Աղազար Լազարեան
Արտաքին տեսք
Աղազար Լազարեան | |
---|---|
| |
Ծնած է | 3 Ապրիլ 1700[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա[1][2] |
Մահացած է | 8 Յունուար 1782[1][2] (81 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | հանրային գործիչ, վաճառական |
Ամուսին | Աննա Լազարեան |
Երեխաներ | Մինաս Լազարեան, Խաչատուր Լազարեան, Հովակիմ Լազարեան եւ Հովհաննես Լազարեան |
Աղազար Նազարեթի Լազարեան (3 Ապրիլ 1700[1][2], Նոր Ջուղա[1][2] - 8 Յունուար 1782[1][2], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1][2])[3], հայ հասարակական գործիչ է, վաճառական։ Լազարեաններու տոհմի հիմնադիրն է Աղազար։ Եղած է Նոր Ջուղայի կառավարիչը։ Յարութիւն եւ Մանուկ եղբայրներու հետ 1741 թուականին կը հիմնէ ընկերութիւն մը եւ առեւտրական աշխատանքներ կը սկսի Ռուսաստանի հետ։ 1747 թուականէն ետք կը հաստատուին Աստրախանի մէջ, իսկ 1749 թուականին կը տեղափոխուին Մոսկուա, ուր կը գտնեն եւ կը մեծցնեն Ֆրիւնովի մետաքսագործական գործա-ընկերութիւնը։ 1774 թուականին Եկատէրինայ II-ի հրամանով Լազարեաններուն կը շնորհուի ռուս ժառանգական ազնուականներու տիտղոսը։ Աղազար Լազարեանը 1779 թուականին Մոսկուայի մէջ կը կառուցէ հայոց Սուրբ Խաչ եկեղեցին[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2. — է. 394.
- ↑ Աղբիւր մը իբրեւ փաստ.
- ↑ Իր գործերէն.