Աղեքսանդր Ա. Ջուղայեցի
Աղեքսանդր Ա. Ջուղայեցի | |
---|---|
Ծնած է | 17-րդ դար |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Մահացած է | 22 Նոյեմբեր 1714 |
Մահուան վայր | Վաղարշապատ |
Մասնագիտութիւն | քահանայ |
Վարած պաշտօններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս[1] |
Աղեքսանդր Ա․ Ջուղայեցի (17-րդ դար, Սպահան, Իրան - 22 Նոյեմբեր 1714, Վաղարշապատ)։ Ամենայն հայոց կաթողիկոս, յաջորդած՝ Նահապետ Ա. Եդեսացիին, նկար՝ [2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայոց կաթողիկոս՝ 1706 թուականէն։ Նախ եղած է՝ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, առաջնորդ (1697-1706), պաշտպանած՝ հայ եկեղեցւոյ դաւանական սկզբունքները, ընդդէմ Նոր Ջուղայի կաթոլիկ քարոզիչներուն եւ այդ առթիւ 1682 թուականին շարադրած իր «Գիրք Ատենական, Որ Ասի Վիճաբանական» գործը (հրտ. 1687)։ Հալածած է կաթոլիկութիւն ընդունած հայերը։ Ունի տպագիր ու անտիպ աշխատութիւններ ու նամակներ։ Կարեւոր են Կղեմէս ԺԱ. պապին եւ Պետրոս Մեծ-ին ուղղուած նամակները։
Ռուս կայսրին ուղղուած նամակը ցոյց կու տայ թէ՝ Աղեքսանդր Ջուղայեցին յարած է Իսրայէլ Օրիի ազատագրական գաղափարներուն, ունեցած՝ ռուսական կողմնորոշում։
Հմուտ՝ վանական կարգերուն, կաթողիկոս դառնալէն անմիջապէս ետք վերանորոգութիւններու ձեռնամուխ ըլլալով շինած է ձմրան սեղանատուն, վանքը հարստացուցածկահ-կարասիով, անօթներով, սպասներով եւ ձեռք բերած է կալուածներ։ Այս բոլորին կողքին, իբրեւ գրագիտութեան սիրահար, դպրոցներ բացած է եւ ջերմապէս ջատագոված մայր եկեղեցին։ Վախճանած է 22 Նոյեմբեր 1714-ին եւ թաղուած՝ Մայր Տաճարի արեւմտեան դրան աջ կողմը՝ զանգակատան տակ։ [3][4]
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայկական Սովետական Հանրագիտարան», հ.1, էջ 253
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «նկարը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-11-ին։ արտագրուած է՝ 2020-06-11
- ↑ «Հայկական հետազօտութիւններոի ինստիտուտ, Կրօն, Ղազարյան Ա․ (արեւլահայերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-11-ին։ արտագրուած է՝ 2020-06-11
- ↑ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄ, ԱԼԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-11-ին։ արտագրուած է՝ 2020-06-11