստեղ կը սորվի բանաստեղծական երկեր առարկան դասաւանդելու հմտութիւնները[7]։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թայմուրը ծծած է գրական ընտանիքի մէջ․ անոր եղբայրը՝ Ահմէտ Փաշա Թայմուրը հետազօտող եւ վիպասան էր։ Ան նաեւ ունի երկու եղբօրորդիներ՝ դրամատուրգ Մուհամմէտ Թայմուր, եւ վիպասան Մահմուտ Թայմուրը:
Թայմուրի հայրը միշտ ցանկացած է իր դստեր տալ համապատասխան կրթութիւն[4]։ Թայմուրը 1854-ին՝ 14 տարեկանին, ամուսնացած է Մահմուտ Բեկ Ալ-Իսլամպուլիի հետ, որ թուրք հռչակաւոր անձ էր, ապա զոյգը մեկնած է Սթամպուլ։ 1873-ին Թայմուրի դուստրը՝ Թավհիդան, մահացած է անյայտ հիւանդութիւնէ։ Անոր հայրը մահացած է 1882-ին, որուն այնուհետեւ յաջորդեց ամուսինին մահը 1885-ի, որմէ ետք ան վերադարձած է Եգիպտոս, որտեղ շարունակած է իր գրական աշխատանքը։ Դստեր սուգը արտայայտող անոր բանաստեղծութիւնները կը համարուին այս տեսակի եւ մեր ժամանակներու լաւագոյն նմոյշները։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսինի եւ դստեր մահէն ետք Թայմուրը սկսած է իր աշխատանքները, որոնք կը պաշտպանէին կանանց իրաւունքները: Անոր ստեղծագործութիւնները լոյս տեսան Եգիպտոսի ընկերա-տնտեսական վերափոխման ժամանակ, որու ժամանակ կանայք հասկացան, որ զրկուած են իսլամէն տրուող անոնց իրաւունքներէն: Թայմուրին կ'անուանեն «եգիպտական ֆեմինիզմի մայր»։ Ան աշխատած է այլ կին մտաւորականներու հետ կրթութեան արշաւներու, բարեգործական աշխատանքներու եւ գաղութատիրութեան դէմ պայքարելու համար: Այս եգիպտական ֆեմինիզմի հիմնասիւնն էր:
Գրուածքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թայմուրը գրած է բանաստեղծութիւններ արաբերէնով, թրքերէնով եւ պարսկերէնով։
Աշխատութւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Hilyat al-tiraz [Decorative Embroidery] (արաբերեն)։ Cairo։ 1884 Պոէզիա.
- Nata'ij al-ahwal fi-l-aqwal wa-al-af`al [The Consequences of Circumstances in Words and Deeds] (արաբերեն)։ Cairo։ 1887
- Mir'at al-ta'ammul fi-l-umur [The Mirror of Contemplation]։ Cairo։ 1892 էսսեներ.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 2,0 2,1 WomenWriters
- ↑ 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 4,0 4,1 «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-21-ին։ արտագրուած է՝ 2018-08-17
- ↑ Goldschmidt, Arthur (2000), «al-Taymuriyya, 'Aisha», Biographical Dictionary of Modern Egypt, Lynne Rienner Publishers, p. 211, ISBN 1-55587-229-8, «Pioneer woman poet, writer, and feminist. Born in Bab al-Khalq, Cairo, she was the daughter of Isma'il Taymur, a Turkish-born official in Muhammad Ali's European chancery, and an upper-class Circassian women who tried to quash Aish'a literary leanings.»
- ↑ «أعلام وشخصيات مصرية»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-21-ին
- ↑ «A Celebration of Women Writers: EGYPT»։ digital.library.upenn.edu
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|